Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 04 Օգոստոս 2014 10:00

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

24-րդ նստաշրջան
1977 յունիս - 1979 մայիսի 2


      Այս նստաշրջանը զուգադիպում է Իրանում հասունացող յեղափոխութեան թոհ ու բոհի եւ վերջապէս Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի (փետրւար 1979) հետ:
Ինչպէս երեւի բոլոր յեղափոխութիւնների ժամանակ, այստեղ նոյնպէս տեղի թէ անտեղի հարցականի տակ էին մտել բոլոր արժէքները, որից անմասն չէր կարող մնալ նաեւ իրանահայութիւնը: Հայկական շրջանակներում ասպարէզ էին իջել խմբակցութիւններ, որոնք հերքում էին ազգային գաղափարներն ու կառոյցները:
Ստեղծւած կացութեան մէջ, որը շարունակւեց դեռ տարիներ յեղափոխութեան յաղթանակից յետոյ, նաեւ բնական էր, որ «Արարատ» կազմակերպութիւնը, որպէս ազգային գաղափարներ կրող իրանահայ հիմնական կառոյցներից մէկը, պէտք է կրէր ստեղծւած իրավիճակի թէ՛ լաւ, եւ թէ՛ վատ հետեւանքները եւ որ ամենից կարեւորն է՝ պէտք է է՛լ աւելի կազմակերպւէր եւ աւելի ամուր կառչէր իր նպատակներին:

140804d01a

* 1977-ի յունիսին կազմւած 7-րդ Պատգամաւորական ժողովը ի շարս այլ որոշումների՝
* Քննարկում եւ վաւերացնում է կազմակերպութեան վերամշակւած ծրագիր-կանոնագիրը:
* Յանձնարարում է Կենտրոնական վարչութեան դաստիարակչական խնդիրների կապակցութեամբ կեանքի կոչել մի յանձնախումբ, որի գործունէութեան ուղեգիծը հիմք ունենայ հայ ժողովրդի անցեալ պատմութիւնը եւ ներկայ ազգային մտահոգութիւններն ու պահանջատիրութիւնը:
* Կենտրոնական վարչութիւնը դաստիարակչական աշխատանքների գծով նախաձեռնել է մի շարք կլոր սեղաններ՝ նիւթ ունենալով ազգային-քաղաքական խնդիրներ:
Յանձնախումբ է կեանքի կոչել՝ նշելու համար Հայաստանի Հանրապետութեան 60-ամեակը: Յանձնախումբը այդ թւում ձեռնարկել է ուխտագնացութիւն՝ Ս. Ստեփանոս Նախավկայի վանք, բասկետբոլի մրցումներ՝ «Մայիս 28-ի գաւաթ» անւան տակ եւ գեղարւեստական այլ ձեռնարկներ:
Թեհրանի քոյր միութիւնների հետ աւելի մօտ յարաբերութիւն ստեղծելու եւ ծրագրւած դաստիարակչական աշխատանքները համադրելու նպատակով՝ Հ. Մ. «Սիփան», Հայ համալսարանականների Ը. Մ. եւ Ընթացաւարտ միութիւնների վարչութիւնների հետ ունեցել է խորհրդակցական հանդիպումներ եւ որպէս արդիւնք՝ ընտրւել է չորսհոգանոց մի կազմ՝ համադրելու եւ ձեւակերպելու համար այդ ծրագիրը:

140804d01b

* Կենտ. վարչութիւնը նախաձեռնել է «Արարատ տեղեկատու»-ի վերահրատարակութիւնը: Աշխատանքը յանձնարարել է Արւեստից միութեան Գրական բաժանմունքին՝ իր ուղղակի հսկողութեան ներքոյ: Առաջին համարը լոյս է տեսել 1978-ի յունիսին եւ կանոնաւոր կերպով շարունակւել է:
* Կազմւել է թիւ 1 երգչախումբը՝ Էդիկ Յովսէփեանի ղեկավարութեամբ:
* Պատրաստւել է «Չարի վերջը» օպերետի ձայներիզը՝ «Անի» երգչախմբի կատարմամբ:
* Թիւ 2 թատերախումբը բեմադրել է «Փոնթիլան եւ իր ծառայ Մաթին», բեմադիր՝ Սերոժ Մ. Յովսէփեան, իսկ թիւ 4 թատերախումբը բեմադրել է «Շնիկով տիկինը», բեմադիր՝ Արբի Յովհաննիսեան:
* 1977-ին կազմակերպւել է առաջին համասկաուտական բանակումը՝ Ս. Թադէի վանքում, որին մասնակցել են «Սիփան» եւ «Նայիրի» միութիւնների ու նաեւ ՀՄԸՄ-ի Լիբանանի եւ Սիրիայի մասնաճիւղերի խմբերը:
140804d01c* 24 սկաուտներից բաղկացած մի խումբ մասնակցել է ՀՄԸՄ-ի սկաուտական ընդհանուր բանակումին՝ Աթենքում:
* ՀՄԸՄ-ի հրաւէրով՝ Միացեալ Նահանգներ են մեկնել 26 մարզիկ-մարզուհիներ՝ մասնակցելու համար տեղում կազմակերպւած համահայկական մրցումներին:
* Իրանի համապատասխան ֆեդերացիայի հրաւէրով Իրան այցելած Հայաստանի բասկետբոլի եւ ժիմնաստիկի խմբերը մարզաւանում բարեկամական մրցումներ են ունեցել «Արարատ»-ի մարզական խմբերի հետ:
* Բասկետբոլի աղջկանց խումբը Իրանի ախոյեանութեան մրցումներում գրաւել է 2-րդ տեղը:
* Լեռնագնացութեան եւ դահուկախաղի խումբը Թեհրանի մրցումներում գրաւել է առաջնութիւնը:
* Երկրի քաղաքական անկայուն վիճակի հետեւանքով՝ 1978-ի Համահայկական մրցութիւնները տեղի չեն ունեցել:

Last modified on Երկուշաբթի, 04 Օգոստոս 2014 14:01