Print this page
Կիրակի, 01 Հունիս 2014 12:49

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովին, ստորագրեց համագործակցության հուշագիր

Rate this item
(0 votes)

       Համազգային Կենտրոնական Վարչութեան հրաւերով Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ ՝ ընկ. Համլետ Խալոյեանը մասնակցել է Համազգային հայ կրթական և մշակութային միութեան 7-րդ Պատկամաւորական ժողովին: Ժողովի բացումը տեղի է ունեցել մայիսի 29-ին՝ Անի հիւրանոցում: Ժողովը շարունակւելու է մինչև յունիսի 1/2014թ. :

                                                                                                                                                                    Մանրամասնութիւնները շուտով:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
0010, Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1, 5-րդ հարկ
Հեռ.: (+374.10) 58-56-01, ներքին 108, հեռապատճեն (ֆաքս) (+37410) 58-91-57
էլ. փոստ. Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

 

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովին, ստորագրեց համագործակցության հուշագիր

 

    Մայիսի 29-ին տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովը, որին մասնակցում էին աշխարհի 15 երկրներից ժամանած 80 պատվիրակ:  Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնի արվեստագետներ, մտավորականներ:

Բացման խոսքով հանդես եկավ  «Համազգային» հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Ցուցադրվեց Համազգայինի հիմնադրման 80 ամյակին նվիրված տեսաֆիլմ:

  Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Համազգային հայ կրթական և մշակութային միության պատգամավորական ժողովը 2-րդ անգամ հայրենիքում անցկացնելու  գաղափարն ինքնանպատակ չէ. Համազգայինը, հաստատվելով Հայրենիքում, իր ներկայությամբ նոր մշակույթ ձևավորեց Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում` նոր որակներ ու երանգներ բերելով ազգային մշակութային քաղաքականության մեջ: Համազգայինը միշտ էլ հզոր զենք է եղել Սփյուռքում հայ ինքնությունը պահպանելու, հայ մշակույթը տարածելու և քարոզելու գործում»: Նախարարն իր ելույթն ավարտեց Ներսես Շնորհալու խոսքերով. « Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդականում, սեր՝ ամեն ինչում»:

    Հ. Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով պարգևատրեց Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:

   ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և միության կենտրոնական վարչության ատենապետ Վաչե Փափազյանը ստորագրեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում գիտական, կրթական, հրատարակչական և մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված  Համագործակցության հուշագիր:

 

 

 

 

Last modified on Կիրակի, 01 Հունիս 2014 16:56

Լուսանկարներ