Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ փետրւարի 19-ին, «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի անդամները այցելեցին Ս.Գէորգ եկեղեցու ծերանոց:

 

Սկաուտները շփւել են Ս.Գէորգում բնակւող ծերերի հետ, նրանք միասին երկար զրուցել են, երգել են հայրենասիրական երգեր,խաղացել են  նաեւ լսել են հետաքրքիր յուշեր եւ պատմութիւններ:

 

Արենուշների այցելութիւնը, ծերերին մեծ ուրախութիւն պարգեւեց, նրանք միասին լաւ ժամանակ անցկացրին:

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան փետրւար ամսւայ

ընդհանուր հանդիպում

 

 

Երկուշաբթի, 1 փետրւարի 2015-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ Երէցների միութեան փետրւար ամսւայ ընդհանուր հանդիպումը:

Հանդիպման բացումը կատարւեց վարչութեան նախագահª ընկեր Հարմիկ Զովէլեանը միջոցով, որը միութեան աշխատանքների յայտարարութիւնները փոխանցելուց յետոյ հրաւիրեց դոկտ. Կարէն Խանլարեանին, նիւթի շուրջ արտայայտւելու:

«Եթէ Ապրիլը մեր մօտ առաջացնում է խոր վիշտ եւ վերյիշեցնում Հայոց Ցեղասպանութիւնը և մայիսը խորհրդանշումª ազատագրութիւն, ապա փետրւարըմեր ժողովրդի պատմութեան մէջ արձանագրւած է, որպէս ապստամբութեան ամիս: Այս ամսւայ մէջ են պատահել՝ Վարդանանց պատերազմը, փետրւար 18-ի ժողովրդական ապստամբութիւնը եւ Ղարաբաղի շարժումը£» Իր խօսքերը այս բառերով սկսեց օրւայ դասախօս՝ Իրանի Իսլամական խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւորª դոկտ. Կարէն Խանլարեանը և շուրջ մէկժամեայ իր խօսքերում հակիրճ ներկայացրեց անցած չորս տարիների ընթացքին, որպէս պատգամաւորª իր կատարած աշխատանքները եւ խօսեց Իրանի ներկայ իրավիճակի մասին£

Յարգելի պատգամաւորը, իրեն հոգեհարազատ միջավայրում, որը ոչ առաջին անգամն էր ներկայ լինում եւ բազմիցս ընդառաջելով Երէցների միութեան հրաւէրը ելոյթներ էր ունեցել տարբեր թեմաների շուրջ, բանախօսութեան աւարտին ներկաների հարցումներին, լիարժէք պատասխանեց:

Ներկաների կողմից նոյնպէս հնչեցին տեսակէտներ եւ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում:

Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն և տօնւեցին յունւար եւ փետրւար ամիսներում ծնւած  ընկերների տարեդարձները:

Ծրագրի աւարտին, արդէն երկրորդ անգամւայ համար, ցանկացողներին տրամադրւեց համայնքում  մի շարք հրատարակած գրքեր:

Երեքշաբթի փետրւարի 9-ին «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ Արւեստից միութեան   Կասկադ  նախագծի ՝ «Heavy metal night» խմբի  ելոյթը:

Կրտսեր 1-ի փետրւարի 12-ի աշխատանք:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում բեմադրւեց «Արքայադուստրը և Գորտը» (The Princess and the Frog) երաժշտական ներկայացումը

«Արքայադուստրը և Գորտը» (The Princess and the Frog)-ը Վոալտ Դիզնի ստուդիայի 49-րդ լիամետրաժ ֆիլմն է որը նկարահանւել է 2009 թ.-ին ԱՄՆ-ում և հիմնւած է Էլիզաբետ Բեյքերի «Արքայադուստրը և գորտը» հեքիաթի հիման վրայ: Մանկական այս գեղեցիկ մուլտֆիլմը անւանակարգւել է «Ոսկէ երկրագունդ» կինոմրցանակաբաշխութեան ժամանակ և արժանացել է՝ «Օսկար»-ի լաւագոյն լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ անւանակարգում: Մուտֆիլմի Ռեժիսորներն են՝ Ռոն Քլեմենտսը և Ջոն Մասկըրը, Սոյն  հեքիաթն ունի բազմատեսակ սիւժեներ, որը զարգացնում է մանկական աշխարհը:

Հեքիաթի պատմութիւնը պատկերում է 20-ամեայ Մալդոնիայի արքայազն Նաւինին,  որը կախարդանքով ստացել է գորտի կերպարանք: Որպէսզի արքայազնը վերջ տայ այդ կախարդը պիտի համբուրեր արքայադստրին, բայց սխալմամբ համբուրում է թագաւորի տան մատուցողուհու աղջկան՝ Տիաննային, վերջինս նոյնպէս կերպարանափոխւում և դառնում է գորտ:

2016 թ.-ի փետրւարի 4-ին և 5-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» պարախմբի 20-ամեակին նւիրւած, հեքիաթային այս մուլտֆիլմը թատերականացւած բեմադրւեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում:

 Դահլիճում տիրում էր հաճելի մթնոլորտ, ներկայ էին բազմաթիւ մանուկներ ու պատանիներ, որոնք իրենց ծնողների հետ անհամբեր սպասում էին անակնկալների: Բեմի զարդարանքն ու կահոյքաւորումը արտացոլում էր մանկական գեղեցիկ յուշեր:

Երաժշտական և թատերական բացառիկ երեկոն, սկսեց «Արւեստի դպրոց»-ի թատրոնի ուսուցիչ՝ Արտոյտ Զոհրաբեանը, ներկայացնելով մուլտֆիլմի համառոտ պատմութիւնը: Այնուհետև «Արւեստի դպրոց»-ի թատրոնի աշակերտ-ուհիները և պարախմբի թիւ 2 և 3 խմբի սաները, գեղեցիկ հագուստներով ու շարժումներով, գոյների ու երաժշտութեան ներքոյ մերթ ընդ մերթ դուրս գալով բեմ  գրաւում էին երեխաների ուշադրութիւնը: Բեմում տեղադրւած էր մի էկրան, որի վրայ ցուցադրւում էր հատւածներ մուլտֆիլմից: Ողջ ծրագրի ընթացքում մանկական երաժշտական հեղինակային կենդանի բարձրորակ  կատարումներով հանդէս եկան երգիչներ՝ Թեմա Յակոբեանը և Մխիթար Վարդինը: Քաղցր պահեր ապրած մանուկները սրահը թողեցին ուրախ ու զւարթ յուշերով ու մեծ բաւարարութեամբ:

Նշելի է որ ծրագրի վերջում գեղարւեստական յայտագիրը ներկայացւեց հետևեալ կարգով՝

-Աւագ ուսուցիչ և ծրագրի երաժշտական ներկայացման գլխաւոր բեմադրիչ՝ Անահիտ Աւետեան

-Պարի դպրոցի յանձնախումբ՝Թալին Մնացականեան, Անի Սահակեան և Քառոլին Դանիէլեան

-«Արարատ» պարի դպրոցի թիւ 3 խմբի սիրայօժար օգնական՝ Ալմարա Շահմիրեան

-Փորձավարներ՝ Սիւնէ Շահվալադեան, Լինետ Սարգսեան, Նատալի Մուրադեան ,որոնք նաև կատարել էին հագուստների ձևաւորման և պատրաստման աշխատանքը

-Բեմի ձևաւորումը ու նախասրահի կահաւորումը կատարել էր   Լինդա Սարգսեանը

-Պարի դպրոցի ընդհանուր վարիչ՝ Շաքէ Մուրադեան

-Արւեստի դպրոցի վարիչ՝ Անի Զաքարեան

            Յանձնախումբ՝ Գէորգ Թամրազեան, Արմէն Զարգարեան, Արմէն Վարդին, Ժոռանս Շահվերդի և Ռազմիկ Զարիֆեան

-Դիմահարդարում և գլխարկների ձևաւորում՝ Քառլա Մարտիրոսեան և Ռիմա Մելքոմեան:

-Սցենարի թարգմանութիւն և համադրում ՝ Սուրիկ Աբնուսեան

 

 

Յօդւածը պատրաստել է Սևադա Յարութիւնեանը և օրաթերթիս է տրամադրել Հ.Մ.Ա.կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակը:

Հ.Մ.«Արարատ»Կ.

2016 թ. յունւարի 31-ին կայացաւ Սկաուտական միութեան ներքին Երդման արարողութիւնը, սկաուտական բանակավայրում:

                                                                                                   

Ծրագրի սկզբում ընթերցւեց բացման խօսքը ապա,կազմակերպութեան հիմնի  ներքոյ կատարւեց դրօշակի արարողութիւնը, այնուհետև  սկաուտները երդւեցին իրենց պատւով որպէսզի հաւատարիմ լինեն Աստծուն, ազգին, հայրենիքին եւ ընտանիքին, ապա քաւորները երդւողներին յանձնեցին փողկապները:

 

Սկաուտապետի եւ Հ.Մ.Ա.Կ-ի կենտրոնական վարչութեան ներկայացուցչի ձեռամբ կատարւեց փոխանցումներ, աստիճանների բաշխումներ եւ գնահատականներ :

 

Ծրագիրը աւարտւեց ընդունելութեամբ: 

Ուրբաթ փետրւարի 5-ին, «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութիւնը մեծ շուքով և խանդավառութեամբ նշեց աւանդական  տօն՝ Բուն Բարեկենդանը

 Սկաուտները պատրաստել էին գեղեցիկ դիմակներ, ոմանք հագել էին հայկական տարազներ:

Անդամները հայկական երաժշտութեան ներքոյ ուրախ պարերով դիմաւորեցին խնջոյքը: Կազմակերպւել էր զանազան խաղեր:

Հ.Մ.Ա.Կ.-ի  Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ փետրւարի 1-ի երեկոյեան ժամը 8-ին Վաչիկ Ղարաբէգեան սրահում.Դասախօսեց Դկտ. Կարէն Խանլարեանը՝ Իրանի վերջին անցուդարձերը և ներկայ իրավիճակը թէմայով :

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ երկուշաբթի փետրւարի 1-ին տեղի ունեցաւ «Արարատ» օրիորդաց երիտասարդական բասկետբոլի գնահատման երեկոյ :
Խումբը Թեհրանի առաջին կարգի լիգայի մրցաշարում կանգնել է առաջին պատւանդանին:
Մարզիկները ջերմ մթնոլորտում արժանացան գնահատանքի,վերջում տեղի ունեցաւ հիւրընկալութիւն:

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան օրիորդաց բասկետբոլի Երիտասարդական խումբը՝ Թեհրանի նահանգի առաջին կարգի մրցութիւններում գրաւել է առաջին տեղը: Արարատի խումբը եզրափակիչ փուլում մրցել է Քուշա խմբի հետ և 50-46 արդիւնքով յաղթել է: Շնորհաւորում ենք մեր մարզիկներին