Print this page
Երեքշաբթի, 22 Հուլիս 2014 10:54

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

22-րդ նստաշրջան
1973 դեկտեմբերի 29 - 1976 յունւարի 8


* 5-րդ Պատգամաւորական ժողովը որոշել է՝ ստեղծել այնպիսի միջոցներ եւ հասութաբեր յարմարութիւններ, որ մարզաւանը դառնայ ինքնապահ եւ օրւայ պահանջներին համապատասխան:
Մարզաւանի 24-հոգանոց կենտրոնական եւ 5 հոգանոց Շինարարական յանձնախումբը շարունակել են իրենց դժւարին եւ պատասխանատու աշխատանքը:
Աւարտւել են լողաւազանների, ֆուտբոլի, թենիսի եւ վազքի դաշտերի, փակ մարզասրահի եւ ներքնայարկի, ինչպէս եւ նրանց յարակից յարմարութեան եւ անհրաժեշտ սենեակների շինարարական աշխատանքները:
140721d01aԱւարտւել է Սկաուտական միութեան տրամադրւելիք բաժինը՝ իր բոլոր յարմարութիւններով:
Նախապէս տրւած որոշման համաձայն՝ Շինարարական յանձնախումբը ձեռնարկել է նախնական աշխատանքներն սկսելու համար մշակոյթի կենտրոնի կառուցման աշխատանքները: Կենտրոնի յատակագծման աշխատանքը յանձնւել է ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանին: Ծրագրի իրագործման համար նախատեսւել է 120,000,000 ռիալ բիւջէ:
Մարզաւանը ղեկավարելու եւ եղած յարմարութիւններից մուտք ապահովելու նպատակով՝ Կենտրոնական վարչութիւնը նշանակել է 5-հոգանոց մի կազմ, որը հետագայում կոչւել է «Վարիչ մարմին»:
Օրւայ Կենտրոնական վարչութիւնը խորհրդակցական հանդիպումներ է ունեցել քոյր միութիւնների եւ ազգային դպրոցների ներկայացուցիչների հետ՝ մարզաւանի ընձեռած հնարաւորութիւններից լաւագոյնս օգտւելու ձեւերի մասին:
* Մեծ շուքով տօնւել է կազմակերպութեան 30- ամեակը՝ առաջին անգամը լինելով մարզաւանում, իր սեփական յարկի տակ եւ բացօթեայ:
Նոյն առիթով հրատարակւել է 30-ամեակի գրքոյկը, խմբագրութեամբ Հարփիկ Թամրազեանի, նկարների ձեւաւորման աշխատանքը կատարել են՝ Ռոստոմ Ոսկանեանը եւ Սերժ Աւագեանը:
* Երգչախումբը ղեկավարել է Վազգէն Փիրջանեանը: 1975-ին խմբավարի հրաժարման հետեւանքով՝ որպէս նոր խմբավար հրաւիրւել է Տիգրան Սուքիասեանը: Սակայն, նոր խմբավարի ճամբորդութեան պատճառով՝ ամլութեան են մատնւել երգչախմբի աշխատանքները:

140721d01b

* Երաժշտական միութիւնը կազմակերպել է դաշնամուրի նւագահանդէսներ՝ տեղի առաջադէմ աշակերտների մասնակցութեամբ, «Հայ երգի երեկոյ»՝ Թեհրանի բոլոր երգչախմբերի մեներգիչ-մեներգչուհիների մասնակցութեամբ, որի շահը յատկացւել է մարզաւանի ֆոնդին, նաեւ միութեան անդամ Հրայր Սարեանի երգահանդէսը:
Թեհրան են հրաւիրւել երգչուհիներ՝ Արփինէ Փեհլիւանեանը՝ Բէյրութից, Ալիս Շամիրեանը՝ Փարիզից եւ Ծաղիկ Գազանճեանը՝ Աթենքից, որոնք ելոյթներ են ունեցել «Արարատ»-ի բեմից:
* Թատերական խմբակը Արամայիս Աղամալեանի բեմադրութեամբ ներկայացրել է «Իմ սիրտը լեռներում է» թատերգութիւնը, իսկ «Ուրիշի համար» թատերգութիւնը բեմադրւել է Արբի Յովհաննիսեանի միջոցով:
Նշւել է Արամայիս Աղամալեանի թատերական գործունէութեան 40-ամեակը. այս առիթով բեմադրւել է «Մեռնիլը որքան դժւար է» թատերգութիւնը:
* Սկաուտական միութիւնը որոշել է յուլիսի 5-ը անւանակոչել Սկաուտական օր:
Տպագրւել են «Մենք» սկաուտական պարբերականը եւ 3-րդ կարգի գիտելիքների գրքոյկ:
* Մարզական միութեան տղայոց բասկետբոլի խմբից Թոնի Աբգարը, Սիմոն Բահրամչեանը եւ Էդւարդ Թովմասեանը մասնակցել են Ասիայի ախոյեանական մրցումներին: Իրանի ազգային խմբի անդամ են ընտրւել՝ Մարօ եւ Դիանա Յովհաննիսեանները, Էւլին Աւագեանը, Մարի Ազիզեանը եւ Հիլդա Մելքոնեանը: Բասկետբոլի աղջկանց բաժնի մարզիչ Յուսիկ Ղուկասեանն ընտրւել է Իրանի աղջկանց ազգային խմբի մարզիչ:

140721d01c

* Կռփամարտի հատւածից Մասիս Համբարձումեանը եւ Արամայիս Պօղոսեանն ընտրւել են Իրանի ազգային խմբի անդամ եւ մասնակցել են Ասիայի ախոյեանական խաղերին, որտեղ Մասիս Համբարձումեանը առաջնութիւն է շահել: Յիշեալները մաս կազմելով Ասիայի հաւաքականին՝ մասնակցել են Միացեալ Նահանգների մրցումներին:
* Լեռնագնացութեան հատւածը յաջողել է նւաճել Ալւանդի, Դարիաչէ Թառի եւ Դամաւանդի գագաթները:
* Հոկէյի խմբից Սուրիկ Սուքիասեանը, Վանիկ Մարգարեանը, Ռուբիկ Խաչիկեանը եւ Վրէժ Դիլանչեանն ընտրւել են Իրանի ազգային խմբի անդամ եւ մասնակցել են Ասիայի ախոյեանական մրցումներին:
140721d01d* Կազմակերպւել են 11-րդ եւ 12-րդ Համահայկական մրցութիւնները, որոնք առաջին անգամ տեղի են ունեցել մարզաւանում: 11-րդին մասնակցել են 1000, իսկ 12-ին՝ 943 մարզիկ-մարզուհիներ՝ Թեհրանից, Թաւրիզից, Սպահանից, Մաշհադից, Չհարմահալից եւ Աբադանից: Ֆուտբոլը ներառւել է խաղերի մէջ:
* Կենտրոնական վարչութիւնը բասկետբոլի եւ ժիմնաստիկի երեք մարզիկներ է ուղարկել արտասահման՝ հետեւելու այդ երկու ճիւղի դասընթացներին:
* Ֆուտբոլը ունեցել է երեք խումբ. թիւ 1՝ 27 խաղացողներ, թիւ 2 (երիտասարդաց)՝ 22 խաղացողներ եւ թիւ 3 (պատանեկան)՝ 70 խաղացողներ:
Թիւ 1 խմբի մարզիչն է եղել Ամիր Ասեֆին՝ իրեն օգնական ունենալով Համլետ Ասեֆեանին:
«Արարատ»-ի թիւ 1 խմբից Վազգէն Սաֆարեանը եւ Զաւէն Համբարչեանը ներառւել են Իրանի ազգային խմբի մէջ:
Ֆուտբոլասէր մի խումբ հայրենակիցներ շօշափելի մի գումարի յատկացում են կատարել խմբին: Գումարը յանձնախմբի կողմից մուծւել է դրամատուն՝ առանձին մի հաշւի մէջ:
* Թաւրիզի մասնաճիւղը, սեղմ շրջանակում ձեռնարկած հանգանակութեամբ, կատարել է կենտրոնատեղիի մի շարք նորոգութիւններ: Վերակազմւել է Սկաուտական հատւածը եւ կեանքի է կոչւել երիտասարդական մի հատւած:Մասնաճիւղը ունեցել է 250 անդամ: