Հ.Մ.«Արարատ».Կ.–ի 70–ամեակին նւիրւած ձեռնարկների շարանում շարունակւեցին մէկօրեայ շրջագայութիւնները «Արարատ» մարզաւանում։ Յունիսի 20-ին Արաքս, Թունեան ուղեցոյց, Նայիրի և Ռոստոմ, իսկ յունիսի 27-ին Սողոմոնեան, Մարիամ կոյսերի, Մառի Մանուկեան, Թովմասեան, Գոհար և Ակունք կենտրոնի ուսուցչական և ծնողական խորհուրդների կազմերից երկու առանձին խմբեր հիւրընկալւեցին մարզաւանում և շրջագյելով ծանօթացան Կազմակերպութեան զանազան բաժինների, նրանց կառավարման եղանակի և առկայ դժւարութիւնների հետ։