Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրախութեամբ յայտնում ենք, որ Թեհրան նահանգի օրդ. Բասկետբոլի Ա կարգի Ակումբային մրցաշարում, երեկ՝ երկուշաբթի մարտի 14-ին «Արարատ» թիւ 1 խումբը յաղթեց «Փիրուզան» խմբին 71-66 նիշով :

 Շնորհաւորում ենք մեր մարզկուհիներին :

Այսպիսով աւարտւեց նախապատրաստական խաղերը և չորս թիմեր՝ «Գազ», «Արարատ» (Ա խումբ) «Քուշա» , «Քիա Գալեռի» (Բ խումբ) անցան կիսաեզրափակիչ փուլ:

Յառաջիկայ մրցումը տեղի կունենայ «Արարատ» -«Քուշա» խմբերի միջև «Հէյդարնիա» դահլիճում, որի մասին կը տեղեկացւի ժամանակին:

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական  միութեան Աստճանաւորական դասընթացների շարանում  մարտի 8-ին «Շահբազեան» սրահում  տեղի ունեցաւ Սկաուտական «Բաջ» եւ մասնագիտական նշանների մասին դասարան :

 Սոյն ընդարձակ նիւթը ուսումնասիրել և պատրաստել էր ընկ.Անդրէ Գալստեանը:

Վերջում տեղի ունեցաւ հարց ու պատասխաններ , կարծիքներ և առաջարկներ որոնց սիրով պատասխանեց դասախօսը:

Երկուշաբթի մարտի 7-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը Մարզաւանի «Վ. Ղարաբէգեան» սրահում:

Դասախօսութեամբ ելոյթ ունեցաւ Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Արամ Շահնազարեանը "ՀՀ Սահմանադրութեան բարեփոխումը" թեմայով: Դասախօսութիւնից յետոյ տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Մարզական միութեան նախաձեռնութեամբ 8 շաբաթ տևողութիւն ունեցող Համադպրոցակն խաղերը երեկ՝ ուրբաթ, մարտի 11-ի երեկոյեան ժամը 8:30 հասաւ իր աւարտին:

Շնորհւեցին բոլոր մեդալները և 560 մարզիկ աշակերտներ  նոր փորձառութիւններով ու յաղթական հոգով, վերադարձան տուն , անշուշտ պատրաստւելու 41-րդ Համադպրոցական խաղերի մասնակցելու ցանկութեամբ ու կամքով :

Ուժ ու կորով բոլոր մասնակիցներին:

Վարձքներդ կատար սիրելի ծնողներ ,ծնողական խորհուրդներ , մարզիչներ և դպրոցների տնօրէններ և պատասխանատուներ ու

 վարձքդ կատար Կազմակերպիչ յանձնախումբ:

Թւականիս փետրւարի 26-ի առաւօտեան ժամը 10-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական բաժանմունքի գայլիկ-արծւիկները թւով աւելի քան 23 հոգի իրենց պատասխանատուների գլխաւորութեամբ ներկայ գտնւեցին Ս. Սարգիս մայր եկեղեցում մատուցւող Արեւագալի եւ ս. պատարագի արարողութեանը, որի ընթացքում քարոզեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը իր քարոզում յատուկ կերպով ողջունեց բոլորին եւ գնահատեց նրանց ներկայութիւնը:

 

 

 

   «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութեան՝ Գերագոյն կազմի նախաձեռնութեամբ, միութեան աստիճանաւորների համար  դասարան կազմակերպւեց, դկտ. Ֆարազ Խալաջի դասատւութեամբ, դասընթացի թեման էր՝ «գործընթաց եւ համակարգ»: 

 

 

 

Կիրակի փետրւարի 28-ին «Արարատ» մարզաւան այցելեցին Իրանում «Ճանաչողական գիտութիւնների և տեխնոլոգիաների խորհրդի» ներկայացուցիչները (ستاد علوم و فناوریهای شناختی):

Այցելութիւնը տեղի ունեցաւ երկրի մակարդակում կայացող «Ուղեղի մասին տեղեկացման շաբաթ» -ի (هفته آگاهی از مغز)աշխատանքների շարանում:

Այցելութիւնը կազմակերպւել էր Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ :

Նշւած խորհրդից ներկայ էին Իրան նէորոսայնսի խորհրդի նախագահ և հանրապետութեան նախագահի և առողջապահութեան նախարարի խորհրդատու  դկտ.Մոհամմադ Թաղի Ջողթային,նշւած խորհրդի ուսումնասիրական խորհրդատու դկտ. Նիլին ,նշւած խորհրդում մարզական հոգեբանութեան մասնագէտ տկն.Եաւարին ,խորհրդի աշակերտական հարցերի յանձնախմբի անդամ դկտ.Ալիրեզան և հոգեբան պրն. Սեդիղմանեշը, Հ.Մ.Ա.Կ.-ից մասնակցում էին կենտրոնական վարչութեան անդամ ընկ.Հարմիկ Համբարչեանը ,Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ Արա Ջահանեանը և Համադպրոցական խաղերի ընդհանուր պատասխանատու ընկ.Էդւին Աւանէսեանը:

Ճանաչողական գիտութիւնները և տեխնոլոգիաները (cognitive science technologies),գիտութեան , նոր ոլորտ է համարւում որը հիմնւելով մարդկային ուղեղի կարողութիւնների վրայ փորձում է զարգացնել դրանք և օգնել մարդուն , իսկ մեր պարագայում մեր մարզիկները ունենան առաւևլ յաջող գործունէութիւն,տիրապետեն ստրեսները և կարողանան յաղթահարել մարզական մրցումներում տիրող ճնշումները և բարելաւեն այդ պայմաններում որոշումներ կայացնելու և ֆիզիկական հմտութիւնները դրսեւորելու ունակութիւնը:

Այս գիտութիւնը առաջացել է ուղեղի և ջղերի ,հոգեբանութեան ,լեզւաբանութեան մարդաճանաչման, դաստիարակչական, արհեստական ինտելեկտի և փիլիսոփայութեան փոխազդեցութիւնից,որը Իրանի գիտական ծրագրի առաջնահերթութիւններից է համարւում :

Որպէս առաջին քայլ,որոշւեց զբաղւել այդ ոլորտում մասնագէտներ վարժեցնելու աշխատանքով,որոնք պիտի ուղղակիօրէն լծւեն աշխատանքի ու գործնական ծրագրեր մշակեն:Այս փուլում աշխատանքի են հրաւիրելու համայնքում գոյութիւն ունեցող մասնագէտներ՝ բժիշկներ ,հոգեբաններ,ուսուցիչներ,մարզիչներ և այլն:

Աշխատանքը կատարւելու է Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան , Թեհրան և Շահիդ Բեհեշթի համալսարանների և Լոնդոնում UCL համալսարանի ճանաչողական գիտութիւնների անգլերէնի համագործակցութեամբ:

 Հ.Մ.Ա.Կ.

«Արարատ»-ի Երէցների միութեան անդամները Գարնանային վաճառքի նախապատրաստական աշխատանքի պահին:

Վաճառքը տեղի է ունենալու հինգշաբթի և ուրբաթ մարտի 3 և 4-ին առաւօտեան 10-ից 21:00ը:

Ուրբաթ փետրւարի 26-ին Կրտսերների հատւածը, ներկայ գտնւեց Ս.Սարգիս եկեղեցի և մասնակցեց Ս. Պատարագին:

Այնուհետև օրհնւեց հատւածի խմբակների դրօշները, որոնցից տարիներ էր ինչ հեռու էին յիշեալ խմբակները:

Օրհնութիւնից յետոյ սկաուտները բարձրացել են սրբազանի մօտ ,կրտսերները իրենց հարցերն են յղել սրբազանին և ստացել են համապատասխան պատասխաններ:

Կրտսերները օրհնւած դրօշներով վերադարձել են մարզաւան: