Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Մեծ պահքի բարեկենդանը կոչւում է Բուն Բարեկենդան։
Բարեկենդան բառացի նշանակում է՝ կենդանութիւն, բարի կեանք։
Բարեկենդանին մարդիկ զւարճանում են, երգում պարում և բացում են ճոխ սեղաններ, դիմակաւորւում ու կազմակերպում խաղեր։

Հայ Մշակութային "Արարատ" Կազմակերպութեան յարկի տակ այս տարի ևս ամէն տարիների պէս,  ի շարս միւս ազգային աւանդական տօների, Մարզաւանի վարիչ մարմնի նախաձեռնութեամբ և Երէցների միութեան համագործակցութեամբ՝ փետրւարի 19-ի երեկոյեան Տնակ ռեստորանում նշւեց Բուն Բարեկենդանը։
Երէցների միութիւնը գեղեցիկ ու աւանդական տեսքով  թէյատուն էր պատրաստել, Իսկ միւս անկիւնում տեղադրել էր աւանդական ուտեստի սեղանիկ։
հիւրերը երգ ու երաժշտութեան ու ջերմ մթնոլորտում, աւանդական սեղանների շուրջ հաճելի պահեր անցկացրին իսկ 
«Հէյ ջան ղափամա» երգով  մասնակիցները  Երէցների միջոցով եփւած ղափաման դիմաւորեցին  ու հիւրընկալւեցին։

Ուրբաթ, փետրւարի 17-ին կայացաւ Սկաուտական
միութեան ընդհանուր պարատը։

Հինգշաբթի, փետրւարի 16-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան 2-րդ Կարգի գիտելիքների քննութիւնների  շարանի երկրորդ պահը։

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան <Արարատ> պարախմբի փորձերից տարեկան ելոյթի սեմին։

Պարի տարեկան ելոյթը տեղի է ունենալու ուրբաթ, փետրւարի 24-ի երեկոյեան ժամը 19:00-ին կենտրոնատեղիի <Կոմոտաս> սրահում։

Փետրւարի 15-ին Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան
դիւանի անդամ, քարտուղարութեան պատասխանատու եւ Սկաուտական միութեան հետ կապ ընկ. Սոֆի Ջաղարբէգեանը,
Սկաուտական միութեան Սկաուտապետ խմբապետ՝ Արգին Պօղոսեանը եւ երդման արարողութեան պատասխանատուներ
Ամասիա Ղարիբեանն ու Անի Զաքարեանն այցելել են ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ արք. Սարգսեանին, Սկաուտական միութեան տարեկան երդման արարողութեան հրաւէրը փոխանցելու նպատակով:
Սրբազան հայրը ողջունելով սկաուտների ներկայութիւնը բարձր է գնահատել կազմակերպութեան, այդ թւում՝ Սկաուտական միութեան աշխատանքները, մասնաւորապէս, կարեւորել է նոր սերնդի ազգային եւ հոգեւոր արժէքներով դաստիրակութիւնը:
Հանդիպման ընթացքում սրբազան հօրն է ներկայացւել իրականացւող աշխատանքները եւ ապագայ ծրագրերը:
Սրբազան հայրը յաջողութիւն է մաղթել սկաուտներին յառաջիկայ աշխատանքներին, մասնաւորապէս երդման արարողութեան պատշաճ կազմակերպման ուղղութեամբ:
Նշենք, որ Սկաուտական միութեան երդման արարողութիւնը տեղի է ունենալու մարտի 3-ին:

Արարատ երգչախմբի անդամները փորձից յետոյ  Կենտրոնատեղիում միասնաբար ուրախ մթնոլորտում տօնեցին Տեառնընդառաջը։

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի առիթով մասնաւոր միջոցառում՝ նւիրւած կրօնական փոքրամասնութիւններին

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի ծրագրերի շարանում, հինգշաբթի, փետրւարի 9-ին Թեհրանի պահակազօր «Մոհամմադ Ռասուլօլլահ» զօրամիաւորի նախաձեռնութեամբ՝ կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքների, պատերազմի տարիներում տուժածների ու ազատորդիների պատւին:

Միջոցառմանը  ելոյթ ունեցաւ Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ համալսարանականների ընդհ. Միութեան «Տաւիղ» համատեղ երգչախմբերը՝ Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ:

Միջոցառմանը իրանահայ համայնքից ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, «ԱԼԻՔ» օրաթերթի, ազգային իշխանութեան, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ նահատակների ու անձնուրացների ընտանիքներ:

Հ.Մ.Արարատ Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝  հինգշաբթի, փետրւարի 9-ի երեկոյեան,  Արարատ մարզաւանի "Սասունցի Դաւիթ" սրահում մեկնարկեց Թեհրանի 45-րդ շրջանի Համադպրոցական խաղերը իր ամենամեայ իւրայատուկ  բացման արարողութեամբ,

13 դպրոցների և 4 մանկապարտէզների  շուրջ 400 աշակերտ-ուհիների մասնակցութեամբ։

մինչև հանդիսատեսի տեղակայումը  մեծ էկրանի վրայ ցրւում էր ազգային և ժողովդական երգեր։

Սրահը լեցուն էր հիւրերով ու ծնողներով, որոնք երկու տարի դադարից յետոյ եկել էին դիտելու՝ սիրւած ու սպասւած Համադպրոցական խաղերը։

Տէրունական աղօթքով ոտնկայս մեկնարկեց միջոցառումը ապա Սկաուտական միութեան դրօշակագարդի և թմբկահարների միջոցով ներս բերւեցին Իրանի և Արարատ կազմակերպութեան դրօշներն, որոնք հիմներգերով ծածանւեցին սրահում։

համապարփակ  խօսուն տեսաերիզով սփռւեց  նախկին շրջանների համադպրոցական խաղերից  յիշարժան պատկերներ, որից յետոյ այբենական կարգով մուտք գործեցին դպրոցների աշակերտները իրենց պատասխանատուներով, արժանանալով հանդիսատեսի ոգևորիչ ծափողջոյններին ու միաժամանակ,
սրահում բացւեց աշակերտութեանը ուղւած՝
"Դէպի Արարատ դէպի հաղթանակ"  պաստառը։

Օրւայ հաղորդավարներ՝
ընկերներ՝ Նոյ Նազարեանի և Վանէ Տ.Ղազարեանի միջոցով հնչում էր օրւան պատշաճ լոզունգներ, որի շարանում նշւեցին Էլպիս Ֆէրահեան մանկապարտէզ-նախակրթարանի 80 և Սասուն ազգ.մանկապարտէզի 40-ամեակները, նոյն առիթով  սրահում փակցւած էր համապատասխան պաստառներ։

Աշակերտի երդումը կատարեց Վաթրփոլօ մարզաճիւղի երկրի մակարդակում ախոյեան՝ Ադոնիս Արթունեանը ում ամփոփ կենսագրականը ընթերցւեց։

Ապա իրաւարարի երդումը
կատարեց՝
Արարատի մինի բասկետբոլի մարզիչ և թիը 1 խմբի մարզիկ Վարագա Սիմոնեանը։

Ամբիոնի մօտ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկեր Արա Գալստեանը և իր ողջոյնի խօսքը փոխանցեց միջոցառմանը մասնակից բոլոր մարզիկ-աշակերտներին ու ծնողներին։

Ամբիոնի մօտ հրաւիրւեց ԻԻ խորհրդարանում թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը, ով իր բերկրանքն յայտնեց նման ծաւալով աշխատանքի իրականացման համար և յաջողութիւն մաղթելով մրցումներում մասնակից աշակերտութեանը։

հայրական օրհնանքով Թեհրանի թեմի առաջնորդ սրբազան Սեպուհ արք. Սարգսեանը օրհնեց  աշակերտներին, ծնողներին և Արարատ կազմակերպութեանը յիշելով Արցախի ներկայիս պաշարման հետևանքով ստեղծւած  դառն իրավիճակն ու խնդրեց զօրավիգ կանգնել մեր հայրենիքին ու Արցախ աշխարհի ժողովրդներին։

Մարզիկների  ելքից յետոյ
հնչեցին Լիանա Ղազարեանի՝ "Իմ հայրենիք" և Գրէյսի Վարդանեանցի՝ "Այայի երկիր Արցախ" մեներգերը
ու  քիչ դադարից յետոյ սրահը արդեն պատրաստ էր դիտելու Շանթ և Մարիամ հաստատութիւն Ֆուտսալի և Նայիր ու Գիւլբէնգեան դպրոցների բասկետբոլի մրցումների։

մրցումների աւարտին ընտանիքները  մեծ ոգևորութեամբ հրաժեշտ տւեցին,
յառաջիկայ մի քանի շաբաթներում  մրցումների առիթով միմեանց հանդիպելու յոյսով։

Չորեքշաբթի, 2023թ.-ի փետրւարի 7-ին, Առաջնորդարանի դահլիճում, հանդիպում կայացաւ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանի եւ ՀՄԱԿ-ի Մարզական միութեան տղայոց  բասկետբոլի Երէց խմբի, գլխաւոր մարզչի, մարզչի  եւ Մարզական միութեան նախագահ ընկեր Արբի Սարգսեանի միջեւ։ Պատգամաւոր Արա Շահվերդեանը, գնահատելով միութեան աշխատանքները, գնահատեց ՀՄԸՄ-ի խաղերին մասնակից և պատւաւոր տեղը գրաւած  մարզիկներին  եւ յաջողութիւն մաղթեց ողջ խմբին, ովքեր ներկայիս մասնակցում են Երկրի լիգայի մրցումներին։
Մտերմիկ հանդիպման ընթացքին պատգամաւորը ծանօթացաւ մարզիկների հետ և վերջում խմբին   պարգևատրեց։