Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հ.Մ․"Արարատ" Կ.-ի Մարզական միութեան Ներկայացուցչական ժողովը մեկնարկեց 2023թ.-ի մայիսի 9-ին։

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը շարունակում է իր կանոնաւոր փորձերը շաբաթական երկու պահ՝ կիրակի եւ երեքշաբթի օրերը, երեկոյեան 8:00-ից 10:00-ը։
Կենտրոնատեղիում (Նոբահար)։

Հ. Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ ուրբաթ, 28 ապրիլի 2023 թւականին։

2023թ.-ի ապրիլի 28-ին կայացաւ Երէցների միութեան
Հանրային Հասարակական բաժանմունքի ընդհանուր ժողովը,
որտեղ ընտրւեցին ներկայացուցիչներ՝ մասնակցելու Երէցների միութեան Ներկայացուցչական ժողովին

2023 թ․-ի Ապրիլ 11֊ին, տեղի ունեցաւ, Արիների և Արենուշների հատւածների թիւ 3 և 4 խմբերի, աստիճանաւորական կազմի և խմբակ 1-ի բանակումը։
Բանակումի նպատակն էր՝ խմբի աւագ անդամների սկաուտական գիտելիքների և անհատական ու խմբային կարգապահութեան զարգացում։
Բանակումը ծառայելով իր նպատակին ունեցաւ դասարաններ, որոնց շարքում են՝
-Հ.Մ.Ա.Կ֊ի նպատակի քննարկում
-Կազմակերպութեան կանոնագրութիւն
-Հայոց լեզւի պատմութիւն
-Ծրագրաւորում և ղեկավարում
-Կապի մասնագիտական նշանի միջին և բարձր աստիճանի դասարան
-Կողմնորոշման մասնագիտական նշանի
միջին աստիճանի դասարան
-Body language
Բանակումին հիւրաբար, որպէս դասատու մասնակցեցին՝ ընկ. Հենրիկ Խալոյեան, ընկ. Սոֆի Ջաղարբէգեան և Խ. Արգին Պօղոսեանը, փոխանցելով իրենց մասնագիտական տեղեկութիւնները եւ գիտելիքները։
Բանակումի ընթացքում տեղի ունեցան նաև զանազան խաղեր և մրցութիւններ, որը աշխոյժ մթնոլորտ առաջացրեց սկաուտների միջև։
Վերջին գիշերը, տեղի ունեցաւ ճոխ խարուկահանդէս, որին հրաւիրւած էին Սկաուտական միութեան Գերագոյն կազմը, միութեան պատասխանատուական կազմը և իւրաքանչիւր խմբի նախկին պատասխանատու և օգնականները։ Բոլորը միասնաբար խարոյկի շուրջ երգելով, կանչեր ասելով, խաղեր խաղալով և շուրջպար պարելով վայելեցին երեկոն։
Ապրիլի 14֊ին աւարտւեց 4խմբերի քառօրեայ բանակումը իր քաղցր յուշերով։

Ապրիլի 27-ին Հ․Մ․Ա․Կ․-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում «Նինա Մովսիսեան» բարեգործական հիմնադրամի ջանքերով եւ «Արւեստից» միութեան համագործակցութեան արդիւնքով կազմակերպւել էր արւեստի գործիչ վաղամեռիկ Նինա Մովսիսեանի գեղանկարչութիւնների ցուցահանդէս եւ գրքի շնորհանդէս-վաճառք, որի հասոյթը յատկացւելու է քաղցկեղով տառապող հիւանդների բուժման ուղղութեամբ։

Միջոցառմանը ներկայ էին Սրբազան հայրը, ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետն ու անդամները, Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը, կենտրոնական վարչութեան անդամներ, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի տիկինը, ազգային կառոյցների ներկայացուցիչներ, դասախօսներ, ընտանիքի բարեկամներ։

Ցուցահանդեսի մուտքը ազատ է նաեւ ապրիլի 28-ին։

Հինգշաբթի և ուրբաթ տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան 24-րդ Բարձրագոյն Աստիճանաւորների ժողովը։

Թւականիս մարտի 15 ին, Արիների հատւածի թիւ 3 խմբի խմբակ 4-ը
բանակում ունեցաւ  "Արարատ" մարզաւանում ։
Բանակումի նպատակն էր դաստիարակել  և  ծանօթացնել նոր սերնդին սկաուտ լինելու նպատակը, միտքը և ցգացումը։
Բանակումի ընթացքում սկաուտները ունեցան տարբեր դասարաններ՝ սկաուտական կապեր, "Արարատ" կազմակերպութեան կառոյցը և այլն։
Բանակումը աւարտւեց մարտի 17-ին։

Արւեստից միութեան երաժշտա-թատերական ձմռան սեզոնի
Դասարանները իր աւարտին հասնելով, 2023 թ.-ի ապրիլի 21-ին տեղի ունեցաւ աւարտական հաշւետու համերգ մասնակցութեամբ թւով 20 պատանիների «Արարատ» մարզաւանի
«Վաչիկ Ղարաբեկեա»ն սրահում։

Ձեռնարկի սկզբում, բացման խօսքով հանդէս եկաւ ընկեր Մեղեդի Նազարեանը, ապա աշակերտները ներկայացրեցին մի քանի ասմունքներ եւ միասնական երաժշտական կատարումներ նւիրւած եղեռնի յիշատակին։

Ծրագրին ներկայ էին ծնողները, միութենական հիւրերը եւ Արւեստից միութեան վարչական ընկերները։

Ծրագրի աւարտին
շնորհաւորական եւ քաջալերանքի խօսքերով հանդէս եկաւ Կ.Վ. նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը ուրախութիւն յայտնելով նորաբնոյթ դասարանների կազմաւորման համար, ի մասնաւորի դպրոցական տարիքի աշակերտութեան համար։

Վերջում գնահատւեցին բոլոր մասնակից աշակերտները եւ ընկեր Արսինէ Խուրշիդեանը Արւեստից միութեան անունից շնորհակալութիւն յայտնեց ընկեր Մեղեդի Նազարեանին՝ սոլֆեջոյի, Պրն. Արմէն Ասատրեանին՝ նւագարանների եւ Պրն. Էռւին Գալստեանին՝ թատերախմբիմեր սիրելի դասատուներին։

Յաջողութիւն ենք մաղթում բոլոր երեխաներին եւ երկարատեւութիւն սոյն աշխատանքին։

Հիւրերը համեստ հիւրընկալութիւնից յետոյ մեծ գոհունակութեամբ թողեցին դահլիճը։

2023 թ.-ի ուրբաթ, ապրիլի 14-ի առաւօտեան ‘’Արարատ’’ մարզաւանի Տնակում կայացաւ Արւեստից միութեան պարի յանձնախմբի միջոցով կազմակերպւած մտերմիկ թէյասեղան-խրախճանքը՝ նւիրւած Մայրերի օրւան եւ Ս. Զատկի տօնին։

Թէյասեղանին ներկայ էին ‘’Արարատ’’ պարախմբի ծնողները, ուսուցիչները, անդամները եւ Արւեստից միութեան վարչութեան մի շարք ընկերներ։
Ծրագրի բացումը կատարեց պարի յանձնախմբի անդամ՝ ընկեր Մելինէ Փիազաք Սարգսեանն իր շնորհակալական խօսքը ուղղելով բոլոր ծնողներին, ուսուցիչներին, պարի գրասենեակի պատասխանատու տկն. Անիթա Գասպարեանին եւ պարի անդամներին, որոնք իրենց ջանքը չխնայեցին պարի տարեկան ելոյթը ի մի բերելու գործում։

Պատրաստւել էր համեստ ու գեղեցիկ զարդարւած տօնական սեղաններ որտեղ ներկաները հիւրնկալւեցին ջերմ մթնոլորտում, ապա խրախճանքը շարունակւեց Մարիա Յակոբեանի ջութակի մենակատար ելոյթով, խաղերով եւ անակնկալներով։

Ծրագրի աւարտին Արւեստից միութեան վարչութիւնը նաեւ իր շնորհակալական խօսքը ուղեց բոլոր ներկաներին իրենց հոգատարութեան եւ համագործակցութեան համար, ներկայացնելով պարախմբի յառաջիկայ ծրագրերը։