Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 24 Օգոստոս 2014 09:33

Արմաւիրի մարզի Գետաշէն գիւղի դպրոցի 2 դասարանների վերանորոգման լուրը արձագանգել են ՀՀ.-ի բազմաթիւ կայքէջերում

Rate this item
(1 Vote)

    Հ.Մ.«Արարատ»Կ.-ի գործունէութեան և հիմնադրութեան 70-ամեակի առիթով, Կազմակերպութեան միջոցներով և 10 կամաւոր սկաուտների գործնական մասնակցութեամբ Արմաւիրի մարզի «Գետաշէն» դպրոցի 2 դասարանների վերանորոգման լուրը արձագանգել են ՀՀ.-ի Armenpress.am , Hayernaysor.am , Mediagid.am , Armlur.am և այլ կայքէջներ: Իսկ երէկ օգոստոսի 23-ին ցուցադրւեց դպրոցի վերանորոգւած դասարանների բացումը «Երկիր մէդիա» և «Armenia» հեռուստաալիքներում:

 

Yerkirmedia.am - Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպությունը 70 տարեկան է: Աշխարհի տարբեր հատվածներում հանգրվանած միութենականների մասնակցությամբ Հայրենիքում իրականացրած բազմաբնույթ նախաձեռնությունների շարքը հարստացավ եւս մեկով։ Վերանորոգվեց Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի 2 դասասենյակ: Դպրոցի ողջ անձնակազմն ու աշակերտները երկար էին պատրաստվել հյուրերի ժամանմանը: Ծրագրի շրջանակներում վերանորոգվեց Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի 2 դասասենյակ: Դպրոցի ողջ անձնակազմն ու աշակերտները երկար էին պատրաստվել հյուրերի ժամանմանը, նրանք մեծ ոգեւորությամբ դիմավորեցին հյուրերին: 

Դասասենյակների բացմանը ներկա գտնվելու նպատակով դպրոցում էր նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա ողջունեց հյուրերին եւ կազմակերպության անդամների հետ միասին շրջեց դպրոցով, ծանոթացավ կատարված աշխատանքներին:

 "Դուք ձեր ապրելաձեւով դաստիարակում եք հայավարի ապրել եւ ազգապահպան հրաշալի գործ եք անում",- ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

 Մեկ շաբաթ տեւած վերանորոգնման աշխատանքները ավարտված են: Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպության սկաուտական միության 10 կամավոր սկաուտներ ցանկություն էին հայտնել սեփական մասնակցությամբ ավարտին հասցնել աշխատանքները: Մեկ շաբաթ անցկացնելով դպրոցում նրանք հպարտությամբ էին նշում, որ արդեն աշխատանքները ավարտել են ,ժամանակն է գնահատել:

Մանրամասները՝ տեսանյութում ...

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=21816

 

Last modified on Կիրակի, 24 Օգոստոս 2014 14:07