Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 02 Հոկտեմբեր 2014 10:49
Rate this item
(1 Vote)

     Երէկ թւականիս հոկ. 1-ին երեկոյեան Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան պարախումբը մեկնել է Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղ, ելոյթ ունենալու Ուրմիայում և Թաւրիզում:

Խումբը այսօր հոկ. 2-ին առաւօտեան ժամը՝ 9:30-ին ժամանել է Ուրմիայ, որտեղ ջերմ դիմաւորել է մասնաճիւղի Վարչութեան ընկերները և նախաճաշել միմեանց հետ: Այնուհետև պատրաստւել են այսօր կայանալիք ելոյթին, որը տեղի է ունենալու «Կատոլիկներ»-ի սրահում:

Պարախումբը վաղը՝ հոկ. 3-ին ևս ելոյթ է ունենալու Թաւրիզի «Համազասպ Ոսկանեան» ազգային սրահում: 

Հարկ է նշել, որ երկու համերգներն էլ նւիրւած է լինելու Հ.Մ.«Արարատ»Կ.-ի հիմնադրութեան և գործունէութեան 70-ամեակին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

Լուսանկարներ

{gallery}981{/gallery}