Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան և Արարատ երգչախմբի ղեկավար տկն. Արփի Սիմրոջեանի հետ խորհրդակցական հանդիպման արդիւնքում առաջարկւեց իրագործել Տօնական երաժշտական երեկոյ Հայ Համալսարանականների  Ընդ. Միութեան հետ, որը նաև հաստատւեց Համալսարանական միութեան  վարչութեան կողմից։

2023 թւականի, ուրբաթ, յունւարի 20-ի երեկոյեան "Արարատ" Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում կայացաւ Սուրբ Ծննդեան  երգերի բացատրական համերգ
Հ. Համալսարանականների Ը.Մ. "Տաւիղ" և Հ.Մ."Արարատ"Կ.-ի "Արարատ" երգչախմբերի համագործակցութեամբ։

Համերգին բացման խօսքով հանդէս եկաւ ընկեր՝ Էմիլ Սէթխանեանը, բարի գալուստ մաղթեց ներկաներին և համերգի ընթացքին երգերի սկզբում համապատասխան ամփոփ բացատրականներ ընթերցեց։

Ներկայ էին գերպ. Ծ. Վարդ. Մելոյեանը, հոգևոր հայրերը, ԻԻ խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան  պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը,
Թեհրանի Հայոց Թեմի, Պատգամաւորական ժողովի և Կրթական խորհրդի ներկայացուցիչները, Արւեստագէտները, վարչականները, հրաւիրեալներն ու սիրելի հանդիսատեսը։

Ամանորեան ոգով գեղեցիկ զարդարւած բեմը՝ հոգևոր տաճար դարձած իր գիրկն առաւ ամիսներ շարունակ դժւար պայմաններում փորձերին մասնակցած զոյգ երգչախմբերի անդամներին, իրենց կողքին պարային շարժումներ կատարող "Արարատ" պարախմբի փոքրիկներին, որոնք հրեշտակների և ձիւնանուշների դերում, է'լ աւելի աշխուժութիւն սփռեցին սրահում, միաժամամակ տեղացող ձիւնը, լոյսերի երանգներն ու մի պահ  ձմեռ պապի  ուրախ ներկայութիւնը միասնաբար  հանդիսատեսին պատգամեցին՝  խաղաղութիւն ու բարօրութիւն։

Քառաձայն երգչախմբի կատարումներն էին՝ հայ ու համաշխարհային յայտնի ներքոյիշեալ  երգահանների ստեղծագործութիւնները՝

Կոմիտասի, Խորէն Մէյխանճեանի, Ֆիլիպ Գորդոնի, Ջէյմս Փիերփոյնթի և Վիվալդիի մշակումներից՝

-Այսօր տօն է սուրբ Ծննդեան
-Ճաշու շարական ճրագալոյցի Ծննդեան
-Այսօր ձայնն հայրական
-Փրկչին Ծնունդը
-Եկէք Փառաբանենք
-Ծնունդ
-Մշտադալար եղևնի
-Զանգակներ
-Deck the halls
-Gloria
-Աւետիս Ծննդեան

Համերգի Աւարտին բեմ հրաւիրւեց խորհրդարանի պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, նախ շնորհաւորեց երգչախմբերին, խմբավարին, պարախմբին, Համալսարանական միութեան վարչութեանն ու Արարատ Կազմակերպութեան Արւեստից միութեանը, գեղեցիկ երեկոյ մատուցելու համար, ողջունեց հանդիսատեսի խուռներամ մասնակցութիւնն ու կարևորեց նման միասնական ելոյթները և  ամփոփեց երեկոն՝  դիմելով  առ Աստւած, որ զօրավիգ լինի հայ ժողովրդին, Արցախին ու մեր համայնքին և 2023 թւականը լինի խաղաղութեան ու բարւոք  տարի։

Ծափողջոյնների ներքոյ շնորհակալական   ծաղկեկողովների յանձնումներով փակւեց վարագոյրը։
համաճարակի ու դժւար օրերի երկար դադարից յետոյ հանդիսատեսը դրական լիցքերով ու տօնական տրամադրութեամբ  թողեց դահլիճը։
իսկ երգչախմբի անդամներն ու պատասխանատուները նախասրահում, իրար շուրջ նստած  ջերմ մթնոլորտում ուրախ ժամ անցկացրին։

Սուրբ Ծննդեան երգերի բացատրական համերգ-ին են պատրաստւում Արարատ Կազմակերպութեան Արւեստից միութեան "Արարատ"  և Հ.Համալսարանականների Ը.Մ.-ի  "Տաւիղ" երգչախմբերը։
Համերգը կայանալու է 2023թ.-ի Յունւարին։
Հետևէք մեր
յայտարարութիւններին յառաջիկայ տօնական համերգի վերաբերեալ։

Ուրբաթ, դեկտեմբերի 23-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան «Մասնագիտական գիտելիքներ»-ի որակաորման նշանների շնորհանդէսը։
Ծրագրին ներկայ էին
Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ՝ ընկեր Արա Գալստեանը, նախկին Սկաուտապետերը և ոչ շարքային սկաուտները։

Ծրագիրը սկսւեց Կազմակերպութեան հիմնով , ապա Դ.Խմբ. Անի Զաքարեանը արտասանեց "Արցախի հիմն" բանաստեղծութիւնը ապա իր խօսքն ունեցաւ Սկաուտապետ Խմբապետ Արգին Պօղոսեանը կարևորելով միջազգային սկաուտական մասնագիտական գիտելիքների փոխանցումը, շեշտեց հայ սկաուտին անհրաժեշտ հիմնական գիտելիքների առաջնահերթութիւնները, որով կը պատրաստւեն հայ ազգի դրօշակակիրներ, շարունակելով իր ուղերձը յայտնեց թէ հայ պատանի և երիտասարդ սկաուտը միտւած է զարգանալու և իր գիտելիքներով ծառայելու հայութեան և հայ ազգին միշտ հայեացքը դէպի վեր《 Բարձրացիր բարձրացուր》 կարգախօսով։

Այնուհետև բեմ հրաւիրւեցին Սկաուտապետերը և Կենտրոնական վարչութեան անդամները  վահանակների շնորհանդէսի և վկայագրերի բաշխման համար։
Բոլոր խմբերը ստացան մասնագիտական գիտելիքների վկայագրեր։
Օրւայ առթիւ արտայայտւեց ընկեր Արա գալստեանը։
Միութեան կողմից Մասնագիտական գիտելիքների նշանների վահանակը յիշատակ տրւեց Արխիւային յանձնախմբի նախագահ՝ ընկեր Արա Ծատուրեանին։
Ծրագրի աւարտին սկսւեց Նոր տարւայ և ձմեռ պապիկի դիմաւորման հանդէսը։

Դեկտեմբերի 16-ին «Մասնագիտական գիտելիքներ»-ի «Կապ» բաժնի խմբերի դասարանը և քննութիւնը:

Դեկտեմբերի 15-ին,
«Մասնագիտական գիտելիքներ»-ի բարձր մակարդակի «կողմնորոշում» բաժնի գիտելիքների փոխանցման ընթացքը։

Դեկտեմբերի 16-ին,
«Մասնագիտական գիտելիքներ»-ի «կապ» բաժնի խմբերի դասարան և քննութիւն:

Դեկտեմբերի 15-ին, «Մասնագիտական գիտելիքներ»-ի բարձր մակարդակի «Խարոյկ» բաժնի գիտելիքների փոխանցման ընթացքը։

Դեկտեմբերի  8-ին, «Մասնագիտական գիտելիքներ»-ի բարձր մակարդակի «Լեռնագնացութեան կապ» բաժնի գիտելիքների փոխանցման ընթացքը։

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան ՝՝Արարատ՝՝ պարախմբի անդամների եւ հիւրերի նոր տարւայ եւ ձմեռ պապի դիմաւորման երեկոյից։

Սոյն աշխատանքի ընդունելութիւնը կազմակերպւել էր պարի ծնողական կազմի իսկ տօնական բաժինը պարի ուսուցչական կազմի միջոցով։

Աշակերտները իրենց պատրաստած ձեռքի աշխատանքներով զարդարեցին տօնածառը, դիմաւորեցին ձմեռ պապին եւ ուրախ տօնական մթնոլորտում ճաշակեցին տնային թխւածքներ ու կարկանդակներ։

Պարախմբի թիւ մէկ խումբը մի քանի պարային շարժումներ սովորեցրեց փոքրիկներին եւ բոլորը միասնական շարժումներով պարեցին եւ նկարւեցին ձմեռ պապիկի հետ։

Դեկտեմբերի 20-ին, տեղի ունեցաւ
Մարզական միութեան նախաձեռնած մտերմիկ հանդիպումը՝ ֆուտբոլի երէց խմբի եւ վետերաների հետ։
Հանդիպման սկզբին միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանը, շնորհակալութիւն յայտնեց ընկերներին ներկայութեան համար եւ կարևորեց ընկերների դերակարութիւնը կազմակերպութեան մէջ։

Կազմակերպութեան փոխ նախագահ՝ ընկեր Արա Գալստեանը ևս ողջունելով մարզիկներին, իր խօսքերի ընթացքին բարձր գնահատեց ֆուտբոլի երէց խմբի և վետերանների աշխատանքը մանաւանդ 53-րդ Համահայկական խաղերին խմբի մասնակցութեան համար։
Ընկերը նշեց որ 2022 թւականը, որպէս ֆուտբոլի բարգաւաճման ու նաեւ ակադեմիայի վերսկսելու շրջան է ամրագրւել։
Աւարտին ընկեր Արա Գալստեանը յաջողութիւն մաղթելով շնորհակալութիւն յայտնեց ընկերներին ներկայութեան համար

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Մարզական միութեան ներկայացուցիչներն ու Կենտրոնական վարչութեան քարտուղարութեան պատասխանատու՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը