Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 11 Մայիս 2014 13:01

70-ԱՄԵԱՅ Հ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Յօդւած 14,2014.05.05)

Rate this item
(0 votes)

70-ԱՄԵԱՅՀ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆՀԵՏՔԵՐՈՎ

 

13-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

1957 ՅՈՒԼԻՍԻ 9 – 1958 ՕԳՈՍՏՈՍԻ 20

  • Միութեան երգչախումբը ղեկավարութեամբª Էդիկ Յովսէփեանի ունեցել է վեց հրապարակային համերգներ, հայերէն եւ պարսկերէն երգերի ծրագրով: Պարսկերէն ծրագրով համերգներից մէկը հովանաւորւել է ֆիլհարմոնիկի կողմից: Տեղական մամուլը մեծ հիացմունքով է անդրադարձել յիշեալ համերգին:
  • Թատերական բաժնում դասընթացներ է անցկացւել Արամայիս Աղամալեանի, Վահան Աղամալեանի եւ Ժիրայր Սարգսեանի միջոցով եւ բեմադրւել է «Սամւէլ» պատմավէպը եւ «Փոթորիկ»-ը:
  • Մարզական ասպարէզում, ժիմնաստիկի հատւածը Իրանի Մարմնակրթական հիմնարկի կողմից կազմակերպւած մրցումներին շահել է երրորդ տեղը:
  • Բասկետբոլի խումբը Թեհրանի միջակումբային մրցումներում գրաւել է 3-րդ տեղը:
  • Վարչութիւնը մարզական բաժանմունքի համագործակցութեամբ, իրանահայ պատմութեան մէջ առաջին անգամը լինելով, որոշել եւ գործադրութեան է յանձնել համահայկական մրցումների ծրագիրը, որը տեղի պիտի ունենար իրանեան Նոր տարւայ արձակուրդներին: Շրջաններից իրենց մասնակցութեան հաւանութիւնն են տւել՝ Թաւրիզը, Աբադանը, Մ. Սոլէյմանը եւ Սպահանը:   

Դժբախտաբար, ուղեղատապի համաճարակի հետեւանքով, կառավարութիւնը արգելել է խաղերը եւ ընդհանուր առմամբ բոլոր կարգի հաւաքները: