Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

   Ուրբաթ 19 Յունիսին կրտսերների թիւ 2 խմբի անհատները, այգեպան՝ տկն. Մահդաւի-ի և Արարատ կազմակերպութեան աջակցութեամբ սովորեցին ինչպես պէտք է բոյս ցանել և խնամել: Իսկ փոքրիկները աշխատանքը շարունակեցին խաղալով և դասարան նստելով:

    Սկաուտական աշխատանքը սկսեց արևի ջերմութեան շողերով, մի հաճելի դասարան բնութեան գրկում արևածաղիկ և եգիբդացորեն ցանելով և խնամելով:

     2015 թ. մայիսի 1-ին Աշակերտական վոլիբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ կայացաւ մարզական արշաւ՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան շրջափակում:

     Հինգշաբթի, յունիսի 18-ի երեկոյեան, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում, մեր պայմանաւորւած ժամին ներկայացայ՝ իրանահայ փորձառու մարզիկ՝ Էդմոնդ Բզիկի հետ հարցազրոյցի նստելու: Երբ ֆուտբոլի դաշտ ներս մտայ՝ հանդիպեցի նաեւ 3 այլ փորձառու ֆուտբոլիստների, որոնք Թեհրանի ֆուտբոլի հաւաքականի խմբի հետ պարապմունքների էին եւ թիմի հետ աշխատանք էին տանում:

     Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Յունիս ամսւայ հանդիպումը նւիրւած էր՝ «Հայ Որբերի Գորգը» նիւթին որը ներկայացրեց ընկեր՝ Սեդա Թարվերդեանը:

        2015 թ. մայիսի 8-ին տեղի ունեցաւ այցելութիւն, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան տարիների անդամ եւ թէքւանդոյի վաստակաւոր մարզիչ՝ Արմէն Մարտիրոսեանի շիրիմին, որը ծանր հիւանդութեան դէմ պայքարելով, վախճանւեց 2003 թւականին:

    Այցելութիւնը կազմակերպւեց Հ.Մ.Ա.Կ.- ի Մարզական միութեան թէքւանդոյի խմբի պատասխանատու , մարզիչ եւ հանգուցեալի աշակերտ՝ Համլէտ Սահակեանի եւ թեքւանդոյի խմբի նախաձեռնութեամբ եւ Թեհրան նահանգի թէքւանդոյի յանձնախմբի վետերանների համագործակցութեամբ:

    Նախ տեղի ունեցաւ այցելութիւն հանգուցեալի շիրիմին եւ ապա պատերազմի նահատակ զինւորների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

     Մարզական միութեան վարչութեան նախագահ ընկ. Արա Ջահանեանը օրւան պատշաճ արտայայտւեց եւ կարեւորեց հանգուցեալի նկատմամբ պարսիկ հայրենակիցների երախտագիտութեան եւ հարգանքի մոտեցումները:

    Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 25 վետերան մարզիկներ, եւ Հ.Մ.Ա.Կ.- ի թէքւանդոյի խումբն ու Մարզական միութեան վարչութեան ներկայացուցիչը: