Print this page
Երկուշաբթի, 05 Մայիս 2014 13:13
Rate this item
(1 Vote)

   

Հանդիպում, Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցող իրանահայ դահուկավազքի խմբի հետ 

 

 Երկուշաբթի սոյն թւականի Ապրիլի 28-ին տեղի ունեցաւ հանդիպում-թէյասեղան, ուր հրաւիրւած էին Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցող Իրանի մարզիկները, խմբի պարասխանատու ընկերները, խմբի մարզիչը նաև Թեհրան Նահանգի  Դահուկավազքի  Յանձնախմբից՝ Մորթեզա Սավէ Շեմշաքին (նախագահ), Մոհամմեդ Ռեզա Սավէ Դորուդին (փոխ նախագահ), Ամիր Ֆառաջի Քիան (վարչութեան անդամ) և «Արարատ» խմբի մարզիչ՝ Սամիրա Զարգարին:

    Տեղի ունեցաւ մտերմիկ հանդիպում, զրոյց և ընկերները փոխանցեցին իրենց տեսակէտները՝ խաղերի և «Արարատ» խմբի մակարդակի, խաղերի արդիւնքի և ընդհանուր հիւրնկալութեան վերաբերեալ: Նաև հնչեցին առաջարկներ՝ խմբի աշխատանքները շարունակելու և  յառաջիկայ ամիսների ծրագրերի շուրջ:

   Վերջում միութեան կողմից գնահատագրեր յանձնւեց պրն. Շեմշաքի-ին, Սավէ Դորուդի-ին և օրդ. Զարգարիին:

 

Լուսանկարներ