Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 13 Հոկտեմբեր 2014 11:47
Rate this item
(0 votes)

 

 

 

«ԱԼԻՔ» - Հինգշաբթի, հոկտեմբերի 9-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ «Արարատ»-«Էսթեղլալ» (ընտրանին) ընկերական հանդիպում, որի ընթացքում իրենց խփած 7 գոլով «Արարատ»-ի տղաներին յաջողւեց արթնացնել արդէն նոստալգիա դարձած «նարնջագոյնների» փայլը՝ կանաչ գորգի վրայ:

Խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցաւ «Արարատ»-ի վերադարձի առիթով Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան խօսքի ընթերցումը, որը կատարւեց Կենտր. վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանի միջոցով:
Ապա ելոյթ ունեցաւ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, որը նոյնպէս կարեւորեց առիթը որպէս Իրանի մարզական կեանքում իրանահայութեան ներկայութեան լաւագոյն յատկանիշերից մէկը: «Արարատ»-ի վերադարձի առթիւ կազմակերպւած ընկերական խաղին «Արարատ»-ի ֆուտբոլի պատասխանատուներից բացի՝ ներկայ էին մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչներն ու երբեք «Արարատ»-ին միայնակ չթողած ու այդ պահին երկար սպասած ֆուտբոլասէր հասարակութիւնը:
Խաղի աւարտին «Արարատ» մարզաւանի մատուռի շրջափակում տեղի ունեցաւ ընդունելութիւն, որտեղ նաեւ Իրանի ֆուտբոլի հանրայայտ մեկնաբաններն ու լրագրողները, ինչպէսեւ՝ «Էսթեղլալ»-ի պատասխանատուները հանդէս եկան շնորհաւորանքի ու քաջալերական խօսքերով ու «Արարատ»-ին «վերադարձի ճամբին մենակ չթողնելու» խոստումներով:
Նշելի է, որ «Էսթեղլալ»-ի կազմում դաշտ մտան «կապոյտ»-ների կազմում տարբեր շրջանների վաստակաւոր ֆուտբոլիստներ, որոնք նոյնպէս յուշեր ունէին «Արարատ»-ի դիմաց կատարած խաղերից, ինչպէս նաեւ «օմիդէ Էսթեղլալ»-ի կազմում խաղացող երիտասարդներից մի փունջ:
Յիշեցնենք, որ վաղը՝ երկուշաբթի, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ին, «Արարատ»-ն անց է կացնելու Թեհրանի առաջին կարգի լիգայի իր պաշտօնական հանդիպումների առաջին խաղը, որը տեղի կունենայ «Ազադեգան» խմբի դիմաց՝ «Արարատ» մարզաւանում: