Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 24 Հուլիս 2014 08:39
Rate this item
(1 Vote)

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան բացառիկ ամսական յանդիպումը տեղի ունեցաւ մարզաւանի «Այգեստան»-ի շրջափակում

        Թւականիս երկուշաբթի յուլիսի 21-ին երեկոյեան ժամը 20:00-ին «Այգեստան»-ի բացօթեայ շրջափակում տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան բացառիկ ամսական հանդիպումը: Հանդիպմանը ներկայ էին Երէցների միութեան վարչութեան ընկերներն ու անդամները: Ինչպէս որ գիտենք միութեան ընդհանուր հանդիպումները կայանում են իւրաքանչիւր ամսւայ առաջին երկուշաբթի օրերը, սովորաբար յուլիս ամսւայ համար հանդիպում չի նախատեսւում որով հետև յուլիսի 4-ին տօնւում է Կազմակերպութեան տարեդարձը: Օգոստոս ամսւայ միութեան հանդիպումը առաջաձգւել է այս օրը քանի որ մեզ մօտ էր գտնւում ԱՄՆ-ից ժամանած պրն.՝ Հրաչ Լուքասեանը: Հանդիպման սկզբին Երէցների միութեան նախագահ ընկ.՝ Ժանետ Թարվերդեանը ներկայացրեց օրւայ արտահերթ ընդհանուր հանդիպման պատճառը և յայտնեց որ ցուցադրւելու է պարոն Հրաչի միջով նկարահանւած ՝ «Արարատի երազներ» վավերագրական ֆիլմը:

Ընկ.՝ Ժանետ Թարվերդեանը ամփոփ ներկայացրեց պրն. Հրաչ Լուքասեանին՝ «Ծնւել է 1946 թ.-ին Նոր Ջուղայում, կրթութիւնը ստացել է Նոր Ջուղայում, Թեհրանում և Անգլիայում: 1979 թ.-ին ընտանիքով փոխադրւում է Անգլիա և ապա ԱՄՆ: Յիշեալը մանկուց սէր է ունեցել որսի և լեռնագնացութեան, և ԱՄՆ-ում նրա ամենամեծ զբաղմունքը եղել է հէնց լեռնագնացութիւնը: Նա անգամներ միայնակ «Սիերա» լեռնաշղթայի արևելքից անցել է դէպի արևմուտք, բարձրացել է Քալիֆորնիայի ամենաբարձր գագաթը: 2006 թ.-ին նւաճել է «Քլիմանջարօ» լեռան գագաթը: Վերջերս նւաճել է նաև «Ալբորզ» լեռնաշղթայի՝ «Դամաւանդ» գագաթը: 2013 թ.-ի օգոստոսի 1-ին պրն.՝ Հրաչ Լուքասեանը 13 հոգանոց լեռնագնացական խմբով նւաճել է «Արարատ» լեռան գագաթը: Խմբին մասնակցել էին՝ ինն հոգի Ամերիկայից, երկու հոգի Հոլանդիայից և երկու հոգի Ռուսաստանից: Այս նւաճման ընթացքում յիշեալը նկարահանումներ է կատարել տարածքի գեղատեսիլ, հրաշալի վայրերից»:

       Հանդիպումը շարունակւեց Ֆիլմի ցուցադրումով, ինչը ներկայացնում էր պրն.՝ Հրաչ Լուքասեանի ճամբորդութիւնը դէպի պատմական Հայաստան, Վրաստան և Թուրքիայ: Նկարահանւել էր հայկական հնագոյն հոգևոր ու մշակութային կոթողներից, Հայաստանի բնական վայրերից, եկեղեցիներից ու վանքերից և «Վահան Տէրեան»-ի տուն-թանգարանից, «Անի» քաղաքի հնամեայ կոթողներից, «Ախլցխայ»-ից, և այլ ուր, իսկ ինչը աւելի յուզիչ ու տպաւորիչ եղաւ ներկանների համար՝ «Արարար» լեռան նւաճման քայլ առ քայլ նկարահանւած բաժինն էր, որը կարծես թէ բոլորով  էին բարձրանում «Արարատ» լեռը մօտիկից զգալով նրա վեհութիւնը:Ֆիլմի աւարտում ցուցադրւեց խմբի այցելութիւնը դէպի «Ախթամար» կղզին, գեղեցիկ մեկնաբանութեամբ:

       Վերջում ընկ.՝ Ժանետ Թարվերրդեանը Երէցների միութեան Վարչութեան անունից շնորհակալութիւն յայտնեց պրն.՝ Հրաչ Լուքասեանին, ցանկանալով նրան նորանոր նւաճումներ և յաջողութիւններ: Ներկաները հիւրասիրւեցին համեստ հիւրընկալութեամբ և տօնւեց յուլիս և օգոստոս ամսիների ընկերների տարեդարձները:  

                         Հ.Մ.«Արարատ»Կ.