Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ, դեկտեմբերի 29-ի 2023 թւականի առաւօտեան տեղի ունեցաւ Երէցների միութեան
«Կրպակ»-ի Ամանորեայ վաճառքը։

2023 թ.-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Արարատ.Կ.-ի Սկաուտական միութեան Նոր տարւայ դիմաւորումը «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում։
Ծրագիրը սկսեց զանազան զբաղմունքներով, որին նաև մասնակցեցին ծնողները, այնուհետ բարձր տրամադրութեամբ դիմաւորեցին ձմեռ պապիկին, ընթացքում սկաուտները կազմակերպել էին ուրախ ժամանց և  հիւրասիրութիւն։
Օրւայ վերջում սկաուտները ստանալով իրենց կապոցները ուրախ ու տօնական յուշերով վերադարձան տուն:

Չորեքշաբթի, 2023 թւականի դեկտեմբերի 27-ին «Արարատ»
Կենտրոնատեղիի երաժշտական սրահում կազմակերպւել էր արդեն իսկ աւանդոյթ դարցած տօնական մտերմիկ խնջոյք՝ «Արարատ» երգչախմբի եւ Հայ համալսարանականների ընդհ. Միութեան «Տաւիղ» երգչախմբի անդամների համագործակցութեամբ, որին ներկայ էին մեծ թւով անդամներ, Կ. Վարչութեան եւ Արւեստից միութեան վարչութեան մի քանի ընկերներ։
Նշելի է որ շատ շուտով երգչախմբերը Կոմիտաս սրահում Սուրբ Ծննդեան տօների առիթով ելոյթ են ունենալու:

2023 թ.-ի նոյեմբերի 21-ին ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով, Սկաուտական միութեան Գերագոյն կազմը մասնակցեց Կենտրոնական վարչութեան հանդիպմանը։
Սկզբում Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը ողջունեց Գերագոյն կազմին ապա Սկաուտապետ՝ խմբապետ Գայինաէ Դաւթեանը ծանօթացրեց կազմի ընկերներին։
Սկաուտապետը զեկուցեց անցած ծրագրերի մասին և բացատրութիւններ տւեց ապագայ աշխատանքների շուրջ։
Եղան երկկողմ մտքերի փոխանակումներ՝ միութեան աշխատանքների զարգացման և 
Գերագոյն կազմին մտահոգող հարցերի շուրջ։

Հինգշաբթի 19 հոկտեմբերի 2023 թ.-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում, Հայ մշակոյթի տօնի առիթով տեղի ունեցաւ ելոյթ, որին մաս էին կազմում միութեան Մանկապատանեկան Երաժշտաթատերական խումբը և «Արարատ» պարախումբը:
Ծրագիրը սկսւեց Մեղրի Սարխոշեանի բացման խօսքով, այնուհետև երաժշտական խումբը ներկայացաւ հայկական ազգային և ժողովրդական մի շարք երգերով: Մատնանշելի է որ հայ ազգի մեծանուն երաժիշտ Արամ Խաչատրեանի ծննդեան
120- ամեակի առիթով խումբը ներկայացրեց կոմպոզիտորի «Գարուն Երևան» ստեղծագործութիւնը:
Ծրագիրը շարունակւեց «Արարատ» պարախմբի ելոյթով: Պարերի ընթացքին յաջորդաբար հնչեցին «Հայրենիք» երգը Էլենի Առաքելեանի և «Անունս Արցախ է» երգը Փօլէթ Սարուխեանի միջոցով:
Ծրագրի երկրորդ կէսին թատերական բաժնի միջոցով ներկայացւեց «Մի կաթիլ մեղր» հեքիաթը:
Խմբերի ուսուցչական կազմի անւանացանկն է ըստ հետևեալի՝ Արարատ պարախմբի աւագ ուսուցիչ՝ Լինէթ Սարգսեան ուսուցիչ՝ Ալմարա Շամիրեան փորձավարներ՝ Էլին Դանիէլեան և Նարէ մնացականեան
փորձավարի օգնական՝ Նարէ Տէր Մկրտչեան:
Մանկապատանեկան երաժշտաթատերական խմբի թատերական բաժնի պատասխանատու՝
Էրւին Գալստեան, երաժշտական բաժնի պատասխանատուներ՝ Արմէն Ասատրեան և Մեղեդի Նազարեան:
Շնորհաւորելով խմբերի ուսուցչական կազմին նման բովանդակալից ծրագիր կազմելու և մեծ եռանդով երեխաներին ոգևորելու համար, յուսանք որ ինչպէս անցեալ 80 տարիները կազմակերպութեան յարկի ներքոյ կը դաստիարակւի հայկական մշակոյթը շարունակող և կերտող աննման սերունդ:

Հինգշաբթի, սեպտեմբեր 28-ին Արենուշների հատւածի թիւ 4 խումբը մարզաւանում Գիշերային հաճելի աշխատանք ունեցաւ։
Սկաուտները Գիշերայինը սկսեցին  դասարանով յետոյ խմբի անհատներ սկաուտական տարբեր խաղեր խաղացին։
Այնուհետ սկաուտները օջախ վառելու և 3-րդ կարգի գիտելիքների դասարան ունեցան։
Աշխատանքը աւարտւեց հաճելի խաղերով։

Հինգշաբթի, սեպտեմբերի 28-ին, Արենուշների և Արիների հատւածի թիւ 3 խմբերը ունեցան միասնական Գիշերային աշխատանք։

Գիշերայինի նպատակն էր` նախապատրատւել Ողեմպիական խաղերի համար։ Նպատակին ծառայելով, Քոնսէ և Թուփ Արաբի խաղերը անհատները աւելի ճշգրիտ սովորեցին և տեղեկացան կանոններին։

Ուրբաթ, սեպտեմբերի 22-ին տեղի ունեցաւ ՀՄԱԿ-ի Երէցների միութեան ամսական ընդհանուր հանդիպումը նւիրւած՝ Հայաստանի հանրապետութեան անկախութեան տօնին։

Հանդիպումը յագեցած էր հետևեալ ծրագրով՝

 

Սկզբում հնչեց Հայաստանի հանրապետութեան հիմներգը,

 

«Հայաստան ասելիս» Համօ Սահեանից  արտասանեց ընկեր Կարինէ Յարութիւնեանը-Դրորը,

 

ապա Երէցների միութեան նախագահ ընկեր Գէորգ Թամրազեանը ողջունելով ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ ոտնկայս լռութեամբ յարգել վերջին օրերին Արցախում զոհւած հայրենակիցների յիշատակը։

 

Օրւայ խօսքը ընթերցեց Հանրային հասարակական բաժանմունքի նախագահ՝  ընկեր Արմինէ Գրիգորեանը։

 

Այնուհետև ընթերցւեց  Հայաստանի հանրապետութեան հռչակագիրը ընկեր՝ Սեդա Թարվերդեանի միջոցով

և ցուցադրւոց երկու համապատասխան կարճ ֆիլմեր։

 

Ցրւեց՝ «Տուն իմ հայրենիք» երգի կլիպը։

 

 

Ընկեր Մարթին Աղանեանը ասմունքեց՝ « Խօսք Հայրենիքիս»։

 

Ցուցադրւեց «Արարատ» պարախմբի՝ Կիլիկիա պարի ֆիլմը։

 

Քանոնի կատարումով «Զով գիշեր է» հանդէս եկաւ Թրէյսի Նաւասարդեանը։

 

Ապա քանոնի ընկերակցութեամբ Վազգէն Օվեանի Պոեզիայի ասմունքը կատարեցին

Մարթին Աղանեանը և Թրէյսի Նաւասարդեանը։

 

Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն և Սեպտեմբեր ամսւայ տարեդարձների նշումը ու օրը ամրագրւեց խմբային նկարով։