Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան և «Արարատ» պարի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝
‌2025 թւականի, փետրւարի 27-ին տեղի ունեցաւ ազատ ներկայացման պահ մասնակցութեամբ՝ «Արարատ» պարախմբի բոլոր խմբերի, որին ներկայ էին նաեւ ծնողները, Կենտրոնական վարչութեան ընկերները, Արւեստից միութեան վարչութիւնը, պարի յանձնախմբի ընկերները և պարուսոյցներ՝ Լիանա Սարգսեանն ու Արտաշէս Կարապեստեանը։

Ներկաները դիտեցին նոր բեմադրւած պարեր ապա հիւրասիրւեցին։

Ծրագրի աւարտին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սօֆի Ջաղարբէգեանը սիրելի Լիանային, Արտաշէսին եւ իր հօրը՝ Գագիկ Կարապետեանին նւիրեց «Արարատ» կազմակերպութեան 80-ամեակի յուշադրամները։

Օրը աւարտւեց «Տնակ»-ում հրաժեշտի ընթրիքով, բարի ճանապարհ մաղթելով մեր սիրելի հիւրերին։

 

Չորեքշաբթի, փետրւարի 26-ի երեկոյեան Հայաստանի Համահայկական Ձմեռային երկրորդ խաղերին մասնակցող լեռնադահուկային խումբը Կենտրոնական վարչութեան և պրն.Քեշիշեանի՝ որպէս հովանաւոր, և Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի անդամ Իրանի ներկայացուցիչ՝ Հենրիկ Խալոյեանի ներկայութեամբ, մարզաւանում հանդիպում տեղի ունեցաւ, որտեղ յանձնւեցին մարզիկների համահայկական խաղերի մասնակցութեան հաւաստագրերը նաև երկրորդ անգամւայ համար մտքերի փոխանակում տեղի ունեցաւ լեռնադահուկային մարզաձևի զարգացման ուղղութեամբ մեր համայնքում և մտքերի փոխանակման արդիւնքում, որպէս հեռանկար լեռնադահուկային սպորտի դպրոց հիմնելու և թուռեր կազմակերպելու համար տրւեց տեսակետներ, եղան առաջարկներ Համադպրոցական խաղերին այս ուղղութեամբ աշխատանքներ տանել և քանի որ սեզոնը համընկնում ե ձմեռային խաղերին կարելի է դպրոցական աշակերտների տարիքային սահմաններում ունենալ որոշ մարզումներ կամ յետագային նոյնիսկ մրցումներ:
Հանդիպումից յետոյ տեղի ունեցաւ մտերմիկ ընթրիք, իսկ հինգշաբթի օրը փետրւարի 27-ին խմբից ընկերներ ներկայացան Դարբանդսար և նորաձև մարզաձևին հետաքրքրւող մարզիկների հետ պարապեցին ընկերներ՝ Արա Ոսկանեանը և Ալֆրէդ Կարապետեանը, մեր մասնակիցները ընկեր Ալեքս Լազարիի հսկողութեանբ վայելեցին գեղեցիկ ձմեռային մթնոլորտ:

Կիրակի Փետրւարի 16-ին, 80- ամեայ Հ.Մ.Ա.Կ.-ի այս հինաւուրց շէնքը, Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբին ընդառաջեց բակում վայելել հայկական աւանդական Տրնդէզի հրավառութիւնը։

Փետրւարի 21- ին, ձմռան սառը և ձիւնոտ առաւօտեան Երէցների միութեան Հանդէս Ձեռնարկ բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ «Տնակ» ռեստորանում ներկաները ջերմ մթնոլորտում ճաշակեցին «խաշ , նախաճաշ և սուրճ»։

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան և պարի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝
‌2025 թւականի, փետրւարի 19-ից 28-ը հիւրաբար մեզ մօտ են գտնւում պարուսոյցներ՝ Լիանա Սարգսեանը և Արտաշէս Կարապեստեանը։

Լիանան եւ Արտաշէսը մասնագիտութեամբ ղեկավար պարուսոյց են, աւարտել են ԵՊՊՔ ժողովրդական պարերի բաժինը, Լիանան նաեւ աւարտել է ԵՊՄՀ մշակութային ֆակուլտետի պարային բաժինը։ Նրանք աշխատել են Հայաստանի Պարի Պետական Անսամբլում որպէս առաջատար պարուհի եւ պարող։ Ջուգահեռ աշխատել են որպէս պարուսոյց-մանկավարժ տարբեր խմբերում։
Նրանք իրենց այցելութեան ընթացքին ինտենսիւ պարապմունքներ են անցկացրել «Արարատ» պարախմբի բոլոր խմբերի հետ եւ բեմադրութիւններ իրականացրել։

Այս կարճ ժամանակահատւածում, շրջել են «Արարատ» մարզաւանի տարածքով, Հանդիպել են Արւեստից միութեան Վարչութեան, պարի յանձնախմբի, պարուսուցների եւ ծնողների հետ։
Այցելել են մի քանի տեսարժան վայրեր նաև Արտակ Մանուկեան թանգարան, Թալա ոսկերչանոց եւ Ալիք Հաստատութիւն որտեղ հարցազրոյց են ունեցել թղթակցի հետ։

Շաբաթ փետրւարի 22-ին ներկայ են եղել Կենտրոնական վարչութեան նիստին եւ խորհրդակցել ու տեսակետներ փոխանցել «Արարատ» պարախմբի մասին։

Դասարանների աւարտին որպէս հրաժեշտ կացմակերպւել է ազատ դասարան ծնողների եւ վարչական ընկերների եւ ուսուցիչների ներկայութեամբ, որոնք մօտկից կը դիտեն դասարանը եւ նոր բեմադրւած պարերը և տեղի կունենայ համեստ հիւրընկալութիւն։

Հինգշաբթի, 13 փետրւարի 2025 թ.
Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ֆուտբոլի քառակողմ մրցութիւն նւիրւած Իրանի իսլ. յեղափոխութեան 46-րդ տարեդարձին:
Մրցութեանը մասնակցում էին ակադեմի Քիա, Սաբզփուշան ու Արարատ 1 և 2 խմբերը:


Երկուշաբթի, փետրւարի 10-ին «Տնակ» ռեստորանի ջերմ մթնոլորտում կայացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների և Սկաուտական միութիւնների նախաձեռնութեամբ՝ «Սալադ բար» երեկոն, որին ներկայ էին շուրջ 140 հոգի։
Մատուցւում էր սալադի բազմազան տեսականի,
այնուհետ մատուցւեց ընթրիքը և դրան յաջորդեց աղանդերը։ Ներկայները ուրախ մթնոլորտում վայելեցին երեկոն և մեծ գոհունակութեամբ թողեցին սրահը։

Ուրբաթ, փետրւարի 7-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը և Արիների հատւածի թիւ 4 և 3 խմբերը ունեցան միասնական աշխատանք։

Սկզբում ունեցան «Թոկ-թիռոլի» դասարան, որի դասատուն էր՝ Արենուշ Ալին Պօղոսեանը, նաև ունեցան դասարաններ «DNA»-ի մասին, որի դասատուներն էին՝ Արենուշ Ալին Պօղոսեանը և «Երրորդ կարգ», որի դասատուներնին՝

Դ.Ա. Սևակ Ռաթևոսեանը

Արենուշ Էմիլի Ղազարեանը

Արենուշ Նելլի Մկրտչեանը։

Ապա աշխատանքը աւարտւեց վասաթի խաղի հետ։

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝
‌2025 թւականի, փետրւարի 6-ին և 7-ին «Արարատ» Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում, տեղի ունեցաւ «Արարատ» պարախմբի Տարեկան ելոյթը։

Արւեստից  միութեան վարչութիւնը, պարի յանձնախմբի եւ ուսուցչական կազմի հետ համադրաբար և համախորհուրդ ձեռնարկեց սոյն ելոյթը։

Ելոյթին ներկայ էին Ի. Իսլ. խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արքեպիսկապոս Սարգսեանի օգնական՝ Հոգեշնորհ Տէր Առաքել Աբեղայ Գատեհճեանը, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային
իշխանութեան ներկայացուցիչներ, Ալիք հաստատութեան ներկայացուցիչներ,Կենտրոնական Վարչութեան ընկերներ, պարարւեստի ուսուցիչներ, հիւրեր եւ ծնողներ։

Բացման խօսքով հանդէս եկաւ ընկեր Մեղրի Սարխոշեանը։ Նա իր խօսքում մանրամասնութեամբ ներկայացրեց 29-ամեայ պարախմբի վերջին տարիների ծրագրերի եւ ձեռքբերումների մասին։

Պատրաստւել էր օրւայ յայտագիրը՝ բաղկացաց 18 գլուխներից։ Ելոյթում խումբը կատարեց անւանի բեմադրողների՝ Նորայր Մեհրաբեանի, Վանուշ Խանամիրեանի, Կարինէ Ղազարեանի, Յակոբ Մարգարեանի, Քրիստինա Յովակիմեանի, Գագիկ Կարապետեանի եւ "Արարատ" պարախմբի ուսուցիչներ՝ Անահիտ Աւետեանի, Ալմարա Շամիրեանի և Նարէ Մնացականեանի բեմադրութիւնները։

Պարախումբը տարեկան ելոյթին հանդէս եկաւ տարբեր ժամանակաշրջաններում պարախմբի հետ համագործակցած պարուսոյցների զանազան
ոճերի բեմադրութիւներով ։ Հանդիսատեսը իր ծափողջոյններով և ծաղկեկողովներով գնահատեց ու քաջալերեց խմբին և պարուսոյցներին։

Այս մասնագիտական աշխատանքի կողքին, որը մասնաւորապէս ծանրացած է պարուսոյցների ուսերին ակտիւօրէն աշխատել է պարի յանձնախումբը եւ մեծ թւով ծնողներ, ովքեր օժանդակելով ի մի են բերել նախապատրաստական բոլոր աշխատանքները։
Մեծ ուրախութեամբ եւ շնորհակալութեամբ պարախումբը ստացել է մի շարք նւիրատւութիւններ և օժանդակութիւններ մեր սիրելի ծնողներից եւ հովանաւորներից։

Ուրբաթ, փետրւարի 7-ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբն իր աշխատանքն սկսեց միասնական աշխատանքով Արենուշների հատւածի թիւ 4 խմբի հետ:

Սկաուտները սկզբում պատրաստեցին համով քուքիներ, ապա աշխատանքը շարունակւեց Կրտսերների հատւածի թիւ 2 խմբի հետ և ունեցան դասարան՝ հնդկական հագուստների նիւթով:

Իսկ օրւայ աւարտին նշեցին տարեդարձ Արիների և Արենուշների հատւածի թիւ 1 խմբերի  հետ: