Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երէցների միութեան Փետրւարի ամսական հանդիպումը տեղի ունեցաւ ուրբաթ,փետր. 3֊ի, ժամը 11֊ին, "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում։

Ծրագրւել էր հանդիպում-զրոյց վաստակաւոր ճարտարապետ, աւագ ընկեր Վարուժան Առաքելեանի հետ, նիւթ ունենալով "Ընկերական զրոյց հայ ժողովրդի պատմական անցեալի ու ներկայ իրավիճակի որոշ երեւոյթնեերի մասին"։

Հանդիպմանը ներկայ էին խորհրդարանի պատգամաւոր ընկեր Արա Շահվերդեանը,
նախորդ շրջանների պատգամաւորներ, ընկերներ՝ Վարդան Վարդանեանը եւ Գէորգ  Վարդանը, ազգային֊քաղաքական գործիչ ընկ. Վիգէն Բաղումեանը, Երէցների միութեան նախորդ շրջանների նախագահներ, միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած դահուկորդներ, մեծ թւով միութենականներ ու հիւրեր։

Միութեան փոխնախագահ ընկեր Ալէն Բաղդասարեանի բացման ու ողջոյնի խօսքից  յետոյ, ընկ. Արմինէ Գրիգորեանը ներկայացրեց ընկեր Վարուժան Առաքելեանի համառօտ կենսագրականը։

Ընկեր Վարուժան Առաքելեանը նշելով պատմական մի շարք դրւագներ նախաքրիստոնէական շրջանից մինչեւ վերջին դարերը, թուրք տարրի յայտնւելը տարածաշրջանում, հայ եկեղեցու առաքելական դրւածքը եւ պատմական  իրադարձութիւններ, որոնք առնչւում են նաեւ մեր օրերին,  մէջբերեց ընդարձակ տեղեկութիւններ, որոնց իւրաքանչիւրը հանդիսանում են երկար քննարկումների նիւթ։

Աւարտին, նոյն առաջարկը ներկայացւեց լսարանի կողմից՝ ընկերոջն առաջարկելով դասախօսական շարանով փոխանցել այդ լայն ժամանակաշրջանի իր տեղեկութիւններն ու հետեւութիւնները։

Ընկեր Վարուժանի ելոյթի աւարտին, լսարանը համախմբւեց լուսանկարւելու,  նշւեցին Յունւար֊ Փետրւար ամիսների ծննդեան տարեդարձները, ապա ջերմ միջավայրում ներկաները հիւրասիրւեցին տարեդարձի կարկանդակով։
Օրւայ ծրագիրը աւարտւեց ժամը 13։30֊ին։

Ընկեր Վարուժան Առաքելեանը
Երէցների միութեան ամսական հանդիպումին

Ուրբաթ, փետրւարի 3-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 2 և Արենուշների հատւածի թիւ 3 խմբերի միասնական ժայռամագլցման աշխատանքը, որի դասատուն էր՝ Արի Վահէ խոդավերդեանը։

Հինգշաբթի փետրւարի 2 ին տեղը ունեցաւ Սկաուտական միութեան 2րդ կարգի գիտելիքների քննութիւնների շարանը։

Հինգշաբթի, թւականիս փետրւարի  2-ին, Արենուշների հատւածի թիւ 1 խումբը մարզաւանում ունեցաւ հաճելի գիշերային աշխատանք։
Արենուշները պատրաստեցին սարքաւորումներ, ընթրեցին և ֆիլմ դիտեցին։

Ուրբաթ, փետրւարի 3-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 1 խմբի 71-րդ տարեդարձը։ Տարեդարձին մասնակցեցին անդամները և թիւ 1-ի նախկին սկաուտները։
Սկզբում հին ու նոր սերունդը ծանոթացան միմեանց հետ
ապա հիւրասիրւեցին,
երգեցին և զւարճացան։
Օրը աւարտւեց ուրախ։

Չորեքշաբթի յունւարի 25-ին տեղի ունեցաւ 45-րդ շրջանի Համադպրոցական խաղերի յանձնախմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկւեց բացման հանդիսութեան ծրագիրն ու  ընդհանուր խաղերի կազմակերպման ընթացքը։

Յանձնախմբի անդամներն են՝
Ընկերներ՝
Անահիտ Նազարեան Նախագահ
Լիւդւիկ Բարզեգար Նազարի Փոխ նախագահ
Արմոնդ Միրզախանեան Բացման հանդիսութեան պատասխանատու
Լոռեթա Դաւթեան Նիւթականի պատասխանատու
Էռւին Շահնազարեան Խաղերի պատասխանատուի օգնական
Նինել Շահնազարեան Խաղերի հանրութեան հետ կապի պատասխանատու
Փրենի Ամիրխանեան                     Գրասենեակի պատասխանատու
Արթին Մինասեան Խաղերի պատասխանատու և Մարզական միութեան  վարչութեան հետ կապ։

փետրւարի 1-ին Թեհրան են ժամանել մրցաշարին մասնակից դահուկորդներն, այդ թւում՝ արցախեան 44-օրեայ պատերազմի մասնակցած մազիկներ, որոնց դիմաւորել են Հ.Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկ. Արա Գալստեանը եւ Մարզական միութեան վարչութեան ընկերները:

Կազմակերպութեան ներկայացուցիչներն ողջունել են մարզիկներին, մասնաւորապէս՝ անդրադարձ է կատարւել կազմակերպութեան գործունէութեանը, աշխատանքներին, եւ յաջողութիւն են մաղթել յառաջիկայ մրցաշարի վերաբերեալ:

Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդները իրենց հերթին շնորհակալութիւն են յայտնել «Արարատ» կազմակերպութեանը հիւրընկալութեան համար:

Հինգշաբթի, յունւարի 26-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան 2-րդ Կարգի գիտելիքների դասընթացները։
Դասարանի նիւթն էր՝
Կազմակերպութեան կանոնագիրը, դասատուն՝ դկտ.Սերժիկ Մարգարեանը:

Յունւարի 27-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբի 63-րդ տարեդարձը։ Տարեդարձին մասնակցեցին սկաուտների ծնողները և թիւ 4-ի նախկին արենուշները։
Սկզբում բոլորը հիւրասիրւեցին և
յիշատակի համար լուսանկարւելուց յետոյ, հետաքրքիր խաղեր խաղացին, որին մասնակից եղան նաև ծնողները։
Օրը աւարտւեց ուրախ յուշերով:

Ուրբաթ, 20 յունւարի 2023թ․-ին
Հ․Մ․Ա․Կ․-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ 45-րդ Համադպրոցական խաղերի առաջին հանդիպումը։
Հանդիպմանը ներկայ էին ՀՄԱԿ-ի Մարզական միութեան վարչութեան անդմաներ ընկերներ Արբի Սարգսեանն ու Արթին Մինասեանը, 45-րդ շրջանի Համադպրոցական խաղերի ընդհանուր պատասխանատու ընկեր Անահիտ Նազարեանը, Մարզական միութեան վարիչ Նարէ Քեշիշեանը, Կրթական խորհրդի ու դպրոցների ծնողական խորհրդների ներկայացուցիչները։

Հանիդպման սկզբում Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանը ողջունելով ներկաներին փոխանցեց, որ կորոնա համաճարակի պատճառով երկու տարի չի կազմակերպւել մրցումները, դրանով հանդերձ, որ նշւած խաղերի կազմակերպումը պահանջում է բարձր նիւթական ծախսեր բայց կազմակերպութիւնը մնում է հաւատարիմ իր նպատակին՝  կրթել մատաղ սերնդին բարոյապէս եւ ֆիզիկապէս։
նաեւ նշեց, որ դադարից յետոյ խաղերը աւելի շուքով կազմակերպելը պահանջում է Կրթական խորհրդի, դպրոցների ծնողական խորհրդների եւ կազմակերպիչների կրկնակի ջանքերը ։
Հանդիպումը անցաւ ջերմ մթնոլորտում, եղան մտքերի փոխանակում խաղերի ընթացքի, մարզաձեւերի եւ մրցումների տեւողութեան կապակցութեամբ։