Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի մայիսի 2-ի երեկոյեան « Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Այս ամսւայ հանդիպումը համընկնելով աշխատաւորների  համաշխարհային տօնին ,լոկ հաճոյական ընթրիք հանդիպում էր նկատի առնւել:

Անակնկալ էր հանդիպմանը մասնակցող Թեհրանում  գտնւող Պոլոսահայ իսկ այժմ Աւստրալիայում բնակւող լուսանկարիչ Նուրան Ջանքեանի «Զօրլու»-ի ներկայութիւնը :

Միութեան նախագահի կողմից ընթերցւեց արւեստագէտի կենսագրականը և ցուցադրւեց  իր լուսանկարներից մի հաւաքածոյ:

Հանդիպման ընթրիք-երեկոյին մասնակցել էին 180 հոգի անդամներ իրենց հիւրերով:

Նւագախումբը  ստեղծեց  բարձր տրամադրութիւն:

Թւականիս հինգշաբթի ապրիլի 28-ին,  Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում ,տեղի ունեցաւ «Գարունդ Հայերէն է գալիս» խորագրով Պօէզիայի երեկոյ , նւիրւած 101-րդ Հայոց Ցեղասպանութեան տարելիցին, Արւեստից միութեան հրաւէրով Թեհրան ժամանած ասմունքող՝ Հրաչուհի Ութմազեանի ղեկավարութեամբ և միութեան գրական խմբի մասնակցութեամբ:

10 օրեայ աշխատանքների արդիւնքը հանդիսատեսի կողմից գնահատւեց ,լեցուն սրահի ունկնդիրները վայրը թողեցին գոհունակութեամբ:

Ապրիլի  26-ին, տեղի ունեցաւ «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտկան միութեան աստիճանաւորական դասարանների հերթական դասընթացը որի դասախօսն էր՝ Խմբապետ.Շանթ Բաղրամեանը:
Սկզբում դասատուն բացատրեց, ղեկավարման հիմնական և կարևորագոյն կէտերը, ապա ցուցադրեց հետաքրքիր տեսանիւթեր ղեկավարման կապակցութեամբ:

Դասարանի երկրորդ կէսում, սկաուտներին առիթ տրւեց իրենց հարցերը ուղելու դասատուին:

Ուրբաթ` ապրիլի  22-ին, Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութիւնը կազմակերպել էր միասնական նախաճաշի  միջոցառում:

 

Ծրագիրը սկսւեց առաւօտեան ժամը 9-ից եւ շարունակւեց մինչեւ 12-ը, բարեկամ –սկաուտները, որոնք այժմ շարքային սկաուտներ չեն  միասնաբար նախաճաշեցին Ե հաճելի ժամանակ անցկացրեցին:

 

Սկաուտ – բարեկամ ընկերները որպէս , «Արարատ»-ի բազմաճիւղ ծառի ընտանիք , մէկ անգամ ևս միաւորւեցին բարձրացիր բարձրացուր նշանաբանի ներքոյ :

Ուրբաթ,ապրիլ 8-ին, Արարատ մարզաւանի «Այգեստան»-ում տեղի ունեցաւ Սկաուտական միութեան կազամկերպած`Մայրերի օրւայ առթիւ տօնախմբութիւն ,որին մասնակցել էին մեծ թւով ծնողներ:

 Ծրագիրը սկսւեց առաւօտեան 11-ին և շարունակւեց մինչև կէսօրից յետոյ ժամը 15-ը :

 

Սկզբում, միութեան անունից բացման խօսքով հանդէս եկաւ Առաջնորդ Սաբրինա Բուդաղեանը, ձեռնարկը շարունակւեց գեղարւեստական ծրագրերով և միութեան անհատները ելոյթ ունեցան ասմունքով:

 

Ձեռնարկի համար նախատեսւած էր տարբեր մրցութիւններ, որին մասնակցեցին ծնողները , շահողներին տրւեց փոքրիկ յուշանւէրներ, տեղի ունեցաւ նաև վիճակահանութիւն:

 

Ծնողները վայելեցին Սկաուտական միութեան  ճոխ ընդունելութիւնը :

 Ձեռնարկը աւարտւեց ճաշկերոյթով և ծողները մեծ բաւարարութեամբ թողեցին վայրը :

Երեքշաբթի՝ ապրիլի 12-ին, տեղի ունեցաւ «Հ.Մ.Ա.Կ.»-ի Սկաուտական միութեան, աստիճանաւորական դասարանների հերթական դասընթացը, որի դասախօսն էր՝ նախքին սկաուտապետ Դոկտ.Սեւակ Հաթամեանը:

 

Դոկտորը հմտութեամբ ներկայացրեց «Սթրես»-ի առնչութեամբ տեղեկութիւններ, եւ բացատրեց դիմակայելու միջոցները, նաեւ ընդգծեց՝ Սթրեսին դիմակայելու կարեւորութիւնը առօրեայ եւ սկաուտական կեանքում:

 

Սկաուտների համար այս դասարանը արդիւնաւէտ էր, վերջում աստիճանաւորներին առիթ տրւեց իրենց հարցումներն ուղելու դասախօսին:

28-րդ գարնանային խաղերը նոր ջուղայում

            Իրանահայ 28-րդ Գարնանային խաղերը նւիրւած էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների հիմնադրման 20-ամեակին:

            Խաղերի բացումը տեղի ունեցաւ հինգշաբթի մատի 17-ին Ս. Ամենափրկիչ վանքի բակում, Սպահանի թեմի առաջնորդ Տ.արք Չարեանի ձեռամբ բոցավառւեց ջահը ուր ջահակիրների միջոցով փոխադրւեց «Արարատ» միութիւն:

            Ուրբաթ մարտի 18-ին մարզասրահում տեղի ունեցաւ խաղերի բացումը ուր ներկայ էին հոգևոր հայրեր և պաշտօնական այրեր և հոծ թւով մասնակիցներ:

            Միջոցառմանը տեղի ունեցաւ ողջոյնի խօսք, դրօշակի ծածանման արարողութիւն, մարզիկների շքերթ, Վարչութեան նախագահ Մասիս Մինասեանի խօսք, առաջնորդի խօսք, պատգամաւոր պրն. Բեգլարեանի խօսք և Թեհրանի և Ատրպատականի Թեմի առաջնորդների և Թեհրանի թեմական խորհրդի ուղերձների ընթերցումը: Ապա տեղի ունեցաւ Իրաւարար կազմի և մարզիկների երդման կարգը: Միջոցառումը համեմւած էր գեղարւեստական կատարումներով՝ երգ, ասմունք, պար:

Մասնակից խմբերն էին Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութիւն, Հ.Մ.«Արարատ» Թաւրիզի մասնաճիւղ, Հ.Մ.«Սիփան»Մ., Հ.Ուս Չհարմհալ Մ., Հ.Մ.«Սարդարապատ»Մ., Հ.Մ.«Րաֆֆի» Համալիր, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ.«Արարատ» միութիւն, «Արարատ» Շահինշահրի մասնաճիւղ:

            Խաղերի փակումը տեղի ունեցաւ մարտի 23-ին:

            Հ.Մ.Ա.Կ.-ից մասնակցեցին թւով 80 մարզիկներ հետևեալ խմբերով՝

Օրդ. Բասկետբոլի խումբ 24 հոգոի

            Մարզիչ՝ Մեղեդի Շահնազարեան

            Պատասխանատու՝ Թենի Ասատրեան

 

Սեղանի թենիս՝ տղայոց երէց 4 հոգի, տղայոց երիտասարդական 3 հոգի, օրդ. 1 հոգի

            Խմբի մարզիչ, պատասխանատու և մարզիկ՝ Սերժիկ Իւսեֆի

 

Տղայոց բասկետբոլի խումբ՝ 30 հոգի, բաղկացած էր 2 երիտ. Խմբերից:

            Մարզիչ՝ Արթին Հաթամզադէ

            Պատասխանատու՝ Արւին Բաղրամեան

1 երեց խումբ՝

            Մարզիչ և պատասխանատու՝ Արա Անտոնեան

 

Ֆուտբոլի խումբ բաղկացած 12 հոգի:

            Պատասխանատու՝ Համլետ Գալստեան

 

Թեթև ատլետ օրդ. Խումբ բաղկացած 5 հոգի

            Մարզիչ և պատասխանատու՝ Սիլւա Յովսէփեան

 

Արարատ Կազմակերպութեան խմբերի ձեռքբերումները հետևալն են՝

            Օրդ. Բասկետբոլ                            Առաջին տեղը գրաւեց Հ.Մ.Ա.Կ.

                                                                    Երկրորդ տեղը գրաւեց Իսպահանը

 

            Օրդ. երէց բասկետբոլ                   Առաջին տեղը գրաւեց Իսպահանը

                                                                   Երկրորդ տեղը գրաւեց Հ.Մ.Ա.Կ.

 

            Տղայոց երէց բասկետբոլ               Առաջին տեղը գրաւեց Հ.Մ.Ա.Կ.

                                                                  Երկրորդ տեղը գրաւեց Իսպահանը

                                                                  Երրորդ տեղը գրաւեց Չհարմահալ միութիւնը

 

            Երիտ. Տղայոց բասկետբոլ            Առաջին տեղը գրաւեց Չհարմահալ միութիւնը

                                                                  Երկրորդ տեղը գրաւեց Իսպահանը

                                                                  Երրորդ տեղը գրաւեց Սիփանը

Սեղանի թենիս՝ տղայոց բաժնում Հ.Մ.Ա.Կ.-ն գրաւեց Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:

Սեղանի թենիս՝ Հ.Մ.Ա.Կ.-ի երիտասարդական խումբը գրաւեց Երրորդ տեղը

Սեղանի թենիս՝ Հ.Մ.Ա.Կ.-ի երէց խումբը գրաւեց Երրորդ տեղը

 

Թեթև ատլետ՝ օրդ. 4*100 մ. Առաջին

   Երկուշաբթի ապրիլի 11-ին կայացաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Ապրիլի 2-5 հայ-ադրբեջանական պատերազմի բերումով հրաւիրւել էին ազգայիններ' Դերենիկ Մելիքեանը, Իւեթ Դանիէլեանը, Արամ Շահնազարեանը, Գրիգոր Ղազարեանը, Արա Աւետեանը, իրենց տեսակէտները փոխանցելու՝ «Ի՞ նչ է կատարւում այսօր տարածաշրջա նում» թեմայի շուրջ: Կապ հաստատւեց Արցախաբնակ ընկ. Արա Պուլուզեանի հետ և զօրակցութեան խօսք ասւեց ուղղւած Արցախի ժողովրդին: Գեղարւեստական բաժնում ելոյթ ունեցան Արգին Արիստակէսեանը ասմունքով(Յարգանք քեզ ), Հանրի Յարութիւնեանը մեներգով (Կիլիկիա և Երգ ազատութեան), Մխիթար Վարդինը մեներգով(Հայրենիք), Լուիզա Աւետիսեանի դաշնամուրի նւագակցութեամբ:
Կատարւեց դրամահաւաք և ստորագրահաւաք առ ի զօրակցութիւն Արցախահայութեան:

Կիրակի, մարտի 20-ին, Հ.Մ.Ա.Կ Սկաուտական միութեան Կրտսերների հատւածը ներկայ են գտնւել Ծաղկազարդի արարողութեանը՝ Ս.Սարգիս եկեղեցում:

Կրտսերները արարողակարգին հետևել են ձիթենու ճիւղերով,  ի յիշատակ Քրիստոսի յաղթական մուտքին Երուսաղէմ, ապա ստացել են Ս. Հաղորդութիւն:

Կրտսերները ապա այցելել են  Սրբազան հօրը:

Առաջնորդ Սրբազան հայրը, ուրախութեամբ ողջագուրւել է կրտսերներին ու իր հայրական սէրն ու օրհնութիւնը փոխանցել նրանց, ապա յանձնել է նւէրներ:

Փոքրիկները մեծ բաւարարութեամբ վերադարձել են տուն:

Դասախօսութիւն

ՀՀ Սահմանադրութեան բարեփոխումների մասին

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ սոյն թւականի երկուշաբթի մարտի 7-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեանի»-ի անւան  սրահում: Ծրագրում նախատեսւել էր դասախօսութիւն «ՀՀ Սահմանադրութեան բարեփոխումները» թեմայով, որի համար հրաւիրւել էր շրջանիս Հայ Դատի յանձնախմբի նախագահ եւ «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմի անդամ՝ ընկեր Արամ Շահնազարեանը:

Ծրագրի բացումը կատարեց Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը, ով նախ շնորհաւորեց Կանանց միջազգային օրն ու տօնական միամսեակը, ապա ամփոփ կենսագրականով ներկայացրեց օրւայ դասախօսին եւ ամբիոնի մօտ հրաւիրեց նրան:

Յարգելի դասախօսի բնորոշմամբ՝   սահմանադրութիւնը  երկրի հիմնական օրէնքն է եւ օրէնսդրութեան հիմքը, նրանով են սահմանւում երկրի ղեկավարման համակարգը, քաղաքացու իրաւունքներն ու քաղաքացու պարտաւորութիւնները: Հետեւաբար սահմանադրութեան ցանկացած փոփոխութիւն ազդում է  քաղաքական դաշտի եւ քաղաքացիների կեանքի վրայ:

Դասախօսն ակնարկեց անցած դեկտ. 6-ին հանրաքւէով հաստատւած ՀՀ բարեփոխւած Սահմանադրութեանը, որի հիման վրայ Հայաստանը անցնում է խորհրդարանական կարգերի եւ մեծ փոփոխութիւններ են ակնկալւում ներքաղաքական ու հասարակական կեանքի բոլոր ոլորտներում:

Դասախօսն  այնուհետեւ բացատրեց, թէ՝ Հայաստանի առաջին Հանրպետութեան  կարճատեւ կեանքի ընթացքում՝ 1918-20 թթ., ներքին եւ միջազգային իրադարձութիւնները թոյլ չտւեցին սահմանադրութիւն ունենալ: Այնուհետեւ Խորհրդային Հայաստանը 70 տարի ենթարկւել է Խորհրդային Սահմանադրութեանը, թէեւ ձեւականօրէն գոյութիւն է ունեցել նաեւ Հայաստանի Սահմանադրութիւնը: Վերանկախումից յետոյ, թէեւ Առաջին նախագահը սկզբունքով հակադրւում էր սահմանադրութեանը, սակայն քաղաքական հոսանքների պահանջին տեղի տալով, 1995-ին, Հայաստանի Հանրապետութիւնը ընդունեց իր անդրանիկ Սահմանադրութիւնը, որը ձեւակերպւած էր նախագահական կարգերի հիման վրայ: 2003-ին, եւրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով բարեփոխւած Սահմանադրութիւնը հանրաքւէի դրւեց, սակայն չընդունւեց: Կրկին 2005-ին հանրաքւէի դրւեց բարեփոխւած Սահմանադրութիւնը, որի ընդունմամբ Հայաստանի վարչակարգը նախագահականից անցաւ կիսանախագահականի, բայց կրկին նախագահը մնաց երկրի թիւ մէկ դէմքը:

Հայաստանի գործող նախագահն իր պաշտօնավարման երկրորդ շրջանում սահմանադրութեան բարեփոխումների պահանջ դրեց, որին իր սկզբունքներից ելնելով ընդառաջ գնաց  ՀՅԴ-ն: Ըստ դասախօսի՝ Նախագահի կողմից կատարւած այդ յայտարարութեան բուն պատճառը ղեկավարման ճգնաժամի մէջ պիտի տեսնել:

Իշխող Հանրապետական կուսակցութիւնից (ՀՀԿ) բացի, Սահմանադրութեան բարեփոխմանը կողմ եղան ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, իսկ այլ կուսակցութիւններն ու խմբակցութիւնները միացան «Դէմ» ճակատին: Սահմանադրութեան բարեփոխումները ընդունւեցին հանրաքւէով: Այժմ Հայաստանի Հանրապետութիւնը  ունի ուժի մէջ մտած նոր Սահմանադրութիւն,  որի հիման վրայ երկրում պիտի հաստատւեն  խորհրդարանական կարգեր, որտեղ Հանրապետութեան նախագահը առաւել արարողակարգային դերակատարութիւն կունենայ:

Դասախօսը ընդհանուր գծերով բացատրեց բարեփոխւած Սահմանադրութեան դրական կողմերը, որի գործադրութեամբ  Հայաստանում ակնկալւում  է որակական փոփոխութիւններ, ներկայի իշխանութիւն-ժողովուրդ անջրպետի վերացում, սոցիալական արդարութեան եւ ժողովրդավարական կարգերի  հաստատում, ապա յոյս յայտնեց, որ նոր Սահմանադրութեան ստեղծած հնարաւորութիւններով,  Հայաստանի ապագան լինի այնպէս, ինչպէս որ ակնկալւում է:

Դասախօսութիւնը ներկաների մօտ առաջացրել էր բազմաթիւ հարցումներ, որոնց բաւարարեց դասախօսն իր սպառիչ պատասխաններով:

Միութեան վարչութիւնը շնորհակալութիւն յայտնելով յարգոյ դասախօսին, ներկաներին հրաւիրեց վայելելու բաժանմունքների կողմից պատրաստւած ուտեստները՝ընկերական ջերմ միջավայրում: