Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ, մարտի 10֊ին տեղի ունեցաւ ROBOLAND ժայռամագլցման մրցոյթը։
Հ.Մ.Արարատ Կ.֊ից, պատանեկան D տարիքային բաժնում, մասնակցում էր Մելանի Ծատուրեանը։
Նշւած տարիքային բաժնում մասնակցել էին 11 հոգի, Թեհրանից ու Իրանի այլ նահանգներից, որտեղ Մելանին գրաւեց 7֊րդ տեղը և անցաւ եզրափակիչ փուլ։
Մրցոյթում ներկայ էր Արարատի մարզիչ՝ տկն Զահրա ֆարաջին և խմբի պատասխանատու՝ ընկեր Արա Ջահանեանը։
Հարկ է նշել, որ սոյն մրցումները Մելանիի համար, երկրի մակարդակում առաջին մրցումն էր։

մարտի 3-ին տեղի ունեցաւ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Սկաուտական միութեան տարեկան երդման արարողութիւնը նւիրւած միութեան հիմնադրման եւ գործունէութեան 70-ամեակին:

Ծրագրին ներկայ էին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը, փոխնախագահ Արա Գալստեանը, քարտուղարութեան պատասխանատու Սոֆի Ջաղարբէգեանը, Կենտորնական վարչութեան անդամներ, Տ Վաղինակ ծ. Վրդ. Մելոյեանը, ԹՀԹ Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանեանը, միութեան քաւորներ, նախկին սկաուտներ, քոյր միութիւնների ներկայացուցիչներ, ծնողներ եւ հիւրեր:

Միջոցառումը մեկնարկեց տէրունական աղօթքով, այնուհետեւ հնչեց կազմակերպութեան հիմնը՝ սկաուտ-կրտսերներ երգչախմբի կատարմամբ, որի ղեկավարն էր Կազմակերպութեան Արւեստից միութեան անդամ Մեղեդի Նազարեանը:

Բացման խօսքով հանդէս եկաւ միութեան անդամ Վանէ Ղազարեանը: Ծրագրի ընթացքին ցրւեց միութեան 70-ամեակին նւիրւած տեսանիւթ, որին մասնակցում էին շարքային սկաուտներ:

Ծրագրի ընթացքին հնչեցին ռազմահայրենասիրական երգեր: Սկաուտները բարձրացիր բարձրացուր նշանաբանի ներքոյ կատարեցին երդման արարողութիւնն, այնուհետեւ իրենց ուխտը վերանորոգեցին, որպէս հայկական պետականութեան վերանկախացման իրաւայաջորդ սերունդի հաւատարիմ մնալու անկախութեան եւ ազատ հայրենիք ունենալու գաղափարին:

Սկաուտական երդման արարողութեան աւարտին արտայայտւեցին միութեան սկաուտապետ խմբապետ Արգին Պօղոսեանը, այնուհետեւ ելոյթ ունեցաւ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը:

Աւարտին ելոյթ ունեցաւ Տ Վաղինակ ծ. Վրդ. Մելոյեանը:

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝
‌2023 թւականի, փետրւարի 24-ի երեկոյեան ժամը 19։00 իմ «Արարատ» Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում, տեղի ունեցաւ «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը նւիրւած՝ խմբի աւագ ուսուցիչ Անահիտ Աւետեանին, իր 20-ամեայ  նւիրական գործունէութեան համար։

Շրջանի Արւեստից  միութեան վարչութիւնը, եռամեայ առցանց պարապմունքներ կազմակերպելուց յետոյ, կարևորելով պարախմբի հաւաքագրման և բնականոն ընթացքի կայացումը, բոլոր դժւարութիւնները հարթելով, ուսուցչական կազմի հետ համադրաբար և համախորհուրդ ձեռնարկեց սոյն ելոյթը։

Ներկայումս «Արարատ» պարախմբի ուսուցչական կազմն է՝
Լինեթ Սարգսեանը, Ալմարա Շահմիրեանը և Թառա Մալխասեանը,
օգնականներն են՝ Էլին Դանիէլեանը և Նարէ Մնացականեանը։

Ելոյթին ներկայ էին Թ․Հ․Թ Առաջնորդ Տէր Սէպուհ Ս․Արք․Սարգսեանը, Հոգևոր հայրը,Պատգամաւորական ժողովի և Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Ալիք հաստատութեան ներկայացուցիչները, Վարչութիւնների ներկայացուցիչները, Համայնքի պարարւեստի վաստակաւորները և մեծ թւով հիւրեր ու ծնողներ։

Նախասրահում փակցւած էր տարբեր շրջանների տարեկան ելոյթների շրջանակւած աֆիշները։

Բացման խօսքով հանդէս եկաւ ընկեր Մեղեդի Նազարեանը, նա իր խօսքում մանրամասնութեամբ ներկայացրեց շուրջ 30-ամեայ պարախմբի, անւանի պարուսոյցների միջոցով զարգացում ապրած հոլովոյթը։
Յատուկ շնորհակալական խօսքեր արտայայտեց աւագ ուսուցիչ Անահիտ Աւետեանին, ով տարիներ շարունակ բծախնդրօրէն և նւիրւածութեամբ սատար է հանդիսացել ու կրթել բազում սերունդներ։
Նա իր խօսքում նշեց վերջին տարիների ընթացքում, նախքան համաճարակը խմբի ձեռքբերումների ու նւաճումների մասին և, որ ամենակարևորն է՝ այսօր պարախումբը ղեկավարւում է հէնց նոյն ժամանակի աշակերտների, իսկ ներկայիս՝ պարուսոյցների միջոցով, որը ինքնին հպարտանքի մեծ առիթ է։

Պատրաստւել էր օրւայ յայտագիրը՝ բաղկացաց 19 գլուխներից, պարային ելոյթներից բացի մեծ էկրանի վրայ ցուցադրւեց պարախմբի վերջին տարիների գործունէութիւնն ու ձեռքբերումներն իսկ մի այլ տեսանիւթում՝ Անահիտ Աւետեանի պարային կյանքի անցած ուղին և "Արարատ" պարախմբի հետ իր 20-ամեայ գործունէութեան կեանքը։

Ընթացքում «Կիլիկիա» և «Կեանքս հայրենիքիս» մեներգերով հանդէս եկաւ շնորհաշատ մեներգչուհի Անի Արզումանեանը  պարախմբի նախկին ելոյթների տեսաերիզներով։

Ելոյթում խումբը կատարեց անւանի բեմադրողների՝ Գագիկ Կարապետեանի, Սրբուհի Բաբայեանի, Կարինէ Ղազարեանի, Յակոբ Մարգարեանի, Քրիստինէ Յովակիմեանի, Արինա Արարատեանի, "Արարատ" պարախմբի ուսուցիչների, Անահիտ Աւետեանի և Լինեթ Սարգսեանի բեմադրութիւնները։

Պարախումբը հերթականօրէն ներկայացրեց տարբեր ոճեր, հանդիսատեսը իր ծափողջոյններով և ծաղկեկողովներով գնահատեց ու քաջալերեց խմբին և պարուսոյցներին։

Բեմ հրաւիրւեց Կազմակերպութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը օրւայ առիթով արտայայտւելու, նա գնահատելով ելոյթը, ծնողներին և մեծ նւիրումով կուլիսների հետևում աշխատող՝ բազմաթիւ կազմակերպչական աշխատանքներ ի մի բերող անձանց ևս հիմնականում՝ յոյժ գնահատեց պարուսոյցներին և օգնականներին։
Նա ողջունեց Արւեստից միութեան վարչութեանը,  Անահիտ Աւետեանի 20-ամեայ գործունէութեանը նւիրելու՝ նմանօրինակ երախտիքի արտայայտման ձևն ու որոշումը, ապա դրւատանքի ու գնահատանքի ջերմ արտայայտութիւններով Անահիտ Աւետեանին յանձնեց Կազմակերպութեան գերբով յուշանւէր։

Արւեստից միութեան նախագահ՝  ընկեր Քրիստինէ Արզումանեանը ևս Անահիտ Աւետեանին յանձնեց յատուկ շրջանակւած շնորհակալագիր։
Գնահատւեցին նաև  պարի դպրոցի վարիչ՝ տկն. Անիտա Գասպարեանը, ելոյթի դիմայարդարներն  ու բուժքոյրը։

Վերջում Սրբազան հայրը հրաւիրւեց իր
հայրական օրհնանքը տալու, բարձր գնահատելով պարախմբին նշեց, որ սփիւռքը ինքնին հոգևոր հայրենիք է նա ակնարկեց այն հարցին թէ մեծ իրագործումներն ու նւաճումները երաշխաւորւած են զոհաբերութիւններով ու նւիրաբերումներով և, որ այս Արարատաբոյր ելոյթում նկատելի է այդ բոլորը,  գնահատեց "Արարատ" Կազմակերպութեանը, Արւեստից միութեանը և ողջ պարախմբի կազմին։

Նշենք, որ «Արարատ» պարային դպրոցն ունի չորս դասարաններ, հետևեալ բաժանումներով՝ Անսամբլ, Ա խումբ, Բ խումբ և Գ խումբ, որոնք փորձում են շաբաթական երկու պահ "Արարատ" մարզաւանում իսկ ելոյթների սեմին  «Արարատ» Կենտրոնատեղիում։
Ելոյթի սկզբում և աւարտին համեստ ընդունելութեամբ։

Արարատի բասկետբոլիստները
երկրի ազգային լիգայի մրցաշարին մասնակցելու նպատակով գտնւում են Համադանում
խմբին են միացել Մարզական միութեան վարչութեան նախագահ ընկեր Արբի Սարգսեանը և վարչութեան անդամ՝ ընկեր Արթին մինասեանը։

Թւականիս փետրւարի 16-ից 18-ը տեղը ունեցաւ Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 1 խմբի Աստիճանաւորական բանակումը։
Բանակումի նպատակն էր իւրացնել սկաուտական գիտելիքները։
Աստիճանաւորները նաև գործնական  դասարան են ունեցել کارگاه فرود-ի վերաբերեալ, որի դասատո‌ւն էր ֆէդերացիայի մարզիչ՝  ընկեր Արա Ոսկանեանը։ Դաշտային աշխատանքի ընթաքում նաև արիները սովորել են բարձր մակարդակի կապեր ։

Ուրբաթ, փետրւարի 11-ին
Կրտսերների հատւածի թիւ 1 և թիւ 2 խմբերը միասնական աշխատանք ունեցան։
Սկաուտները բարձր տրամադրութեամբ վայելեցին ձիւնածածկ մարզադաշտը ստեղծելով նոր խաղընկեր իրենց համար։

փետրւարի 21-ին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնական վարչութեան անդամներն այցելելով «Արարատ» կենտրոնատեղի հետեւել են Կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի ուրբաթ՝ փետրւարի 24-ին կայանալիք ելոյթի նախապատրաստական փորձերին:

Փորձի աւարտին կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը զրուցել է պարախմբի անդամների հետ, բարձր է գնահատել Արւեստից միութեան վարչութեան եւ պարախմբի ուսուցչական կազմի եւ առհասարակ բոլոր ծնողների եւ օժանդակների ջանքերը արւեստի զարգացման գործում նրանց ներդրած աւանդի համար: Այնուհետեւ մաղթել է յաջողութիւն յառաջիկայում կայանալիք համերգին:

Ընկեր Հենրիկ Խալոյեանը յաւելել է, որ անհրաժեշտ է պարային անհատական եւ խմբային շարժումներն ու ստեղծագործութիւնները անթերի կատարման ձգտումներին զուգահեռ նաեւ ամէն պահ վայելել պարի գեղեցկութիւնն ու արւեստի հաճոյքը:

Յիշեցնենք, որ ուրբաթ՝ փետրւարի 24-ին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ կայանալու է «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը:

ՀՄԱԿ-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի նախապատրաստական վերջին փորձերից պատկերներ։
Ինչպէս արդեն յայտարարւել է Տարեկան ելոյթը կայանալու է
ուրբաթ, 24 փետրւարի ժամը 19։00-ին "Արարատ" Կենտրոնատեղիի "Կոմիտաս. սրահում։

Մեծ պահքի բարեկենդանը կոչւում է Բուն Բարեկենդան։
Բարեկենդան բառացի նշանակում է՝ կենդանութիւն, բարի կեանք։
Բարեկենդանին մարդիկ զւարճանում են, երգում պարում և բացում են ճոխ սեղաններ, դիմակաւորւում ու կազմակերպում խաղեր։

Հայ Մշակութային "Արարատ" Կազմակերպութեան յարկի տակ այս տարի ևս ամէն տարիների պէս,  ի շարս միւս ազգային աւանդական տօների, Մարզաւանի վարիչ մարմնի նախաձեռնութեամբ և Երէցների միութեան համագործակցութեամբ՝ փետրւարի 19-ի երեկոյեան Տնակ ռեստորանում նշւեց Բուն Բարեկենդանը։
Երէցների միութիւնը գեղեցիկ ու աւանդական տեսքով  թէյատուն էր պատրաստել, Իսկ միւս անկիւնում տեղադրել էր աւանդական ուտեստի սեղանիկ։
հիւրերը երգ ու երաժշտութեան ու ջերմ մթնոլորտում, աւանդական սեղանների շուրջ հաճելի պահեր անցկացրին իսկ 
«Հէյ ջան ղափամա» երգով  մասնակիցները  Երէցների միջոցով եփւած ղափաման դիմաւորեցին  ու հիւրընկալւեցին։

Ուրբաթ, փետրւարի 17-ին կայացաւ Սկաուտական
միութեան ընդհանուր պարատը։