Print this page
Շաբաթ, 05 Հուլիս 2014 13:28

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը նշեց իր 70-ամեակը

Rate this item
(0 votes)

«ԱՐԱՐԱՏ»-Ը  ՄԵՐ  ՄԵԾ  ԸՆՏԱՆԻՔՆ  Է  ԻՍԿ  ՄԱՐԶԱՒԱՆԸ՝  ՄԵՐ  ԵՐԿՐՈՐԴ  ՏՈՒՆԸ

         Վերի նշանաբանով և շուրջ 3000 հայրենակիցների ներկայութեամբ ուրախ մթնոլորտում, երէկ յուլիսի 4-ին մարզաւանի ֆուտբոլի դաշտի շրջափակում նշւեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 70-ամեակը:

      Բանուկ էին կազմակերպութեան Երէցների, Սկաուտական և «հանրութեան հետ կապ»-ի տաղավարները, կազմակերպւած էր մարզական մրցութիւններ և մանկական զբաղումներ: Աշխատում էր ճոխ բուֆէ:

     Ծրագրի պաշտօնական բաժնում, որը կայացաւ ֆութբոլի հիւսիսային դարպասի մօտ պատրաստւած բեմի մօտ, հաղորդավար ՝ Արտոյտ Զոհրաբեանը նշեց՝ «70 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1944 թւի յուլիսի 4-ին, 5 պատանեկան միութիւնների միացումով, ընդամենը 121 հոգով և մի փոքրիկ գրասենեակով, հիմքը դրւեց մի ընտանիքի, որը յետոյ պիտի կոչւեր ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ: Այսօր այդ ընտանիքը արդէն 70 տարի, սակայն նոյն երիտասարդական աւիւնով ապրում ու բարգաւաճում է, իր լուսաւոր ու հիւրընկալ բնակարանով ՝ Արարատ մարզաւանով» և շնորհաւորեց տարեդարձը, որին յետևեց Կազմակերպութեան հիմնը:

      Այնուհետև ելոյթ ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի պարախումբը և էդւին Հայրապետեանը իր նւագախմբով: Կարկանդակը կտրելու համար հրաւիրւեցին Կազմակերպութեան հիմնադիրներ՝ տկն.՝ Յասմիկ Թումանեանը, պրն.՝ Աշոտ Ստեփանեանը, Արարատի ժամանակի նախագահ՝ Վարուժան Առաքելեանը, Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ Համլետ Խալոյեանն ու փոխնախագահ ՝ Արմինէ Սեթխանեանը, որոնց ուղեկցում էին Կազմակերպութեան տարբեր բաժինների կրտսեր անդամները:

     Կարկանդակի արարողութեանը զուգորդեց գեղեցիկ հրավառութիւնը: Այնուհետև Էդւին Հայրապետեանը իր նւագախմբի ընկերակցութեամբ շարունակեց ուրախ երգերի շարանը:

 .Հ.Մ.Ա.Կ 

 

Last modified on Երեքշաբթի, 05 Օգոստոս 2014 12:38

Լուսանկարներ