Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երէցների միութեան սէյն թւականի ամսական հանդիպումը տեղի ունեցաւ սեպտեմբերի 2֊ին մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում առաւօտեան ժամը 11֊ին։
Նախատեսւել էր ազատ զրոյց միութենական հարցերի վերաբերեալ։
Միութեան նախագահ ընկեր Հենրիկ Բ. Ահարոնեանը հանդիպումը բացւած յայտարարելով, անդրադարձաւ առաջիկայ օրերին կայանալիք Համահայկական 53֊րդ խաղերին։ Ապա առիթ տրւեց ներկաներին, իրենց հարցումները արծարծելու։
Ներկաները, թէեւ փոքրաթիւ, աւելի քան մէկ ժամ բազում հարցերով արտայայտւեցին։
 Հրաւիրւեց ընկեր Էդւարդ Յարութիւնեանը Հանրային֊հասարակական բաժանմունքի կողմից ելոյթ ունենալու։
Ընկերը ակնարկելով ժամի առաջացմանը, ամփոփ  կերպով նշեց, որ 31 տարի առաջ նոյն այդ օրը, 1991 թ. սեպտեմբերի 2֊ին, Լեռնային Ղարաբաղի (ԼՂԻՄ) խորհրդարանը ընդունեց ԼՂԻՄ֊ ի անկախութեան մասին հռչակագիր, որը նոյն թւականի դեկտեմբերի 10֊ին հանրաքւէի դրւեց ու հաստատւեց։
Ապա ակնարկելով առաջիկայ նոյեմբերի 25֊ին տեղի ունենալիք Թ.Հ.Թ.  Պատգամաւորական  ժողովի (ՊԺ) ընտրութեանը, հրաւիրեց ընթացիկ շրջանի պատգամաւոր ընկեր Արմիկ Դանիէլեանին ամփոփ տեղեկութիւն փոխանցել ընկերներին։
Ընկեր Արմիկը հնարաւորինս սեղմ բացատրութիւն տւեց ՊԺ֊ի կառոյցի եւ մասնակցութեան կարեւորութեան մասին։
Այնուհետեւ նշւեց ամսի տարեդարձները։ ներկաները հիւրընկալւեցին տարեդարձի կարկանդակով։

Ուրբաթ, 2022 թ.֊ի սեպտեմբերի 2-ի ժամը 17։00 ին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում  Տէրհայրեր՝ Գրիգորիս Ներսիսեանի և Մեսրոպ Ռաթէոսեանի ձեռամբ օրհնւեց՝ Իրանի 53-րդ Համահայկական խաղերի ջահը
Վաստակաւոր և վետերան  ֆուտբոլիստ՝  Հովիկ Հաթամզադէի ջահակրութեամբ։
Եւ վերջապէս չորս հայկական թաղերի չորս եկեղեցիներում օրհնւած ջահերը տեղադրւելով Արարատ մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում, անմար կը սպասեն խաղերի բացման հանդիսութեան պահին, որպէսզի միանալով խաղերի ջահակրին բոցավառեն հիմնական մեծ ջահն ու այդ ժամից մեկնարկը կը տրւի Իրանի 53֊րդ Համահայկական խաղերի։

Նշենք որ խաղերի հանդիսաւոր  բացումը կայանալու է՝
 չորեքշաբթի սեպտեմբերի 7-ի ժամը 19։30 ին։
Լուսանկարները՝ Ալիք օրաթերթի

Երէցների միութեան առընթեր գործող «Գրական շրջանակը» իր աշխատանքը շարունակել է կանոնաւոր կերպով հեռավար հանդիպումներով,որի համառօտ զեկոյցը ստորեւ կը տրւի։

Մայիսից օգոստոսի առաջին կէսը Գրական Շրջանակ֊ը երկշաբաթեայ ընդմիջումով, գումարել է եօթ նիստ, վեցը հեռավար, որոնց ընթացքին անդրադարձ է եղել գրողներ` Յակոբ Կարապենցի, Ալիսիա Կիրակոսեանի, Ռաֆայէլ Արամանի, Ռազմիկ Դաւոյեանի, Չարենցի, Վահէ Արմէնի, Համօ Սահեանի, Ալմինի, Նազար Շահվերդեանի եւ այլ գրողների ստեղծագործութիւններին, յայտնի դէմքերի յուշագրական գործերին, հայկական եւ իրանական գրական անցուդարձին և նոր հրատարակութիւններին
Մասնակցել են 6֊10 ընկերներ։

Ուրբաթ, սեպտեմբերի 2֊ի առաւօտեան կայացաւ Իրանի 53֊րդ  Համահայկական խաղերի ընթացքին հանրութեան հետ կապին օժանդակող խմբակի  հանդիպումը, որտեղ բացատրութիւն տրւեց աշխատանքի և ընթացքի մասին ու կատարւեց պարտականութիւնների բաժանումները։

Չորեքշաբթի, 2022թ.-ի օգոստոսի 31-ի առաւօտեան Սուրբ Թարգմանչաց եկեղեցում քահանահայրեր՝
Տէր Խաչատուր Քհնյ. Յարութիւնեան
Տէր Վրթանէս Քհնյ.Բաբախանեան
Տէր Սարգիս Քհնյ.Խոսրովեանի  ձեռամբ օրհնւեց Իրանի 53-րդ Համահայկական խաղերի ջահը, ջահակիրն էր վետերան ֆուտբոլիստ ընկեր Մարգար Ներսիսեանը։

Օրհնւած ջահը միւս երկու թաղերում օրհնւած ջահերի կողքին տեղակայւեց Արարատ մարզաւանի "Սուրբ խաչ" մատուռում։

Յառաջիկայ օրերին Սուրբ Գրիգոր Լուսսւորիչ եկեղեցում ևս կօրհնւի չորրորդ ջահը ուր և կը տեղակայւի Արարատի Ս Խաչ խորանում։
(Լուսանկարները՝ Ալիքի)

2022 թւականի, երեքշաբթի օգոստոսի 30-ի առաւօտեան, Սուրբ Սարգիս և Սուրբ Մինաս եկեղեցիներում քահանահայր Տէր Արիստակես Շահմիրեանի ձեռամբ տեղի ունեցաւ շրջանի  Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը։
Ջահակիրներն էին վետերան ֆուտբոլիստներ՝   Համբարձում Դարաբիդեանը և Կոնստանդ Յարութիւնեանը։
Այսօրւայ երկու օրհնւած ջահերը տեղադրւեցին Սուրբ Խաչ մատուռում։

Այս տարի խաղերը նւիրւած է "Արարատ" ֆուտբոլի 66-ամեակին։

ՀՄԱԿ -ի Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան և Համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի ներկայութեամբ երկու թաղերում  բոցավառւած  ջահերը միանալով վաղը՝ Սուրբ Թարգմանչաց եկեղեցում,  ջահակիր Մարգար Ներսիսեանի և օրեր անց, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում ջահակրութեամբ Հովիկ Հաթամզադէի օրհնւած ջահերին ևս
կը տեղակայւեն մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում, որտեղից և չորեքշաբթի երեկոյեան խաղերի բացման հանդիսութեան պահին, որպէս միասնութեան խորհրդանիշ կը միանան 53-րդ խաղերի ջահակրին ու հինգ օրհնւած բոցեր միասնաբար կը բոցավառեն խաղերի հիմնական մեծ ջահը, որի ջերմութեան ներքոյ կընթանայ համայնքի՝ սիրւած ու սպասւած Համահայկական  խաղերը։
Լուսանկարները՝ Ալիքի

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ օգոստոսի 12-ին` «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Հրաւիրւել էր վաստակաւոր բանաստեղծ Անդրանիկ Թահմազեանը՝ ներկայացնելու իր բանաստեղծութիւնները:
Միութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բ. Ահարոնեանը բացւած յայտարարելով օրւայ հանդիպումը, նախ ներկաներին խնդրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել վերջին ամիսներին կեանքին հրաժեշտ տւած միութենական ընկերների յիշատակը, ապա ընկեր Էդւարդ Յարութիւնեանը ներկայացրեց բանաստեղծ Անդրանիկ Թահմազեանի ամփոփ կենագրականը եւ ակնարկեց նրա սեղծագործական իւրայատկութիւններին:
Անդրանիկ Թահմազեանը ծնւել է 1961 թւականին, Փերիոյ գաւառի Սւարան գիւղում: Մանկութեան վաղ տարիներն անցել են ծննդավայրի հարազատ բնութեան գրկում: Եօթ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխւել է Թեհրան: Տարրական կրթութիւնը ստացել է հայոց ազգային «Թունեան», իսկ միջնակարգը՝ «Յովհ. Թովմասեան» դպրոցներում: Հետագային բարձրագոյն ուսման հետեւելու նպատակով մեկնել է Հայաստան եւ ուսանել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
Անդրանիկ Թահմազեանը ելոյթ ունեցաւ ու ներկայացրեց իր տարբեր ժամանակնրի բազմաբնոյթ ստեղծագործութիւնները: Նմուշներ ընթերցեց ազգային, հայրենասիրական, սիրային եւ այլ շարքերի գործերից, որ գնահատւեցին ունկնդիրների բուռն ծափահարութեամբ:
Ապա նշւեց յուլիս ամսի ծննդեան տարեդարձները եւ ներկաները հիւրասիրւեցին համեստ ընդունելութեամբ՝ ընկերական ջերմ մթնոլորտում: Միջոցառմանը ներկայ էին աւելի քան 35 միութենականներ ու հիւրեր: