Հրատարակութիւն

PDF

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձը նշւեց «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ում

Rate this item
(0 votes)

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձը երէկ՝ սեպտ. 21-ին, նշւեց ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ աշխարհի այն երկրներում, ուր Հայաստանի Հանրապետութիւնը ունի դիւանագիտական ներկայացուցչութիւն:
Այդ առիթով երէկ երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ը վերածւել էր կենտրոնի, ուր հրաւիրւած էին՝ Իրանի պետական կառոյցների ներկայացուցիչներ, Իրանում հաւատարմագրւած տարբեր երկրների դեսպաններ, դեսպանութիւնների դիւանագիտական ու զինւորական կցորդներ եւ ներկայացուցիչներ:
Իրանում Հայաստանի Հանրապետութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած միջոցառմանը ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, քահանայից դասը, Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորներ, Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի ազգային մարմինների ու միութիւնների եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ: Միջոցառմանը Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերից բացի՝ հնչեցին նաեւ մի քանի երգեր՝ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախմբի կատարմամբ՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ: Հնչեցին նաեւ պարսկերէնով եւ անգլերէնով շնորհաւորական եւ ողջոյնի խօսքեր:
Դասական երգերի կատարմամբ ելոյթ ունեցան Թենի եւ Թեմա Յակոբեանները եւ Արա Կարապետեանը: Էստրադային երգերով ելոյթ ունեցան Էդւին Հայրապետեանը, Մանէ Թահմազեանը եւ Թենի Ֆարմանեանը:
Միջոցառումը զուգորդւած էր ընդունելութեամբ: