Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հինգշաբթի, յուլիսի 14-ին սկսւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան 2022 թւականի  համագաղութային ընդհանուր բանակումը, որը նւիրւած էր միութեան 70-ամեակին։ Բանակումին մասնակցում էին շուրջ 200 սկաուտներ, որին նաև մաս էին կազմում Նոր Ջուղայի և Թաւրիզի սկաուտները։ Բանակումի նպատակներն էին՝  սկաուտական գիտելիքների զարգացում, խանդավառութիւն և մտերմութիւն։
Միութեան բանակումը սկսւեց Հինգշաբթի երեկոյեան՝ խարոյկի շուրջ բարձր տրամադրութեամբ։
Բանակումի ընթացքում սկաուտները խմբերի բաժանւելով,  մասնակցեցին զանազան դասարանների, խաղերի և ֆիզիքական աշխատանքների։
Բանակումի որոշ աշխատանքներին մասնակից եղան միութեան հին սկաուտները, որի ընթացքին սկաուտները վայելեցին իրենց ներկայութիւնը, գիտելիքները և փորձառութիւնները։
Վերջին գիշերւայ խարոյկին, հիւրաբար ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերները և քաւոր սկաուտները ուր բարձր խանդավառութեամբ տեղի ունեցաւ փակման հանդիսութիւնը:
Երկուշաբթի յուլիսի 18-ին ժամը 12-ին սկաուտները անմոռանալի յուշերով վերադարձան տուն։

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 1֊ին տեղի ունեցաւ Կրտսերների հատւածի թիւ 2 խմբի գիշերային աշխատանքը։
Սկաուտները իրենց աշխատանքը սկսեցին մարզախաղով։ Այնուհետ ժայռամագլցման մարզաձևի հետ ծանօթանալու նպատակով, փորձեցին իրենց կարողութիւնները ժայռամագլցման մէջ, վայելելով ընկեր՝ Արա Ջահանեանի հաճելի դասարանը։
Կարևորելով հայ սկաուտի դիրքն ու կեցւածքը, կրտսերները մասնակցեցին Դ.Խ. Գայիանէ Դաւթեանի շարքային-տողանցքի դասարանին, ինչը որ նոր փորձառութիւն էր իրենց համար։
Կրտսերները դիտելով սկաուտական թեմայով մուլտֆիլմ, իրենց օրը աւարտին հասցրին։
Ուրբաթ՝ սեպտեմբերի 2֊ին կրտսեր սկաուտները բարձր տրամադրութեամբ շարունակեցին իրենց սկաուտական աշխատանքը մարզւելով, հաճելի խաղեր խաղալով և տօնեցին իրենց ընկերոջ ծննդեան տարեդարձը։
Սոյն աշխատանքի նպատակն էր կրթել պատրաստակամ սկաուտներ։