Print this page
Երեքշաբթի, 22 Հուլիս 2014 10:49

Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ստեղծագործութիւնը նւիրւած Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 70-ամեակին

Rate this item
(0 votes)

Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը՝ «Վերածնունդ» միջազգային մրցոյթ-փառատօնի ներկայացուցիչը՝ Իրանում

         Ուրախութեամբ տեղեկացանք, որ իրանահայ երաժիշտ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը հերթական անգամ յաջողութիւն է արձանագրել Հայաստանում անցկացւած փառատօնին, նաեւ ընտրւել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցոյթ-փառատօնի ներկայացուցիչը՝ Իրանում:
Նրա արձանագրած յաջողութիւնների կապակցութեամբ Ռազմիկ Օհանեանի հետ ունեցած զրոյցի ընթացքում նա ասաց. «Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցոյթ-փառատօնը այս տարի կայացաւ ապրիլի 10-ից 19-ը՝ Հայաստանի Գիւմրի քաղաքում: Նշեմ որ, այս տարւայ փառատօնը նւիրւած էր կոմպոզիտոր Արմէն Տիգրանեանի ծննդեան 135-ամեակին: Յիշեալ փառատօնի կազմակերպիչներն էին՝ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը, Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի Գիւմրու մասնաճիւղը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փիւնիկ» համահայկական հիմնադրամը եւ «Վերածնունդ» միջազգային փառատօնի յանձնախումբը»:
Ասուլիսի ընթացքում Ռազմիկ Օհանեանը խօսելով մրցոյթ-փառատօնի հիմնական նպատակի մասին՝ ասաց. «Նպատակն է խթանել դասական, էստրադային եւ ազգային արւեստի պրոպագանդումը, ստեղծել տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ նոր ստեղծագործական եւ բարեկամական կապեր, մերձեցնելով այլազգի արւեստագէտներին հայ մշակոյթին, ծանօթացնել Հայաստանի պատմա-մշակութային ժառանգութեանը, միեւնոյն ժամանակ ընձեռել հնարաւորութիւն՝ իրենց վարպետութիւնը եւ ազգային մշակոյթը պատշաճ ներկայացնելու համար»: Նա այսպէս շարունակեց. «Այս փառատօնին, որը կայացաւ 2014 թ. ապրիլի 10-ից 19-ը՝ Գիւմրի քաղաքում, իմ ստեղծագործութիւնը, որի բառերը պատկանում են իրանահայ բանաստեղծ Վարանդի գրչին, նւիրել եմ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 70-ամեակին, հեղինակային բաժնում կատարելուց յետոյ՝ յանձնւեց ժիւրիի դատին եւ ճանաչւեց որպէս լաւագոյն երգ, որի համար արժանացայ լաւագոյն երգի դիպլոմայի:
140715d01aՍտեղծագործութիւնը գրւած է լարային նւագախմբի եւ սոպրանօ սոլոյի համար: Երգի բառերը քանի որ ռոմանտիկ են, երաժշտութիւնը եւս այդ ֆոնի վրայ է»:
Երաժիշտը նշեց. «Ես երկու հանգամանքով էի մասնակցել այս միջազգային փառատօնին, նախ՝ որպէս ժիւրիի անդամ թէ՛ երգչախմբերի կատարման, եւ թէ՛ դասական մենակատարների բաժիններում, իսկ 2-րդ հանգամանքով ներկայացրեցի իմ հեղինակային գործը»:
Դիրիժորը ի պատասխան այն հարցի, թէ «Վերածնունդ» միջազգային մրցոյթ-փառատօնի կողմից ինչ հանգամանքի է արժանացել, այսպէս ասաց. «Յիշեալ փառատօնի Կազմկոմիտէի կողմից ընտրւել եմ որպէս փառատօնի ներկայացուցիչը՝ Իրանում:
Իրանական երաժշտական շրջանակների հետ իմ ծանօթութեան արդիւնքում՝ բազմաթիւ երգիչ-երգչուհիներ արդէն դիմել են ինձ՝ մասնակցելու 2015 թ. «Վերածնունդ» մրցոյթ-փառատօնին: Ես շատ կը ցանկանայի, որ մեր հայ երաժիշտ կատարողները եւ երգիչ-երգչուհիները եւս դիմեն՝ մասնակցելու մրցոյթին: Ներկայացնում եմ մրցոյթի պայմանները: Ցանկացողները իրենց յայտերը կարող են ինձ ներկայացնել իմ էլեկտրոնային հասցէին՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript :
140715d01bՎերջում շնորհակալութիւն եմ յայտնում «Ալիք»-ին, որ արտացոլում է նման տեղեկատւութիւնները»:

Զրուցավար՝ Կ. ԴԱՒԹԵԱՆ

 

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցոյթի ընդհանուր դրոյթները


Մրցոյթի պայմանները
Երաժիշտ-կատարողների միջազգային 6-րդ մրցոյթը անցկացւելու է հետեւեալ անւանակերգերով.
* Դաշնամուր:
* Լարային գործիքներ (ջութակ, ալտ, թաւջութակ, գիտառ, տաւիղ):
* Փողային-հարւածային գործիքներ (ֆլէյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, տուբա, սաքսոֆոն, հարւածային գործիքներ):
* Կամերային անսամբլ
* Կոնցերտմայստերական վարպետութիւն
* Ակադեմիական երգեցողութիւն (սոլօ եւ անսամբլ):
* Ժողովրդական գործիքներ (հայկական եւ մասնակից երկրի, սոլօ, անսամբլ, նւագախումբ):
* Ազգային երգեցողութիւնը (սոլօ, անսամբլ)
* Էստրադային երգեցողութիւն (pop, jazz, rock) եւ էստրադային նւագախմբի գործիքներ (սոլօ եւ անսամբլ):
* Երգչախումբ:
* Հեղինակային երգ:

Last modified on Երեքշաբթի, 22 Հուլիս 2014 11:03