Print this page
Երկուշաբթի, 06 Հոկտեմբեր 2014 12:39

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

32-րդ նստաշրջան
1992 դեկտեմբերի 21 - 1994 նոյեմբեր

*15-րդ Պատգամաւորական ժողովը հաստատում է մի 6-ամեայ ուղեգիծ, որով կազմակերպութեան մէջ առաւել երիտասարդութիւն ներգրաւելու համար՝ որոշում է ընդունում մարզական եւ արւեստի դասարանները դնել արհեստավարժ հիմքերի վրայ եւ այդ դասարաններին մասնակցելը չպայմանաւորել կազմակերպութեանը անդամակցելով, այլ Մարզական եւ Արւեստից միութիւնների կողքին ստեղծել նոր կառոյց՝ միաւոր անւանումով եւ դասարաններին մասնակցողներին մէկտեղել այդ միաւորների մէջ:

20141006c03a*Այս շրջանում տեղի են ունեցել իրանական պաշտօնական եւ հայ իրականութեան մէջ երեւելի բազմաթիւ անհատների այցելութիւնը՝ մարզաւան, որոնցից յատկանշական է՝
- Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառի ժողովրդական հանդիպումը (յունւար 1993)
- Հ.Յ.Դ.-ի Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադիր վարչութեան անդամ Հրայր Մարուխեանի ժողովրդական հանդիպումը (ապրիլ 1993)
- Հայաստանի փոխնախագահ Գագիկ Յարութիւնեանի ներկայութիւնը Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան բացման առիթով՝ դեսպանատան կողմից կազմակերպւած երեկոյթին մարզաւանում (յունիս 1993)
- Հայաստանի անւանի մտաւորական եւ դերասան Սօս Սարգսեանի այցը (սեպտ. 1993)
- Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի օգնական եւ Մարմնակրթական կազմակերպութեան պետ դոկտ. Ղաֆուրիֆարդի մասնակցութիւնը 26-րդ Համա-հայկական խաղերի բացումին (սեպտ. 1993)
- Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի օգնական եւ Մարմնակրթական կազմակերպութեան պետ պրն. Հաշեմիթաբայի մասնակցութիւնը 27-րդ Համահայկական խաղերի բացումին (սեպտ. 1994)
- Անւանի մտաւորական, ազգային-հասարակական գործիչ Էդւարդ Յովհաննիսեանի ժողովրդական հանդիպում-բանախօսութիւնը (նոյեմբեր 1994)
lՀայաստանի «Զինւորի մայր» կազմակերպութեան նախագահ Գրետա Միրզոյեանի նախաձեռնութեամբ եւ Իրանի կառավարութեան հետ ունեցած պայմանաւորւածութեամբ, 1993 թւականի փետրւարի 17-ին, 209 ծնողազուրկ երեխաներ Հայաստանից Թեհրան հասան, որոնց խնամակալութեան պատասխանատւութիւնը յանձընւել էր Թեմական խորհրդին: Երեխաները օդանաւակայանից ուղղակի փոխադրւեցին մարզաւան, որտեղ նրանց սպասում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան պատկան յանձնախմբի անդամները: Երեխաները 15 օր ապրեցին մարզաւանում՝ արարատականների եւ յատկապէս Երէցների միութեան հոգատար խնամքի ներքոյ ապա բնակեցւեցին ընտանիքներում: Բոլոր երեխաները մայիսի 9-ին Հայաստան վերադարձան:
*1994 թւականին ԱՄՆ-ում ծանր հիւանդութիւնից յետոյ վախճանւեց Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադիր եւ անդրանիկ վարչութեան նախագահ, անւանի արձակագիր Յակոբ Կարապենցը: Նրա մահւան եօթնօրեակի առիթով Ս. Խաչ մատուռում կազմակերպւեց հոգեհանգստեան արարողութիւն, իսկ 40-օրեակին, հոգեհանգստից բացի, կազմակերպւեց պատշաճ յուշերեկոյ՝ «Կոմիտաս» սրահում:
*Հայաստանի հետ մշակութային յարաբերութիւններ մշակող յանձնախմբի հրաւէրով
- Հայաստանի «Խնկօ Ապէր» գրադարանի տնօրէն Հայկանուշ Դանիէլեանը եւ նրա օգնականը հանդիպումներ եւ դասախօսութիւններ ունեցան ընթերցանութեան զարգացման եւ մանկական գրադարանների աշխուժացման վերաբերեալ:

20141006c03b

- Հայաստանի Հենրիկ Մալեանի անւան թատրոնի տնօրէն բեմադրիչ եւ դերասան Աշոտ Ադամեանը երկու ամիսների ընթացքում ամենօրեայ թատերական դասընթացներ ունեցաւ կրտսերների համար, որին մասնակցեցին նաեւ «Չհարմահալ» միութեան կրտսերները:
- Երէցների միութեան մէջ կեանքի կոչւեց Դաստիարակչական աշխատանքների խորհուրդ, որը կրտսեր անդամների համար, ի շարս մի շարք դաստիարակչական աշխատանքների, կազմակերպել է նաեւ հայերէն արտադասարանային դասընթացներ:
- Արւեստից միութեան կազմակերպած ձեռնարկներից կարելի է յիշել՝ Համօ Սահեանին նւիրւած երեկոյ, Յովհաննէս Թումանեանի ծննդեան 125-ամեակի առիթով կազմակերպւած մանկական ձեռնարկների շարան, ասմունքի երեկոյ՝ մասնակցութեամբ «Գաբրիէլ Սունդուկան» թատրոնի դերասանուհիասմունքող Ժենիա Աւետիսեանի: Կոմիտասի ծննդեան 125-ամեակին նւիրւած ծրագրեր, «Արփա» երգչախմբի ելոյթը՝ Թաւրիզի մասնաճիւղում, մեներգիչների երեկոյ մասնակցութեամբ՝ Ադրինէ Խաչատրեանի (Իրանից) եւ Դաւիթ Վարդանեանի (Հայաստանից): 1994 թւականին 4 գիշեր ներկայացւել է «Ժողովրդի թշնամին», բեմադիր՝ Սուրէն Մնացականեան: Տիկնիկային բեմադրութիւն՝ «Խօսող ձուկը», բեմադիր՝ Արմինէ Զէյթունցեան (Սուքիասեան):

20141006c03c

1993-ին միութիւնը ձեռնարկել է եռօրեայ սեմինար՝ նիւթ ունենալով «Երիտասարդութիւնը եւ միութենական լինելու ըմբռնումը»: Յանձնախումբը պատրաստել է մի գրքոյկ, որը պարունակում է զեկուցաբերների 16 զեկոյցները:
Շարունակւել է մանկական գրքերի հրատարակութիւնը:
*Մարզական միութիւնը Իրան է հրաւիրել հետեւեալ մասնագէտմարզիչների, որոնք Հ.Մ.Ա.Կ.-ի յարկի տակ վարել են մարզական փորձեր կամ դասարաններ, ֆուտբոլի մարզիչ Սաշա Քերոբեանը, պրոֆեսոր Ռաֆայէլ Մելիքսէթեանը, Վիտալի Զաստուխովը, որը Հ.Մ.Ա.Կ.-ի բասկետբոլի խմբերին է մարզել 1992 թւականից ի վեր, Հայաստանի Հ.Մ.Ը.Մ.-ի պատանեկան հասակի մարզիչ Աշոտ Պապեանը՝ որպէս բասկետբոլի մարզիչ, Արմէն Անտոնեանը՝ բռնցքամարտի մարզիչ:
*Աղջկանց մինի վալիբոլի խումբը եղել է Թեհրանի ախոյեան, մինի բասկետբոլի խումբը՝ Իրանի ախոյեան, բասկետբոլի ազատնետում՝ Սարօ Բանոյեանը՝ Թեհրանի ախոյեան, անհատական պինգ-պոնգում՝ Արմոնդ Բլբուլեանը՝ Իրանի դպրոցների ախոյեան, աղջկանց ձեռագնդակի խումբը, երիտասարդական ֆուտբոլի խումբը, Մ.Մ.Կ.Ա.Բ.-ի բասկետբոլի խումբը հանդիսացել են Թեհրանի ախոյեաններ:
*«Արարատ»-ի ֆուտբոլի խումբը այս շրջանում Թեհրանի ֆուտբոլի առաջնակարգ խմբերի շարքում նւաճել է իր պատմութեան ընթացքի ամենաբարձր տեղը՝ յաղթահարելով Թեհրանի լաւագոյն խմբերին:
1993 թւականի սեպտեմբերին Մարմնակրթական միութեան աստիճանաւորները մասնակցել են Երեւանում կազմակերպւած բանակումին:
*Նոյն թւականին Հ.Մ.Ը.Մ.-ի Հայաստանի Սկաուտական կազմակերպութեանը օժանդակելու նպատակով՝ միութեան մի խումբ փորձառու անդամներ գործուղւել են Հայաստան՝ զանազան շրջանների սկաուտական միութիւններին օժանդակելու համար:

20141006c03d

*1994 թ.-ի մայիսի 17-ից 28-ը մեծ շուքով տօնւել է Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրութեան 50-ամեակը: Յատկանշական է, որ բուն հանդիսութիւններին մասնակցելու հրաւէրին արձագանգելով՝ տօնակատարութեանը ներկայ գտնւեցին հետեւեալ անձինք՝ «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ դոկտ. Եղիկ Գոնեալեանը, Լիբանանի Շրջանային վարչութեան նախագահ դոկտ. Յովհաննէս Թասլաքեանը, Հայաստանի Շրջանային վարչութեան նախագահ բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը, գրականագէտ Գրիգոր Շահինեանը, բանաստեղծ Վահագն Դաւթեանը, ակադեմիկոսներ՝ Հրաչեայ Սիմոնեանը եւ Ծովիկ Աւագեանը, երգահան-երաժշտագէտ Սերգէյ Աղաջանեանը եւ ասմունքող Սիլւա Իւզբաշեանը:50-ամեակը նշւեց նաեւ Լոս Անջելէսում, Կանադայում եւ Աւստրալիայում՝ տեղում ի մի հաւաքւած արարատականների միջոցով: