Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

2024 թ.-ի ապրիլի 30֊ից մայիսի 4֊ը կայացաւ Հ.Մ. «Արարատ»Կ.֊ի Սկաուտական միութեան չորսօրեայ Աստիճանաւորական բանակումը Շիրազ քաղաքում, որը նւիրւած էր Կազմակերպութեան 80- ամեակին։
Բանակումի նպատակն էր սկաուտներին ծանօթացնել կազմակերպութեան Շիրազ մասնաճիւղի գործընթացի հետ, Շիրազում անդրադառնալ Հ.Մ.Ա.Կ.֊ի 80 ամեակին և տօնական ոգի ներշնչել Շիրազի մասնաճիւղին և հայկական համայնքին։
Սկաուտները բանակումի ընթացքում ծանօթացան Շիրազ քաղաքի հարուստ պատմութեան հետ այցելելով տարբեր տեսավայրեր ինչպէս՝ Հայկական եկեղեցի, Նարենջեսթան, Հաֆեզիէ, Բազար Վաքիլ, Թախթ Ջամշիդ և այլն։
Բանակումն իր նպատակին ծառայելուն ընդառաջ մայիսի 2֊ին մեծ սիրով ու ոգևորութեամբ հիւրընկալեցին Շիրազի համայնքին։ Խրախճանք երեկոյի ընթացքում Սկաուտները բացատրեցին Հ.Մ.Ա.Կ.֊ի միութիւնների և կազմերի գործընթացը, նաև ընկեր Արաքս Յարութունեանի միջոցով ծանօթացան Շիրազ մասնաճիւղի հետաքրքիր պատմութեան և անցեալի հետ։ Աւարտին յուշանւէրների փոխանակում եղաւ։ Սկաուտական միութիւնը ցանկութիւն ունենալով յաւերժացնել կազմակերպութեան 80-ամեակը Շիրազի Արարատականների մօտ, նոյն առիթով փոքրիկ նւէրներ փոխանցեց ներկաներին։
Սկաուտները մեծ գոհունակութեամբ և դրական տպաւորութիւններով վերադարձին Թեհրան բերելով շա՜տ լաւ յուշեր։

Արարատի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝
«ԳԻՇԱՏԻՉ ՆԵՐԻ ԽՆՋՈՅՔԸ»
«Արարատ» Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում
Բեմադրիչ՝ Վահագն Ազիզեան:
Փորձերը ընթացքի մէջ են։ Ներկայավումը մայիսի 9-10-16-17-ին։

Թւականիս ապրիլի 23-ի երեկոյեան, Արւեստից միութեան Վարչութեան եւ Կենտրոնական Վարչութեան մի շարք ընկերներ հանդիպեցին արւեստագէտ Արթուր Մանուկեանին, յանձնեցին ցուցահանդէսի համար պատրաստւած յուշանւէրը եւ բարի ճանապարհ մաղթեցին իրեն։

«ԳԻՇԱՏԻՉ ՆԵՐԻ ԽՆՋՈՅՔ» բեմադրիչ՝ Վահագն Ազիզեան:

Թեժ փորձերը ընթացքի մէջ է։ Ներկայացումը շուտով։ Մնացէք մեզ հետ եւ հետեւէք մեր յայտարարութիւնները։

Ուրբաթ, ապրիլ 19-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը հաճոյական աշխատանք ունեցաւ چیتگر զբոսայգում։
Աշխատանքն սկսեց նախաճաշելով ապա ունեցան դասարանElectrinic-ի մասին որի դասատուն էր Արենուշ Լիվիա Բեհբուն։
Խումբը աշխատանքը շարունակեց հեծանւավարութեամբ և տօնելով խմբի սիրելի անհատի տարեդարձը։

2024 թ. ապրիլի 21-ի առաւօտեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում տեղի ունեցաւ աշակերտական հաւաք յագեցած գեղարւեստական ծրագրով։
Ծրագրին ելոյթ ունեցաւ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան «Մանկապատանեկան» «Երաժշտաթատերական» խումբը:
Ելոյթի ընթացքին թատերական բաժնի անդամների միջոցով հնչեց Պարոյր Սևակի «Անլռելի Զանգակատուն» գրքից «Ղօղանջ Եղեռնական» հատւածը, որին զուգահեռ նւագախմբի միջոցով կատարւեցին՝ «Գարուն ա», «Դլէ եաման», «Տէր ողորմեայ», «Զարթիր լաօ», «Զէյթունցիներ» և «Բարի արագիլ» կտորները:

ՀՄԱԿ-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ հինգշաբթի, ապրիլի 18-ին տեղի ունեցաւ Արթուր Մանուկեան ստեղծագործութիւնների  ցուցահանդէսի բացման հանդիսութիւնը՝ նւիրւած Հայոց ցեղասպանութեան 109-ամեակին և «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման 80-ամեակին «Արարատ» մարզաւանի Խաժակ Արզումանեան ցուցասրահում։

Ծրագրի սկզբում ելոյթ ունեցաւ «Արարատ» երգչախումբը ապա բացման խօսքն ընթերցեց ընկեր Մինէ Նազարեանը ներկայացնելով հեղինակի կենսագրութիւնն ու մասնագիտական անցած ուղին։

Ամբիոնի մօտ հրաւիրւեցին օրւայ առիթով արտայայտւելու ստեղծագործ՝ Արթուր Մանուկեանն  ընկերակցութեամբ աշխատանքի համադրող՝ Միշէլ Ալլահվերդեանի, ով պարսկերէնի էր թարգմանում հեղինակի արտայայտութիւնները իսկ աւարտին վերջինս ևս հակիրճ արտայայտւեց օրւայ առիթով։

Այնուհետ ներկաները հրաւիրւեցին դիտելու ցուցահանդէսը։

Բացմանը ներկայ էին ԻԻԽ պատգամաւորներ պարոնայք Արա Շահվերդեանն ու Ռոբերտ Բէգլարեանը,

Թեմական և Պատգամաւորական խորհրդների ներկայացուցիչները, կրթական խորհրդի ներկայացուցիչը,

Հայոց ցեղասպանութեան 109-րդ տարելիցը ոգեկոչող յանձնախմբի նախագահը, Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Սոֆի Ջաղարբեգեանը և վարչութեան ընկերները, միութիւնների ու յանձնախմբերի ներկայացուցիչները, Արւեստագէտները, հրաւիրեալներն ու հիւրերն, որոնք մեծ հետաքրքրութեամբ և բարձր գնահատանքներով  դիտեցին պլակարդներ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեանը, Հայաստանին ու Արցախին։

Պատրաստւել էր համեստ հիւրընկալութիւն։

Ցուցահանդէսը տևելու է մինչև ապրիլի 26, ամէն օր ժամը 17։00-ից 20։00-ը

Հայ Սկաուտի նպատակն է զարգացնել իր գիտելիքները և ծառայել իր Հայրենիքին ու Միութեանը, նաև իրենց փորձառութիւնով  ու գիտելիքների տիրապետումով իրենց տրւում է Դ.Ա./ Ա./ Վ.Ա./ Դ.Խ.-ի աստիճաններ այդ իսկ պատճառով ՝ Ուրբաթ 2024 թւականի՝  Մարտի 8-ին եղան մի շարք Կրտսեր հատւածից սկաուտների փոխանցումներ դէպի Արի և Արենուշ հատւածների խմբեր, 3-րդ կարգի տիտղոսներ ու տրւեց մի շարք աստիճաններ, սկաուտները օրը աւարտեցին հաճելի յուշերով:

Լիայոյս ենք, որ ինչպէս անցեալում, այսուհետ եւս սկաուտները նոյն կարգապահութեամբ , պարտականութեան գիտակցութեամբ և յաջողութեամբ պիտի կատարեն իրենց յանձնարարած պարտականութիւնը։

Ուրբաթ, մարտի 8 ին Արենուշների Հատւածի թիւ 1 խումբը  ունեցաւ շատ հաճելի ծրագիր և զւարճալի խաղեր։

Սկաուտները տօնեցին Մարտի 8-ը, պատրաստեցին ձեռքի աշխատանք, սնւեցին և խաղացին twister։ Օրւայ վերջում փակման արարողութեանը կատարւեց մի շարք փոխանցումներ, որի արդիւնքում Կրտսերների հատւածի թիւ 1 խմբից 2 սկաուտ փոխանցւեցին Արենուշների հատւածի թիւ 1 խումբ:

Մարտի 8-ը կանանց և գեղեցկութեան տօնը Սկաուտական միութիւնում :

Օրւայ կանչ՝

Մեր Գեղեցկութեամբ Գեղեցկացնում ենք Միութիւնը