Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի մարմնամարզութեան նոր դահլիճի բացման արարողութիւնը

      Ուրախութեամբ յայտնում ենք, որ թւականիս օգոստոսի 24-ին երեկոյեան ժամը 7-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան և  Վարիչ մարմնի ընկերների ներկայութեամբ տեղի ունեցաւ Մարզաւանի մարմնամարզութեան նոր դահլիճի բացումը, որը տեղախոխւել է աւելի յարմարաւէտ վայր և օժտւել նոր սարքաւորումներով և սպորտային գործիքներով, նաև նոր օդափռխիչով: Նախատեսւել է ունենալ Ֆիտնես, էյրոբիկ և Զումբա դասարաններ: Սոյն մարզադահլիճը սկսել է իր ամենօրեայ աշխատանքը ժամը 8:00-ից մինչև 24:00-ը:

Հ.Մ.«Արարատ»Կ.

   Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միւթեան՝ Արիների հատւածի թիւ 3 և Արենուշների հատւածի թիւ 1 խմբերի միասնական բանակումը տեղի ունեցաւ յուլիսի 15-ից 19-ը՝ «Հայկաշէն»-ում:

Պատասխանատւութեան Վ.Ա. Արէն Քարամեանս և Վ.Ա. Թամիկ Խաչիկեանի:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

 

 

ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԻ առիթով ԸՆԹՐԻՔԽՐԱԽՃԱՆՔ

 

       Այս տարի օգոստոսի 17-ին համայն հայութիւնը նշեց Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ Տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը: Աստւածածնի Վերափոխման տօնի Սուրբ պատարագի աւարտին կատարւում է խաղողօրհնէք:

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Երէցների միութիւնըª ի շարս հայկական – աւանդական միւս տօների, նոյն օրը 200-ից աւել մասնակիցների ներկայութեամբ «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ում, նշեց «ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔ»-ի առիթով ճոխ ընթրիք – խրախճանք:

   Բոլոր սեղանների կենտրոնում տեղադրւած էր գեղեցիկ զարդարումով օրհնւած խաղող£  Ներկաները մտերմիկ եւ հարազատ միջավայրում, Արմէն Ասատրեանի եւ Արա Դաւթեանի գեղեցիկ երգերով մինչեւ ուշ գիշեր բարձր տրամադրութեամբ նշեցին տօնը:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

Արարատի պատանի լեռնագնացները մասնակցել են Թեհրանի լեռնագնացութեան և ժայռամագլցման մրցոյթներին

    Արարատի պատանեկան ժայռամագլցման խումբը մասնակցել է Թեհրանի լեռնագնացութեան և ժայռամագլցման մրցոյթներին, որը տեղի է ունեցել «Շահիդ Շիրուդի»-ի՝ «Դաւուդի» մարզադահլիճում: Օգոստոսի 7-ին տղայ, իսկ օգոստոսի 8-ին աղջիկների մասնակցութեամբ: Այս մրցումները կատարւել են 2 տարբեր տարիքային խմբերում A՝ (7-10 տարեկան)  և Բ՝ (11-13 տարեկան):

Մրցումներին մասնակցել են՝ Էրիկ Սադէղին, Արամազդ Բաբային և Նոյ Նազարեանը:

Հ.Մ.Ա.Կ.

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի

46-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի հանդիպումը միութիւնների ներկայացուցիչների հետ

      Սոյն թւականի հինգշաբթի, յուլիսի 24-ի երեկոյեան ժամը 7-ին Հ.Մ.Ա.Կ.-ի 46-րդ Համահայկական խաղերի յանձնախումբը հանդիպում ունեցաւ հրաւիրւած Թեհրանից և շրջաններից  20 միութիւնների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկայ էին՝ Հ.Մ.Սիփան, Հ.Մ.Մ. Սարդարապատ, Մ.Հ.Ուս.Չհարմահալ Մ. , Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը և Հ.Մ.Մ. Րաֆֆի համալիրի ներկայացուցիչները: Բացակայ էին՝ ՀՀԸՄ, ԻԱՄՄ և Հ.Մ.Մ Նայիրի միութիւն և շրաջաններից:

Հանդիպման ընթացքին նախ 46-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի նախագահ ընկ. Նորիկ Մինասեանը ներկայացրեց  յանձնախմբի անդամներին և բացատրութիւններ տւեց այս տարւայ խաղերի վերաբերեալ որը նւիրւած է Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրութեան և գործունէութեան 70-ամեակին:

Նաև յաւելեալ բացատրութիւններ տրւեցին բացման հանդիսութեան, գրասենեակային աշխատանքների ու արձանագրութեան ժամկէտների, հանրային կապի, մարզական մրցութիւնների, բանակումի և այլ աշխատանքների վերաբերեալ:

Յանձնախումբը նկատի ունենալով ներկաների հարցերն, առաջարկներն ու խնդիրները ու ցանկացաւ, որ յառաջիկայ հանդիպումներին միութիւնների մասնակցութիւնն աւելի աչքառու կը լինի, և խօստացաւ հնարաւորին չափ վերահասու լինել արծարծւած խնդիրներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

«Արարատ»-ի Երէցների ֆուտբոլը նախապատրաստման փուլում

         Արդէն ամիսներ է, որ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի ֆուտբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ սկսւել են «Արարատ»-ի Երէց խմբի նախապատրաստական փորձերը:

Խմբի գլխաւոր մարզիչ՝ Մայիս Յակոբեանի և իր օգնականներ ՝ Էդմոնդ Բազիկի, Ֆրէդ Մելիքեանի և «Արարատ»-ի վաստակաւոր դարպասապահներ ՝ Վազգէն Սաֆարեանի և Հենրիկ Ազարեանի վերահսկողութեամբ, որին մասնակցում են շուրջ 25 ֆուտբոիստներ:

ֆուտբոլի յանձնախումբը կազմակերպչական ամբողջական լիազօրութիւններ ստանալով և իր ուժերը լարելով մշակել է երկարաժամկէտ ծրագիր ամուր հիմքերի վրա դնելով Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի տարբեր տարիքի խմբերի աշխատանքը: «Արարատ»-ի երէց խմբի ֆուտբոլիստների և մարզիչների հետ առաւել համադրումներ կատարւելու նպատակով երէկ չորեքշաբթի օգոստոսի 6-ին երեկոյեան ֆուտբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ «Արարատ» Մարզաւանի «Շահբազեան» սրահում կայացաւ մտերմիկ հանդիպում, որին ներկայ էին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը, յատուկ հրաւէրով վետերան ֆուտբոլիստներ՝ Մայիս Մինասեանը, Վրէժ Բախշին, երէց ֆուտբոլի խմբի բոլոր անդամները, մարզիչները և ֆուտբոլի յանձնախմբի անձնակազմը: Հանդիպման ընթացքում ելոյթ ունեցան Կ.Վ. նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը և ֆուտբոլի յանձնախմբի նախագահ՝ Զարիկ Աւոյանը: Մտերմիկ մթնոլորտում արծածւեցին «Արարատ»-ի ֆուտբոլիստների ապագային կապւող խնդիրները:

Հ.Մ.«Արարատ»Կ.