Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ երեխաների
«ԱՄԱՌԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔ»
Առաջին օր յունիսի 27, 2023թ․

2023 թ.-ի յունիսի 25-ի երեկոյեան, ՀՄԱԿ-ի Մարզական միութիւնն

ի պատիւ Իրանի ազգային լիգայի Ա կարգի Բասկետբոլի մրցաշարում՝
Փոխչեմպիոնի կոչմանն արժանացած մեր մարզիկների, ներկայութեամբ ԻԻԽ Թեհրանի և հիւսիսային Իրանում իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Կենտրոնական վարչութեան
նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանի և ընկեր Նայիրի Յարութիւնեանի՝ Մարզական
միութեան կապ, անցեալ շրջանի փոխ նախագահ և Մարզական միութեան կապ՝ ընկեր Արա Գալստեանի, Մարզական միութեան անցեալ և սոյն շրջանի վարչութիւնների, միութեանն առնչակից ընկերների ու սիրելի բասկետբոլիստների՝ ովքեր նախ լսեցին Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանի ողջոյնի և շնորհաւորանքի արտայայտութիւններն ապա Կենտրոնական վարչութեան նախագահի և պատգամաւորի ջերմ շնորհաւորանքի խօսքերն
այնուհետև մարզիկները պարգևատրւեցին ու ստացան յատուկ Գնահատագիր։
Երեկոն անցաւ Արարատ մարզաւանի Ամառային ընթրիքների շրջափակում մտերմիկ և ուրախ մթնոլորտում։

Ուրբաթ յունիսի 23-ին չորս գիշեր բեմադրւելուց յետոյ ՀՄԱԿ-ի Կոմիտաս սրահում աւարտւեց Տարեդարձ է այսօր բեմադրութիւնը։

Ձեռնարկին  օժանդակել են Արւեստից միութեան եւ Արարատ պարախմբի ու երգչախմբի անդամները։

Սոյն ներկայացման աւարտին ՀՄԱԿ-ի Արւեստից միութեան վարչութիւնը Արարատ Նոբահարի բակում մտերմիկ խնջոյք կացմակերպելով իր շնորհակալական խօսքն ուղղեց պրն. էռւին Գալստեանին, բոլոր դերասաններին եւ կուլիսներում աշխատող անձանց յաջող ներկայացման համար եւ ուժ ու կորով մաղթեց իրենց։

երեքշաբթի յունիսի 21 ին Սասունցի Դաւիթ սրահում տեղի է ունենում Ընկերական խաղ Արարատ միքրօ- Գերմանական դպրոցի աշակերտների միջև։

Չորեքշաբթի, յունիսի 14-ին
Նորայր Էլսայեան մարզադահլիճում,
Հ.Մ."ՍԻՓԱՆ" Միութեան նախաձեռնութեամբ՝ կայացաւ

ՊԱՐԻ ՓԱՌԱՏՕՆ

Մասնակցութեամբ՝
Սիփան, Նայիրի, Կակաչ, Ակունք եւ Արարատ պարախմբերի։
Ելոյթի ընթացքին
ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ նախընտրական շտաբը ներկայացրեց ԹՀԹ 17֊րդ Պատգամաւորական ժողովի թեկնածուներին։

ֆուտսալի մրցաշար
նւիրւած Մայիս 28-ին

2023թ.-ի մայիսի 13--ից 18-ը տեղի է ունեցել Թենիս մարզաձեւի սեզոնի բացման մրցութիւնները։

Մրցումներին իրենց մասնակցութիւնն են բերել 20 մարզիկներ։
Խաղերը ընթացել են
ազատ անհատական եւ զուգախաղ ձեւաչափերով։

Մրցումների արդինքն է ըստ հետեւեալի՝

Ազատ անհատական

Առաջին տեղ՝
Արգին Թարինեեան

Երկրորդ տեղ՝
Բեռնարդ Էյւազի

Զուգախաղ

Առաջին տեղ՝
Գառնի Խեչումեան եւ Ալէն Վարդանեան

Երկրորդ տեղ՝
Արամ Մելիքեան եւ Բեռնարդ Էյւազի

Հ.Մ.Ա.Կ.-ի 30-րդ Պատգամաւորական ժողովի պատւաւոր հիւրն էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ատենապետ՝ Զաքար Քէշիշեանը։
Նա մայիսի 17-ին  մարզաւանում այցելեց Սկաուտական միութեան մասնաբաժին։
Պատմեց քաղցր յուշեր և առաջարկներ տւեց մեզ՝ որպէս հայ սկաուտներին։ Իսկ վերջում  քաջալերեց ու գնահատեց սկաուտներին ու իրենց տարած աշխատանքները։

ՀՄԱԿ-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝
ուրբաթ 2023թ.-ի մայիսի 19-ին, կազմակերպւած ճոխ դաշտահանդէսում տօնւեց
համբարձումը։

ՀՄԱԿ-ի 30-րդ Պատգամաւորական ժողովի պատւաւոր հիւրն է՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ատենապետ՝ Զաքար Քէշիշեանը։
Նա մայիսի 18-ին այցելել է Արարատ կենտրոնատեղի և մարզաւանում պարի փորձի սրահ՝ Արւեստից միութեան երգչախմբի եւ պարախմբի փորձերը դիտելու համար ու իր դրական առաջադրանքներով կիսւել է պարուսոյցի եւ խմբավարի հետ, քաջալերել ու գնահատել է երիտասարդներին, ովքեր մեր ուրոյն մշակութով ու արւեստով են զբաղւում։