Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ, 9 դեկտեմբերի 2022թ.-ի երեկոյեան ժամը 6:00-ից «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան հիմնադրման և գործունէութեան 58-ամեակի առիթով տօնակատարութիւնը:

Սրահը կարգւած էր տօնական և Երէցներն ու հիւրերը ջերմ ընդունելութեամբ ուղեկցւում էին սեղանների շուրջ, մինչ գեղարւեստական ծրագրի սկսելը ընկերները երկար դադարից յետոյ ջերմ մթնոլորտում ըմբոշխնեցին միմեանց ներկայութիւնը։

Սկզբում, հաղորդավար ընկ.Սերլի Ղևոնդեանը բարի գալուստ մաղթեց ներկաներին, ապա բացման խօսքով հանդէս եկաւ Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բ.Ահարոնեանը:

Ցուցադրւեց միութեան 58 ամեակի առիթով պատրաստւած տեսահոլովակը հեղինակութեամբ ընկ.Կարէն Մնացականեանի:
Արարատ պարախումբը կատարեց «Սևան» գեղեցիկ խմբային պարը:
Կոմիտասի «Ալայլուղ» և "Կապոյտ մանուշակ" զուգերգերը կատարեցին մեներգիչներ՝ Հանրի և Շաքէ Յարութիւնանները, դաշնակահարութեամբ՝ Լուիզա Աւետիսեանի:
«Գար մի աղջիկ» համշենի բարբառով երգը մեներգեց Թենի Ֆարմանեանը:
Դաշնամուրային կատարումներով Դերէն Բրաթեանը կատարեց «Գարնանային»-ը և «Հայի աչքեր»-ը:
Գեղարւեստական ծրագիրը աւարտւեց «Աշուն» և «Իմ Հայաստան» մեներգերով կատարմամբ՝ Օֆիկ Մատթէոսեանի, դաշնամուրի մօտ՝ Ալւին Յովհաննիսեանը:

Վերջում հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ.Հենրիկ Խալոյեանը, ով ողջունելով առիթը գնահատեց միութեան գործունէութիւնը,
ի սկզբանէ մինչ օրս միութեան կարևորագոյն դերը, որ ստանձնել է Երէցների միութիւնը ամուր
սիւն լինելով կազմակերպութեան համար:

Տօնակատարութիւնը շարունակւեց հիւրընկալութեամբ, ընկերները մէկը միւսին ընդառաջելով օրւայ սեղանապետ՝ ընկեր Արա Գալստեանի ուղեկցութեամբ շնորհաւորելով միութեանը մեներգեցին, խմբերգեցին և ասմունքեցին:
Երեկոյթը շարունակւեց կարկանդակի հատումով և խմբային լուսանկարների ամրագրումով:
Հրաժեշտի պահին ընկերները մի անգամ ևս խոստացան, որ միասնաբար ոչ մի ջանք չեն խնայելու նեցուկ կանգնելու կազմակերպութեան բարգաւաճմանը:

Ուրբաթ, նոյեմբերի 25-ին, Արենուշների հատւածի թիւ 4 խումբը աշխատանքը սկսեց խմբային խաղով այնուհետև սկաուտները ինքնապաշտպանութեան դասարան ունեցան, որի դասատուն էր ընկեր Արէն Քարամեանը։ Ապա խումբը շարքայինի դասարան ունեցաւ։
Աւարտին խումբը տօնեց սիրելի արենուշ՝ Էլինի տարեդարձը։

Ուրբաթ, նոյեմբերի 18֊ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը իր աշխատանքը սկսեց շարքայինով ապա ունեցաւ միասնական դասարան՝ Արիների հատւածի թիւ 3 խմբի հետ, որի դասատուն էր՝ Դեր Առաջնորդ Էլին Սարգսեանը։
Իսկ վերջում խումբը տօնեց իր անհատներից մէկի ծնունդը։

Շաբաթ, 19 նոյեմբերի 2022թ.-ին, Արարատ մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ ընկերական մրցում՝ «Ջոնուբ նովին» (Մահշահր) - Արարատ թիւ 1 ու երիտասարդական խմբերի միջև։