Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 11 Սեպտեմբեր 2013 00:22

Մասնաճիւղերի պատմական

Rate this item
(1 Vote)

   Միութեան ցանցն ու ծառայութիւնները ընդարձակելու նպատակով, առաջին անգամ, 1949 թւականի յունիսի 8–ին, կազմակերպութիւնն իր առաջին մասնաճիւղն է ունենում Մասջէդ Սոլէյմաում։ 1949 թւականի օգոստոսի 28–ին հիմնադրւում է Հ.Մ.Ա.Կ.–ի մասնաճիւղը՝ Քերմանշահում եւ նոյն թւականի Դեկտեմբերի 28–ին ծնունդ է առնում «Արարատ»-ի Ղազւինի մասնաճիւղ»։

   Հետզհետէ դրանց են միանում նաեւ Մաշհադի եւ Շիրազի եւ Ռաշտի (1963)  մասնաճիւղերը։ Իսկ նկատի ունենալով համաշխարհային Բ պատերազմի թողած անցանկալի հետեւաքները, դրանցից ոմանք դադարում են աշխատելուց։ Այդ բոլորով հանդերձ «Արարատ» կազմակերպութիւնը չի ընկճւում, եւ անձնատուր չի լինում պայմանների թելադրանքներին ու վերջապէս երկրորդ անգամը լինելով մասնաճիւղերի յարաբերական կապարը սերտացնելու եւ հաւաքականութեան ուժի հզօրութիւնը շեշտաւորելու  համար, 1954 թւականի ամռանը հիմնադրւում է Ուրմիայի, Թաւրիզի ու Գեարդաբադի մասնաճիւղերը, եւ հէնց նոյն թւականի ամռանը՝ Ուրմիայում տեղի են ունենում միջ –մասնաճիւղային առաջին մրցութիւնները՝ Թեհրանի եւ երեք մասնաճիւղերի միջեւ։