Print this page
Կիրակի, 22 Հունիս 2014 16:46

ՄԷԿՕՐԵԱՅ ՇՐՋԱԳԱՅՈՒԹԻՒՆ «ԱՐԱՐԱՏ» ՄԱՐԶԱՒԱՆՈՒՄ

Rate this item
(2 votes)

ՄԷԿՕՐԵԱՅ  ՇՐՋԱԳԱՅՈՒԹԻՒՆ  «ԱՐԱՐԱՏ»  ՄԱՐԶԱՒԱՆՈՒՄ

        Ուրբաթ յունիսի 13 –ին, Հ.Մ.Ա.Կ.—Ի   70–ամեակի յանձնախմբի նախաձեռնութեամբ և Կրթական Խորհրդի հետ նախապէս կատարւած համադրութեամբ, Սասուն և Ահարոնեան մանկապարտէզների և Շանթ ու Գիւլբենգեան դպրոցների հայ ուսուցչական, տեսչական և ծնողական խորհուրդների կազմերից՝  20  հոգի, յանձնախմբի ուղեկցութեամբ, շրջեցին Արարատ մարզաւանում և ծանօթացան Հ.Մ.Ա.Կ.—ի կառոյցի, տարբեր միութիւնների ու բաժինների աշխատանքների դժւարութիւնների ու մտահոգութիւնների հետ։

   Ընդհանրապէս Արարատ մարզաւանը, իրանահայութեան և յատկապէս Թեհրանահայութեան համար «երկրորդ տուն» է համարւում։ Օրական  հազարաւոր հայեր, յատկապէս ամռան սեզոնին անարգել, տարբեր առիթներով ելումուտ են անում Մարզաւան և օգտւում առկայ հնարաւորութիւններից, սակայն քչերը գիտեն թէ այդ ամբողջ հնարաւորութիւնները ինչպէս է ստեղծւել և պահպանւում։

   Այս այցելութիւնները կազմակերպելով, յանձնախումբը նպատակ ունի, հաճելի ժամանցի կողքին մեր հասարակութեան տարբեր խաւերի ներկայացուցիչներին Մարզաւան հրաւիրելով, մօտիկից և ուղղակի շփումով, իրազեկել կատարւող աշխատանքների, ապագայ ծրագրերի, առկայ դժւարութիւնների և խոչնընդոտների մասին։

      Այս ծրագիրը շարունակելի է և առաջին փուլում ընդգրկելու է բոլոր հայոց դպրոցները։

 

Last modified on Կիրակի, 22 Հունիս 2014 18:35

Լուսանկարներ