Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւնը իր 70 ամեակի առիթով՝ նախաձեռնել է վերանորոգելու երկու դասարան՝ Արմավիրի մարզի Գետաշէն գիւղի միջին դպրոցում:
Այս աշխատանքին նիւթական յատկացումից բացի, իրենց մասնակցութիւնն են բերելու ՀՄԱԿ-ի 10 կամաւոր... սկաուտներ, որոնք ժամանելու են Հայաստան Օգոստոսի 16-ին:
Դպրոցը ներկայիս ունի 288 աշակերտ, 2 նախակրթարան եւ 12 դասարան, որոնցից վերջին տարիների ընթացքում վերանորոգւել է 8 դասարան, իսկ 6 դասարան գտնւում է անմխիթար վիճակում:Վերանորագման ճամբարի տեւողութիւնը լինելու է Օգոստոսի 16-ից մինչեւ Օգոստոսի 21-ը:
Օգոստոսի 19-ին ՀՄԱԿ-ի սկաուտներին կայցելեն «Հայաստանի մանուկներ հիմնադրամ Children of Armenia Fund - COAF»–ի կամաւոր երեխաները, որոնք միանալով մեր սկաուտներին կաջակցեն վերանորագման աշխատանքին:Ծրագրի փակումը եւ վերանորոգւած երկու դասարանների բացումը տեղի կունենայ Օգոստոսի 21-ին Սփիւռքի նախարարի, Արմավիրի մարզպետի, գիւղի բնակչութեան եւ այլ հրաւիրեալների ներկայութեամբ: Նախատեսւել է նաեւ գեղարւեստական ծրագիր:

Հ.Մ.«Արարատ»Կ.