Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հ․Մ․Ա․Կ․-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ այս տարի Ամառային աշխատանքներում կազմակերպւել է նաև "Մամա-բալիկ խմբային դասարաններ"
շաբաթական մէկ պահ երկու տարիքային սահմանում՝ 1/5-ից 2/5 տարեկան և 2/5-ից 3/5 տարեկան բալիկների համար։

   Մամա-բալիկ դասարանների նպատակն է՝

1- Զգայական և շարժիչ հմտութիւնների զարգացում՝ մկանների և հինգ զգայարանների զարգացում

2- Երեխային ծանօթացնել իր մասին
մարմնի մասին իմացութիւն, հասկանալով զգացումը , բացայայտել և ստանալ հետաքրքրութիւններ ու ցանկութիւններ

3- Սոցիալական հմտութիւնների ցարգացում՝ խմբային գործունէութեան կատարում արւեստի և խաղերի տեսքով, ծանօթութիւն շրջակայ միջավայրի հետ և առիթներ ստեղծել շփման համար

ՀՄԸՄ-Ի ԱՐՑԱԽԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԵԱՄԲ՝

ՀԱՄԱ-ՀՄԸՄ-ԱԿԱՆ 12-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԻ ԲԱՑՈՒՄԸ՝
«ԽՐՈԽՏ, ԽԻԶԱԽ, ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ» ՆՇԱՆԱԲԱՆՈՎ

Ուրբաթ, 21 յուլիսի երեկոյեան ժամը 6.15-ին (Երեւանի ժամանակացոյցով), Բիւրականի «Գառնիկ Մկրտիչեան» Սկաուտական բանակավայրում ընթացք առաւ համա-ՀՄԸՄ-ական 12-րդ բանակումը՝ բացման արարողութիւնը, որտեղ ներկայ գտնուեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՄԸՄ-ի Կենտրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Վաչէ Նաճարեանը, անդամներ՝ Դաւիթ Յակոբեանը, Օշին Փիրումեանը, Տիրան Վահրատեանը, Ֆէտի Խաժակ Գազանճեանը եւ քոյր Թալին Օրտողլեանը։ Ներկայ էին նաեւ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչութեան անդամները, ինչպէս նաեւ՝ Հայաստանի մէջ Իրաքի եւ Պուլկարիայի դեսպանների ներկայացուցիչները։
Բացման արարողութիւնը ընթացք առաւ բանակողների հանդիսաւոր կերպով բանակավայր մուտքով։ ՀՄԸՄ-ի Շրջանային եւ Մեկուսի 30 շրջանների եւ Իրանի «Արարատ», «Սիփան» եւ «Նայիրի» միութիւնների 750 բանակողներ կարգապահ շարքերով իրենց տեղերը գրաւեցին դրօշակի կայմերի դիմաց։
Զգալի էր ՀՄԸՄ-ի Արցախի սկաուտների բացակայութիւնը։ Բոլորը մտքով ու հոգով այդ պահին բանակումից զրկուած Արցախի սկաուտների հետ էին։

Տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն։
Հայաստանի, Արցախի, ՀՄԸՄ-ի սկաուտական եւ բանակումի քայլերգներով բարձրացան Հայաստանի, միջազգային սկաուտութեան եւ բանակումի մասնակից շրջանների երկրների դրօշները։ Հանդիսութիւնը վարեց բանակումի հերթապահ եղբ. Արամ Գայսէրեանը՝ Արեւելեան Մ. Նահանգներից։

Երեքշաբթի յուլիսի 18-ին Արենուշների հատւածի թիւ 4  և Արիների հատւածի թիւ 2 խմբերը  "Արարատ" մարզաւանից մեկնեցին դէպի Արաք միասնական բանակում անցկացնելու համար։

Հ.Մ. "Արարատ" Կ.-ի Սկաուտական միութեան սկաուտները որպէս Իրանի պատւիրակութիւն մեկնում են Հայաստան՝ մասնակցելու
Համա-Հ․Մ․Ը․Մ․-ական 12-րդ բանակումին։
Բարի երթ սիրելի սկաուտներ

Հ․Մ․Ա․Կ․-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ յուլիսի 16-ին «Արարատ»  մարզաւանի Այգեստանում տեղի ունեցաւ ուրախ երեկոյ Վարդավառի առիթով։

Հ․Մ․Ա․Կ․-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը իր հերթական փորձի աւարտին տօնել է Վարդավառը։

Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ երեխաների
«ԱՄԱՌԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔ»-ներից պատկերներ

Պատկերներ՝
հՄԱԿ-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի նախապատրաստական փորձերից։  

Հարկ է նշել, որ «Արարատ» պարախմբի Անսամբլը եւ
Ա խումբը, հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի հրաւէրով, ելոյթ է ունենալու 2023 թ.-ի օգոստոս 5-ին Գիւմրիում կազմակերպւած 8-րդ համահայկական խաղերի բացման հանդիսութեանը։

ՅԱՋՈՂԱԿ ԸՆԿԵՐ
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Կազմակերպութեան Մարզական միութեան
Բասկետբոլ մարզաձևի թիւ 1 խմբի մարզիկ՝ Արգէն Մինասեանսը հրաւիրւել է երկրի Իրան նովին հաւաքականի ընտրական փորձերին:
Սիրելի Արգէնին ցանկանում ենք առաւել յաջողութիւններ կեանքի բոլոր ասպարէզներում: