Print this page
Չորեքշաբթի, 09 Հուլիս 2014 19:30

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

18-րդ նստաշրջան

1965 նոյեմբերի 22 - 1968 փետրւարի 16

* Վարչութիւնը, «Արարատ»-ը սեփականութեամբ օժտելու նպատակով, 1966-ի ապրիլին գնել է մի հողամաս՝ 2,000 քառ. մետր տարածութեամբ, որը գտնւել է Թալեղանի պողոտայ (նախկին Թախտ Ջամշիդ), Մալէքօլշոարայէ Բահար փողոցում:
* 1968-ի յունւարին, երրորդ անգամը լինելով, Թեհրան է հրաւիրւել «Գասպար Իփէկեան» թատերախումբը, որը ներկայացրել է երեք թատերգութիւն:
* Վարչութիւնը, նպատակ ունենալով ի մի հաւաքել տեղի երիտասարդութեանը եւ հայկական առողջ մի մթնոլորտի ստեղծումով հեռու պահել փողոցի սայթաքումներից, ձեռնարկել է ուրբաթօրեայ ուրախ երեկոներ։
* Երաժշտական միութեան պատւոյ ղեկավարն է եղել Էմմանուէլ Մելիք Ասլանեանը: Ունեցել է երգչախումբ՝ ղեկավարութեամբ Վազգէն Փիրջանեանի: Երգչախումբը ելոյթ է ունեցել Թեհրանի հեռուստատեսութեամբ:

140623d01a

* Սկաուտական միութիւնը ունեցել է ծնողական խորհուրդ, որը մեծապէս աջակցել է տարւող բարոյական եւ նիւթական աշխատանքներին։
140623d01b* Մարզական միութիւնը ունեցել է հետեւեալ հատւածները՝ բասկետբոլ, սուսերամարտ, պինգ-պոնգ, վալիբոլ, ժիմնաստիկ, լեռնագնացութիւն եւ կռփամարտ:
Սուսերամարտի տղայոց խումբը միջակումբային մրցումներում շահել է երրորդ տեղը:
Կռփամարտի հատւածը, Թեհրանի միջակումբային մրցումներում, գրաւել է առաջին տեղը: Իր անդամներից 5 հոգի մաս են կազմել Իրանի ազգային հաւաքականին եւ ճամբորդել Սէյլան՝ Համաասիական մրցումներին մասնակցելու համար:

140623d01c

* Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը 1964 թւականից ի վեր, նախաձեռնել է Համահայկական մրցութիւնների կազմակերպման, որը իր կարեւոր նպաստն է բերել հայապահպանման, իրանահայ համայնքի տարբեր շրջանների միջեւ սերտ յարաբերութեան եւ համագործակցութեան։ Մրցումներին մասնակցութիւն են բերել Թեհրանի քոյր միութիւնները, Թաւրիզի, Ուրմիոյ եւ Ռաշտի մասնաճիւղերը, ինչպէս նաեւ Սպահանի, Շիրազի եւ Գորգանի ազատ խմբերը։

140623d01d

Համահայկական մրցութիւններին մասնակցած մարզիկ-մարզուհիների թւային պատկերը, հետեւեալն է եղել.
140623d01eԱռաջին Համահայկական մրցութիւններին՝ 210 հոգի - 1964 թւական
Երկրորդ Համահայկական մրցութիւններին՝ 305 հոգի - 1965 թւական
Երրորդ Համահայկական մրցութիւններին՝ 380 հոգի - 1966 թւական
Չորրորդ Համահայկական մրցութիւններին՝ 512 հոգի - 1967 թւական
* Սոյն շրջանում կազմակերպութեան մասնաճիւղերն են եղել՝ Թաւրիզը, որը ունեցել է 470 անդամ, Ուրմիան եւ Մարաղան, որոնք յանձնւել են Թաւրիզի մասնաճիւղի հսկողութեանը եւ Ռաշտը: