Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

            

            Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ 2015թ. փետրւարի 5 և 6-ին Մարզաւանի նորակառոյց «Խաժակ Արզումանեան»  ցուցասրահում տեղի ունեցաւ 2014 թ.-ի «Արւեստի դպրոց»-ի աշակերտների նկարչութեան, խեցեգործութեան և բաթիկի աշխատանքների ցուցահանդէսը:

            Ցուցահանդէսին մաս էր կազմում նաև դպրոցի սաների 2014 թ.-ի Հայաստանի Գեղագիտական Ազգային Կենտրոնի (ԳԱԿ) համահայկական փառատօնին մասնակցած աշխատանքները: Սոյն փառատօնը կրում էր «Մէկ դար և աւելին» խորագիրը, որտեղ մեր աշակերտները շահել են գլխաւոր մրցանակը:

            Հինգշաբթի փետրւարի 5-ին գնահատականներ յանձնւեց մրցանակ շահած աշակերտներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

...............................................................................................................................................................................................................................

Օրւայ բացման խօսք

  Ողջունում ենք բոլորիդ ներկայութիւնը Կազմակերպութեան նորակառոյց  «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում: Ուրախ ենք, որ սրահի բացման արարողութեանը ցուցադրւեցին Արւեստից միութեան «Արւեստի դպրոցի» երեխաների աշխատանքները:

  Ինչպէս գիտէք 2014 թւականին,դպրոցի  նկարչութեան դասարանների ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանի առաջարկով վարչութիւն  պարագայաբար Հայաստանի գեղագիտական ազգային կենտրոնից (ԳԱԿ) Թեհրան հրաւիրեց  երկու մասնագէտներ՝ խեցեգործութեան և բաթիկի դասարաններ կայացնելու նպատակով:

  Յունւար ամսին մեզ մօտ եղաւ խեցեգործութեան մասնագէտ Արմինէ Յովհաննիսեանը և Յունիս –Յուլիս ամիսներին Բաթիկի վարպէտ Սոնիա Բանոյեանը, որոնք Թեհրան եղած ժամանակ դասարաններ ունեցան թէ արւեստի դպրոցի աշակերտութեան և թէ դրսից ցանկացող մեծահասակների  համար:

  Վերոյիշեալ աշխատանքներից կողքին  Արւեստի դպրոցի նկարչութեան դասարանի երերխաաները  արդէն մի քանի տարի է ինչ մասնակցում են ԳԱԿ-ի կողմից  կազմակերպած նկարչութեան փառատօների և միշտ էլ լաւագոյն գնահատականների արժանանում:

   2014 թ. փառատօնին, որը կրում էր՝ «Մէկ դար 9 աւելին» խորագիրը երեխաների նկարչութիւնները արժանացել են առաջին մրցանակի: Կազմակերպութեան  հիմնադրութեան 70-ամեակի առիթով, երեխաների ձեռքով պատրաստւած շարժուն տիկնիկների միջոցով Արմինէ Վարդանեանի և իր երկու մասնագէտների  կողմից  պատրաստւել է անմիէյշն կառճամետրաժ ֆիլմ :

   Մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում նկարչութեան սիրելի ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանին որը մեծ սիրով ու նւիրւածութեամբ ինչու չէ  նաև ծով համբերատարութեամբ  աշխատում է մեր աշակերտութեան հետ: Սոյն ցուցահանդէսը հաւաքածոն է այն բոլոր աշխատանքների, որ մեր երեխաների միջոցով պատրաստւեց անցեալ մէկ տարւայ ընթացքում:

   Վերջում նաև շնորհակալական խօսքեր ունենք ուղելու դասարանների յանձնախմբին, որոնք անցեալ երկու տարիների ընթացքում թև ու թիկունք հանդիսացան Արւեստից  միութեան վարչութեան աշխատանքներին:

   Վարձքներդ ի կատար սիրելիներ:

 

 

 

 

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը, համախորհուրդ Սփիւռքում գործող տարածաշրջանային յանձնախմբերի հետ՝

 

- արտայայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,
- յենւելով 1990 թւականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան վրայ,
- վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թւականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկութեան ընտանիքի բոլոր անդամներին յատուկ արժանապատւութեան եւ հաւասար ու անօտարելի իրաւունքների ճանաչումն աշխարհի ազատութեան, արդարութեան եւ խաղաղութեան հիմքն է»,
- ղեկավարւելով ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 1946 թւականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թւականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնւենցիայի, 1968 թւականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնւենցիայի, ինչպէս նաեւ 1966 թւականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին» միջազգային դաշնագրի եւ մարդու իրաւունքների վերաբերեալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրոյթներով,
- հաշւի առնելով, որ «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնւենցիան ընդունելիս ՄԱԿ-ը յատուկ կարեւորել է այդ յանցատեսակի դէմ պայքարում միջազգային համագործակցութիւնը,
- շեշտելով ցեղասպանութեան յանցակազմում պարունակւող արարքների համար անպատիժ մնալու անթոյլատրելիութիւնն ու այդ յանցագործութեան վաղեմութեան ժամկէտ չունենալու հանգամանքը,
- դատապարտելով 1894-1923 թւականներին Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրւած ու հայ ժողովրդի դէմ շարունակաբար իրականացւած ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայութեան ոչնչացմանն ուղղւած զանգւածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգութեան ոչնչացումը, ինչպէս նաեւ ցեղասպանութեան ժխտումը, պատասխանատւութիւնից խուսափելու, կատարւած յանցագործութիւններն ու դրանց հետեւանքները լռութեան մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպէս յանցագործութեան շարունակութիւն եւ նոր ցեղասպանութիւններ իրականացնելու քաջալերանք,
- համարելով նաեւ 1919-1921 թւականներին Օսմանեան ռազմական արտակարգ ատեանների կողմից «Իրաւական եւ մարդկային օրէնքների դէմ» այդ ծանր ոճրի ուղղութեամբ կայացւած դատավճիռները եղելութեան իրաւական գնահատական,

150201c01a

- արժեւորելով 1915 թւականին միջազգային հանրութեան կողմից Անտանտի պետութիւնների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դէմ իրականացւած ծանրագոյն յանցագործութիւնը պատմութեան մէջ առաջին անգամ որպէս «մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ իրականացւած յանցագործութիւն» որակումը եւ Օսմանեան իշխանութիւններին պատասխանատւութեան կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպէս նաեւ 1920 թւականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտութեան պայմանագրի եւ 1920 թւականի նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռի դերը եւ նշանակութիւնը Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում.
1- Ոգեկոչում է Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը եւ երախտագիտութեամբ խոնարհւում կեանքի ու մարդկային արժանապատւութեան համար պայքար մղած նահատակ եւ վերապրած հերոսների առջեւ:
2- Վերահաստատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի յանձնառութիւնը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանութիւնների կանխարգելման, ցեղասպանութեան ենթարկւած ժողովուրդների իրաւունքների վերականգնման եւ պատմական արդարութեան հաստատման համար:
3- Շնորհակալութիւն է յայտնում այն պետութիւններին, միջազգային, կրօնական եւ հասարակական կազմակերպութիւններին, որոնք քաղաքական խիզախութիւն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց Ցեղասպանութիւնը՝ որպէս մարդկութեան դէմ ուղղւած սոսկալի ոճրագործութիւն, եւ այսօր էլ շարունակում են այդ ուղղութեամբ իրաւական քայլեր ձեռնարկել, նաեւ կանխել ժխտողականութեան վտանգաւոր դրսեւորումները:
4- Երախտագիտութիւն է յայտնում այն ազգերին, կառոյցներին եւ անհատներին, ովքեր յաճախ իրենց վտանգելով՝ մարդասիրական տարաբնոյթ օգնութիւն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջեւ կանգնած բազմաթիւ հայերի, ապահով եւ խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանութիւնից վերապրած հայութեան համար՝ մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունէութեանը եւ միջազգային հայասիրական շարժմանը:
5- Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետութիւններին, միջազգային կազմակերպութիւններին, բարի կամքի տէր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային եւ կրօնական պատկանելութիւնից, միաւորել իրենց ջանքերը պատմական արդարութիւնը վերականգնելու եւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու համար:
6- Արտայայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը՝ Հայոց Ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրաւական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:
7- Դատապարտում է Թուրքիայի Հանրապետութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերւող հակահայկական կեցւածքը եւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպէս Հայոց Ցեղասպանութեան, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետեւանք:
8- Կոչ է անում Թուրքիայի Հանրապետութեանը՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնը եւ մարդկութեան դէմ իրագործւած այդ սոսկալի ոճրի զոհերի յիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսւել սեփական պատմութեան ու յիշողութեան հետ՝ հրաժարւելով կեղծարարութեան, անհերքելի իրողութեան ժխտման եւ յարաբերականացման քաղաքականութիւնից:
Զօրակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակութեան այն հատւածին, որի ներկայացուցիչներն այսօր արդէն համարձակութիւն են դրսեւորում այդ հարցում՝ ի հակադրութիւն իշխանութիւնների պաշտօնական դիրքորոշման:
9- Յոյս է յայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր մեկնակէտ կը դառնան հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար:

150201c01b

10- Հպարտութեամբ է արձանագրում, որ ցեղասպանութիւնից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարիւրամեակի ընթացքում՝
- դրսեւորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցութիւն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականութիւնը,
- պահպանեց եւ զարգացրեց ազգային արժէքները, հասաւ ազգային մշակոյթի, գիտութեան եւ կրթութեան վերածննդի՝ ուրոյն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգութեան զարգացման գործում,
- ստեղծեց Հայկական Սփիւռքի հոգեւոր եւ աշխարհիկ կառոյցների հզօր եւ արդիւնաւէտ ցանց, ինչը նպաստեց աշխարհասփիւռ հայ համայնքներում հայապահպանութեան, հայի՝ յարգանք եւ համակրանք վայելող կերպարի կերտմանը, հայ ժողովրդի արդար իրաւունքների պաշտպանութեանը,
- համազգային գործակցութեան եւ հայրենադարձութեան ընդարձակ ծրագրով համախմբեց եւ վերստեղծեց ցեղասպանութեան հետեւանքով վերացման վտանգի առջեւ յայտնւած ազգային գենոֆոնդը,
- Առաջին եւ Երկրորդ Աշխարհամարտերում բերեց իր արժանի ներդրումը միջազգային անվտանգութեան եւ խաղաղութեան հաստատման գործում, փառաւոր յաղթանակներ տարաւ Սարդարապատի եւ Արցախեան հերոսամարտերում:
11- Դիտարկում է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը որպէս կարեւոր հանգրւան պատմական արդարութեան համար մղւող պայքարը «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսով շարունակելու գործընթացում:
12- Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին՝ հայրենասէր, գիտակից եւ ուսեալ կեցւածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգութեանը, աննահանջ պայքարով ծառայել յանուն՝
- առաւել հզօր Հայրենիքի՝ ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետութեան,
- անկախ Արցախի առաջընթացի ու զօրացման,
- աշխարհասփիւռ հայութեան գործուն համախմբման,
- համայն հայութեան դարաւոր նւիրական նպատակների իրականացման:

Երէցների միութեան 2015 թ. փետրւար ամսւայ հանդիպում

Երեքշաբթի, 03 Փետրվար 2015 12:35

Բարեփոխումներ՝ Մարզաւանում

 

 

 

       2015 թ. յունւարի 29 և 30-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ, Հ.Մ.Մ.«Նայիրի» Միութեան Արւեստից բաժանմունքի հրաւէրով, տեղի ունեցաւ «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբի Կարմիր գլխարկ ներկայացումը, ղեկավարութեամբ՝ Ռուբեն Մկրտիչ Պէտրոսեանի:

         Նշելի որ սոյն թատերախումբը Կարմիր գլխարկը բեմադրել է Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» և Հ.Մ.«Սիփան» միութեան «Նայիրի» սրահներում:

(լուսանկարները՝ www.Nairi.ir -ից)

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Օրիորդաց  բասկետբոլի  խմբի յաջողութիւնները


              Հ.Մ.Ա.Կ.-ի Օրիորդաց բասկետբոլի խումբը, Իրանի բասկետբոլի Սուպեր Լիգայի մրցութիւնների ընթացքում յաղթանակ տարեց երկու թիմի դիմաց՝

Յունւարի       29-ին՝     «Արարատ»՝ 83 - «Զոբահան» ՝ 68

Յունւարի       30-ին՝ «Արարատ»՝ 75 - «Շահրդարի Բանդար Աբբաս»՝ 57

Խաղերը տեղի են ունեցել «Արարատ» Մարզաւանում:

Շնորհաւորում ենք մեր մարզիկուհիներին:

www.araratorg.org                                                                                                      Հ.ՄԱրարատ»Կ.