Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2014 11:25

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

 

 

 

30-րդ նստաշրջան
1989 յունւարի 20 - 1990 դեկտեմբերի 9

 

* 1989 թ.-ի յուլիսին Իրանի տիկնիկային թատրոնի առաջին միջազգային փառատօնին մասնակցելու համար, Իրան էր ժամանել Հայաստանի Յովհաննէս Թումանեանի անւան տիկնիկային թատերախումբը: 1988-ի Արցախեան շարժումի եւ Հայաստանում տեղի ունեցող փոփոխութիւնների թոհ ու բոհին սա առաջին խումբն էր, որ Իրան էր ժամանում եւ բնականաբար մեծ խանդավառութիւն առաջացրեց համայնքում՝ ընդհանրապէս: Հ.Մ.Ա.Կ.-ի հրաւէրով խումբը ներկայ գտնւեց մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, ուր հոծ բազմութեան ներկայութեամբ բարի գալստեան արտայայտութիւններից յետոյ, տեղի ունեցան գեղարւեստական ելոյթներ եւ յանձնւեցին յուշանւէրներ:

* Այս շրջանում Արւեստից միութեան մէջ կեանքի կոչւեց տիկնիկային թատրոնի խմբակ:
* 1990թ.-ին կեանքի կոչւեց «Արփա» պատանեկան երգչախումբը, ղեկավարութեամբ Գուրգէն Մովսիսեանի, օգնական ունենալով Ռազմիկ Օհանեանին, որը հետագային ստանձնեց խմբի ղեկավարութիւնը:
* Երաժշտական բաժանմունքը կազմակերպել է սոլֆէժի եւ հարմոնիի դասարաններ, թատերական ստուդիայի աշխատանքները վարել է Էլօ Նազլումեանը, պարի ուսուցման դասարանները վարել է Սիւզի Խանջարեանը. 1990-ից կազմակերպւել են հայ գրականութեան դասարաններ՝ Յարութ Ս. Մարտիրոսեանի դասախօսութեամբ: Մանկական թատերախմբի ղեկավարութիւնը 89-ից ստանձնել է Ռուբիկ Մ. Պետրոսեանը:

140922d01a

* Գրական բաժանմունքը շարունակել է մանկական գրքերի հրատարակութիւնը:
* Կազմակերպւած ձեռնարկներից յատկանշական են՝ 9 գիշեր տեւողութեամբ՝ Մանկական Արւեստի Շաբաթ (ՄԱՇ):
10 գիշեր բեմադրւել է Չեխովի «Քեռի Վանիա»-ն, բեմադիր՝ Միշա Հայրապետեան, հինգ գիշեր Լեւոն Շանթի «Ճամբուն վրայ», բեմադիր՝ Կիտուշ Արզուեան, երկու գիշեր տիկնիկային թատրոն «Երեք խոզուկներ»-ը, որը ներկայացւել է նաեւ Իրանի միջազգային տիկնիկային թատրոնի փառատօնին, երեք գիշեր Լեւոն Շանթի ծննդեան 120-ամեակի առիթով բեմադրւել են պատկերներ՝ «Հին աստւածներ»-ից, «Կայսր»-ից եւ «Շղթայւած»-ից, բեմադիր՝ Կիտուշ Արզուեան, ութ գիշեր բեմադրւել է «Հարսնացու հիւսիսից», բեմադիր՝ Տիգրան Գրիգորեան, երեք գիշեր բեմադրւել է «Արմենոշ»-ը, բեմադիր՝ Էլօ Նազլումեան: Երկու գիշեր ջութակի եւ դաշնամուրի ռեսիտալ՝ Գագիկ եւ Զարմիկ Բաբայեանների միջոցով, վեց գիշեր «Սեւան» երգչախմբի համերգ, բանախօսութիւն՝ Կոմիտասի ծննդեան 120-ամեակի առիթով, ուր բանախօսել է Լիդա Բերբերեանը եւ տեղի են ունեցել մեներգեր ու լարային կւինտետի ելոյթ:
Դանիէլ Վարուժանի ծննդեան 150-ամեակի առթիւ ներկայացւել է բանաստեղծի կեանքն ու գործունէութիւնը եւ «Անիի աւերակներուն մէջ» պոէմը՝ տեսասալիկներով:Տեղի է ունեցել իրանահայ մամուլի եռօրեայ ցուցահանդէս:

140922d01b

* 1990 թ.-ին, Կենտրոնական վարչութեան որոշումով, Մարզական միութեան վերահսկողութեանը յանձնւեց Մարզական միութեան Կրտսեր անդամների բաժանմունքը (Մ.Մ.Կ.Ա.Բ.), որը մինչ այդ ղեկավարւում էր ուղղակի Կենտր. վարչութեան կեանքի կոչած մարմնի միջոցով: Սոյն բաժանմունքը ունէր 258 անդամ, որոնք զբաղւում էին հետեւեալ մարզանքներով՝ մարմնամարզութիւն, բասկետբոլ, ֆուտբոլ, տեկւանդօ, թեթեւ ատլետ, պինգ-պոնգ եւ վալիբոլ:
* 1990 թ.-ի մայիսին տեղի ունեցաւ Իրանահայ ախոյեանների մեծարման ձեռնարկը, որտեղ տարիների ընթացքում Իրանի մարզական տարբեր ասպարէզներում ախոյեան հանդիսացած անհատներին յանձնւեցին յուշանւէրներ:

140922d01c

* «Արարատ» ֆուտբոլի խումբը, 1989 թ.-ին երկրորդ կարգի խմբերի մէջ երրորդ եւ 1990 թ.-ին երկրորդ է հանդիսացել եւ յաջողել է անցնել Թեհրանի ֆուտբոլի խմբերի առաջին կարգ, իսկ բասկետբոլի աղջկանց խումբը յաջողեց շահել Թեհրանի նահանգի առաջնութիւնը: