Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

 

 

 

«Արարատ»՝ 70 - «Մանիզան»՝ 66


«Ալիք» - Ուրբաթ, հոկտ. 31-ին, «Արարատ»-ի բասկետբոլիստ տղաներին յաջողւեց Իրանի Ա կարգի լիգայի մրցաշարում առաւելութեան հասնել Քերմանշահի «Մանիզան» թիմի նկատմամբ:
Խաղն աւարտւել է 70-66 հաշւով՝ յօգուտ արարատցիների:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» ֆուտբոլի խմբի յաղթանակը

«Արարատ»՝ 4 – «ՇահինԷքրամի»՝ 0

      Հոկտեմբերի 31-ին «Արարատ»-ը Թեհրանի ֆուտբոլի Ա կարգի լիգայի մրցութիւնների ընթացքում 4-0 հաշւով յաղթեց «<ՇահինԷքրամի» թիմին :

25-րդ րոպէ՝ Մոնթէ Աբրահամեան

55-րդ րոպէ՝ Արին Արագոլի

70 և 77-րդ րոպէ՝ Արին Աւանեսեան

Շնորհաւորում ենք մեր Մարզիկներին

Պիտի տեղեկացնենք, որ յաջորդ մրցութիւնը տեղի է ունենալու նոյեմբերի 14-ին «Հադաֆ» թիմի դեմ ժամը 14:00-ին Մարզաւանում:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

        Կիրակի նոյ. 26-ին Վաչիկ Ղարաբէգեան սրահում մարզաւանի Վարիչ մարմնի հրաւերով տեղի ունեցաւ միութիւնների, մարմինների և յանձնախմբերի վարչականների և պաշտօնեաների հանդիպում-ընթրիք երեկոյն:

            Երեկոյի ընթացքին երախտագիտութեան և շնորհակալական խօսքեր արտահայտեցին ընկ. Նորիկ Մանասերեանը՝ մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ, ընկ. Ալէքս Կարապետեանը՝ Կենտրոնական վարչութեան անդամ և Վարիչ մարմնի կապ, պրն. Լևոն Առաքելեանը՝ մարզաւանի երեկոյեան վարիչ, ընկ. Արբի Զոհրաբեանը՝ մարզաւանի ընդհանուր վարիչը:

            Ընթրիքի ընթացքին հնչեցին երգեր ու երեկոյն շարունակւեց ընկերական ու ջերմ մթնոլորդում:

Հ.Մ.«Արարատ»Կ.

Մեներգչուհի Աննա Մայիլեանի համերգը «Կոմիտաս» սրահում

        Սոյն թւականի Հոկտեմբերի 24-ին Հ.Մ.«Արարատ».Կ.-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Հ.Հ. վաստակաւոր արտիստուհի, Հայաստանի Կոմիտասի անւան երաժշտանոցի վոկալ ամբիոնի դասական երգի դասախօս, Հ.Հ. մշակոյթի նախարարութեան և սփիւռքի նախարարութեան մեդալակիր, բազմաթիւ միջազգային մրցանակների դափնէկիր՝ Աննա Մայիլեանի Ելոյթը: Երգչուհուն ընկերակցում էր դաշնակահարուհի Էլէն կիրակոսեանը:

            Ելոյթի երգացանկը կազմւած էր Իրանահայ կոմպոզիտորներ՝ Նիկոլ Գալանդարեանի, Համբարձում Գրիգորեանի և Վարուժ Պարթևի ստեղծագործութիւններից: Ձեռնարկը նւիրւած էր Հ.Մ.«Արարատ».Կ.-ի հիմնադրութեան և գործունէութեան 70-ամեակին և ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

            Երգչուհու անզուգական կատարումները մեծ յաճոյք  և բաւարարութիւն պատճառեց ներկաներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

     Վերջերս Հ.Մ.Ա.Կ.-ը նախաձեռնել է լեռնագնացութիւն Թոչալի բարձունքներ: Կազմակերպութեան 70-ամեակի առիթով կազմակերպւած մէկօրեայ արշաւի հետաքրքիր նախաձեռնութիւնն էր յանձնախմբի կողմից տարածքը աղբահանել: Պէտք է գնահատանքի խօսք ասել կազմակերպիչ յանձնախմբին, ինչպէս Արա Ջահանեանին եւ ուրիշներին նման հանրօգուտ, հաճելի եւ մտերմիկ զբօսանք նախաձեռնելու համար:


Ա. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

 

 

        Թւականիս Հոկ. 16 և 17-ին Հ.Մ.«Արարատ».Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ Կազմկաերպութեան «Նոբահար» կենտրոնատեղի-ի «Կոմիտաս » սրահում տեղի ուեեցաւ «Մշակոյթի օր»-ւայ առիթով մանուկներին նւիրւած ձեռնարկներ:

Հինգշաբթի Հոկ. 16-ի ելոյթը կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արւեստի Դպրոց»-ի սաների միջոցով: Ծրագրի առաջին բաժնում դպրոցի պարախմբի սաները ներկայացրեցին 5 պար: Երկրորդ բաժնում դպրոցի թատերական բաժնի սաները Պարոյր Սևակի «Իմ ընկերները» մանկական գրքոյկից  ներկայացրեցին յատւածներ, իսկ վերջին բաժնում երգչախումբը  կատարեց 5 խմբերգային կատարում:

            Ուրբաթ Հոկ. 17-ին Ծրագրին մասնակցում էին Կրթական խորհրդի ասմունքի և նւագարանների  փառատօնների լաւագոյն մասնակիցները և Կրթական խորհրդի «Նոր Ձայներ» երգչախումբը տկն. Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ:

Իսկ 2 օրերի ամենահետաքրքիր բաժիններից էր նաև բակում կազմակերպւած նկարչութեան, խեցեգործութեան և տիկնիկների պատրաստման կրպակները :

Հ.Մ.«Արարատ»Կ.

«Մշակոյթի շաբաթ»-ւայ առիթով՝ ցուցահանդէս

      Թւականիս հոկտ. 17-ին առաւօտեան ժամը 10-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ «Մշակոյթի շաբաթ»-ւայ առիթով տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքի 25-րդ ցուցահանդէս-մրցոյթը Մարզաւանի «Շահբազեան» սրահում: Մրցութեանը մասնակցում էին 140 հոգի սկսւած 3 տարեկանից մինչև 35 տարեկան մասնակիցներ, որոնք ներկայացրեցին 180 գեղեցիկ աշխատանքներ և վերջում գնահատւեցին Վարչութեան գնահատագրերով և զանազան նւէրներով:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

Մեր մարզիկների յաջողութիւնը


Հ.Մ.Ա.Կ.-ի Օրիորդաց երէցների բասկետբոլի խումբը, Իրանի բասկետբոլի Սուպեր Լիգայի մրցութիւնների ընթացքում երէկ կարողացաւ 75 - 55 հաշւով յաղթանակ տանել «Զօբահան» թիմի դիմաց:

Շնորհաւորում ենք մեր մարզիկուհիներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

Մեր մարզիկների յաջողութիւնը


Հ.Մ.Ա.Կ.-ի Օրիորդաց երէցների բասկետբոլի խումբը, Իրանի բասկետբոլի Սուպեր Լիգայի մրցութիւնների ընթացքում այսօր կարողացաւ 87 - 36 հաշւով յաղթանակ տանել «Քիա Գալերի» թիմի դիմաց:

Շնորհաւորում ենք մեր մարզիկուհիներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.