Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 28 Սեպտեմբեր 2014 08:42

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 70-ամեակի առիթով՝ ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ և մաքրութիւն բնութեան գրկում

Rate this item
(0 votes)

        Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 70-ամեակի առիթով, թւականիս ուրբաթ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցաւ լեռնագնացութիւն և մաքրութիւն լեռնային տարածքը: Ըստ Իրանի տարէգրի համաձայն այս օրը կոչւում է «Լեռների մաքրութեան օր»:

Լեռնագնացութիւնը սկիզբ առաւ Թեհրանի հիւսիսում գտնւող «Դարբանդ» շրջանի, «Փասէ Ղալէ» գիւղից դէպի «Շիր-Փալա» ու այնտեղից դէպի Թոչալի շրջանի ճոպանողի 5-րդ կայարան:

Մասնակցում էին 40 հոգի, որոնց մէջ աչքառու և գնահատելի էին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի մի խումբ կրտսեր սկաուտներ որոնց ուղեկցում էին ծնողները:

Առաւօտեան ժամը՝ 6:30-ին, Մարզաւանում խումբը բաժանւելով երեք խմբակի, Կազմակերպութեան լեռնագնաց ընկերներ՝ Էդւին Աժանդի, Վանիկ Սարխոշեանի և Յովիկ Բէհբուհի գլխաւորութեամբ:

Հարկ է նշել որ խումբը ունէր Կազմակերպութեան 70-ամեակի առիթով պատրաստւած շաբիկ ու գլխարկ որը արժանացաւ այլոց ուշադրութեանը որոնք իրենց ուրախութիւնն յայտնեցին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի կատարած այս գեղեցիկ աշխատանքը և համախմբւածութիւնը:

Յոյս ունենք որ նման աշխատանքները կը նպաստեն հայ լեռնագնացների նոր սերունդ դաստիարակելու նպատակին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

Last modified on Չորեքշաբթի, 01 Հոկտեմբեր 2014 13:08