Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 15 Հուլիս 2014 19:52

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի բիլիարդի սրահի բացում

Rate this item
(0 votes)

 

 

 

    Սոյն թւականի Յունիս 27-ին հովանաւորութեամբ և նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի Առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆթճեանի և նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, ազգային իշխանութեան ու թաւրիզահայութեան ներկայութեամբ գերշ. Սրբազան Հօր ձեռամբ բացումը կատարւեց մասնաճիւղիս բիլիարդի սրահի:

  Բացման խօսքով ներկաներին ողջունեց Հ.Մ.Ա.Կ.-ի  Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան նախագահ Ընկ. Նժդիկ Աբրահամեանը, անդրադառնալով Թաւրիզի մասնաճիւղի կատարւած աշխատանքներին ու ապագայ ծրագրերին:

   Գերշ. Սրբազան Հօր ձեռամբ բացումը կատարւելուց յետոյ,  Առաջնորդ Սրբազանը իր բարձր գնահատանքը յայտնեց  Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Վարչութեան եւ Կենտրոնական Վարչութեան.- նա աւելացրեց որ՝ «Միութեան գլխաւոր հաւաքավայրին, գրադարանին, շրջափակին եւ յարակից բաժանմունքների կողքին, սոյն փակ խաղավայրն էլ պիտի լինի մեր երիտասարդութեան շատ սիրած վայրերից մէկը, իր մտերմիկ մթնոլորտով», Գերշ. Սրբազան Հայրը հանդիսացաւ առաջին խաղացողը:

 

 

 

 

Last modified on Երեքշաբթի, 15 Հուլիս 2014 19:55