Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ, մարտի 14-ին Արենուշների հատւածի թիւ 2 և 1 խմբերը կազմակերպեցին միասնական արշաւ, դէպի Դարբանդ սար:
Նրանք օրն սկսեցին հետաքրքիր խաղով և շարունակեցին թոկ-թիռոլի դասարանով, որի դասատուն էր՝ Արենուշ Միլենա Միրզախանեանը։ Սկաուտները ձեռք բերեցին նոր փորձառութիւն:
Ապա օրը շարունակւեց գիտելիքների մրցոյթով, որի ընթացքում խմբակները շահում էին ճաշ պատրաստելու պիտոյքներ։
Մրցոյթից յետոյ պատրաստեցին ճաշ և ունեցան ադրենալինով լի օր ու վերադարձան «Արարատ» մարզաւան:

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Սկաուտական միութեան անդամ՝ Դանիէլ Դանիէլեանը, Թեհրան նահանգի 60 մետր վազքի մրցաշարում գրաւել է պատւաւոր երկրորդ տեղը։
Մաղթում ենք ըկերոջը յաջողութիւն և նորանոր յաղթանակներ:

Մեր սիրելի Արենուշ՝
Իլէն Նազարեանը, Քիշ կղզում մասնակցելով կազմակերպւած վազքի՝ 5 կամ 21 կմ մրցութիւնների
մասնակցել է
21 կմ վազքին, որը պէտք է աւարտւէր 180 րոպէից աւելի շուտ։
Նա 55 հոգու մէջ հանդիսանալով 43-րդը, մարաթոնը աւարտել է 168 րոպէում:
Սիրելի Իլէնին մաղթում ենք նորանոր յաղթանակներ

Ուրբաթ, փետրւարի 21-ին, Արիների և Արենուշների հատւածի թիւ 3 խմբերի միասնական աշխատանքն սկսեց տարբեր ու նոր մարզախաղերով իսկ յետոյ սկաուտական քոնսէ և թուփարաբի խաղերով: Խմբերի միասնական աշխատանքը շարունակւեց մտքերի փոխանակումով:

«Գրական շրջանակ»

Գրական շրջանակը շարունակում է իր հանդիպումները երկշաբաթեայ ընդմիջումով։
Սոյն թւականին տեղի է ունեցել չորս հանդիպում, որից երեքը հեռավար եղանակով։ Հերթական հանդիպումներին մասնակցել են 8 - 11 ընկերներ։
Հետեւեալ թեմաներն են արծարծւել.

- Բանաստեղծ, թատերագիր Մուշեղ Իշխանի (1913֊1990) կեանքն ու գրական վաստակը։ Ընթերցւել են նրա բանաստեղծութիւններից մի քանի գործեր։

-Կոստան Զարեանի (1885֊1969) «Տատրագոմի հարսը» պոէմի ներկայացում բացատրութիւններով։ Ներկայացրել է ընկեր Էդիկ Ղահրամանեանը։ Պոէմը Սասունի շրջանի ֆիդայական կեանքից է եւ ունի իրական հէնք, նուրբ ու թափանցիկ պատկերներով։

- Արեւմտահայ գրականագէտ, գրաքննադատ, վիպագիր, թատերագիր Յակոբ Օշականի (1883֊1948) կեանքն ու գործը ներկայացրել է ընկեր Յարութ Նազարեանը։ Օշականի գործերի ընդհանուր թիւը հասնում են 62 հատորի։ Ունի վիթխարի ուսումնասիրութիւն «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» 10 հատորով։
ընթերցւեց նրա «Կաղանդի հեքիաթ» պատմւածքը։

_ Հանդիպումների ընթացքին նաեւ ընթերցւել են բանաստեղծական որոշ գործեր այլ հեղինակներից։

Պատկերներ՝
Հ.Մ.Ա.Կ.-ի օրիորդաց վոլիբոլի խմբից:
Խումբը մասնակցել է Շեմիրանաթի երէցների սոյն տարեվերջի մրցութիւններին:

Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խումբը փետրւարի 28-ին տօնեց իր 65-ամեակը, հպարտութեամբ ու սիրով  նախքին սկաուտների, ծնողների և Գերագոյն կազմի ներկայութեամբ, պահը անմոռանալի էր և ջերմ, որի շնորհիւ էլ տարեդարձը հաճելի դարձաւ:

Փետրւարի 24-ին, կայացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Աստիճանաւորական հերթական դասընթացների շարանը: Դասարանի նիւթն էր՝ Branding և Digital Marketing, դասաւանդութեամբ Սկաուտական միութեան նախքին Սկաուտապետ՝ ընկեր Հարմիկ Նաւասարդեանի:

Նիւթը գիտելիքներից բացի, մեծ հետաքրքրութիւն առաջացրեց աստիճանաւորների մօտ, և դասարանի ընթացքում նրանք հարցեր ուղեցին և ստացան համապատասխան պատասխաններ:

Հինգշաբթի, փետրւարի 13-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը մեծ շուքով նշեց Տեառնընդառաջը,  «Արարատ» մարզաւանում։
Ծրագրին մասնակից էին` Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութիւնը նաև ներկայ էին բազմաթիւ, հայրենակիցներ և շարքային  ու նախկին սկաուտներ։ Բոլորը ուրախ երաժշտութեան ներքոյ և ստեղծւած տօնային մթնոլորտում վայելեցին խնջոյքը։

Օրհնւած կրակը բերւել էր Ս.Սարգիս եկեղեցուց և հետևելով կրակավառութեան հին աւանդութեանը, բոցավառւեց խարոյկը։

Ներկաներին հրամցւեց նաև աւանդական տնային ուտելիքներ, նրանք բարձր տրամադրութեամբ և խանդավառութեամբ մինչև ուշ գիշեր նշեցին Տեառնընդառաջը՝ Տիրոջ ընծայումը սուրբ տաճարին։

Ուրբաթ, փետրւարի 28- ին, ՀՄ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի կողքին, տօնեց աւանդական «Բուն Բարեկենդան»-ը, «Տնակ»-ում։
ներկաները ճաշակեցին Ղափամայ և վայելեցին երեկոն Երէցների միջոցով պատրաստած նաև թէյատունը։

Էջ 1, 155-ից