Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր


ՀՃՃՄ-ի նախաձեռնութեամբ, վերջին օրերին Նայիրի հրատարակչութիւնը լոյս է ընծայել "Հայ որբերի գորգը" գիրքը' Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեսն անդամ՝ ընկեր Կարինէ Դրորի պարսկերէն թարգմանութեամբ։ Անգլերէն բնագիրը տպագրւել է 2013-ին ԱՄՆ-ում դոկտ. Մարտին Դերանեանի հեղինակութեամբ։
Գիրքը պատմում է հայ որբերի ձեռամբ գործւած, շուրջ 20 ք.մ. մակերեսով գորգի մասին, որը որպէս երախտագիտութիւն' հայ որբերին ցուցաբերած Ամերիկայի ժողովրդի օժանդակութեան, 1925 թ. նւիրւել է ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Քալւին Քուլիջին եւ այժմ գտնւում է ԱՄՆ-ի նախագահական պալատի հաւաքածոյում։
Յետ Եղեռնի տարիներին հազարաւոր հայ որբեր պահւում էին մարդասիրական զանազան հաստատութիւնների կողմից հիմնւած որբանոցներում։ Դրանցից մէկը Սիրիայի տարածքում գտնւող "Ղազիր" որբանոցն էր (այժմ' Լիբանանում), շուրջ 1400 որբուհիներով, որի հոգատարութիւնը յանձնւած էր դոկտ. Կիւնցլէրին եւ նրա կնոջը։ Այդ որբուհիների տքնաջան աշխատանքի արգասիքը հանդիսացաւ թանգարանային այդ գորգը։
1923-1929 թ.թ. տարբեր որբանոցների որբերի ձեռքերով գործւել են աւելի քան 3200 կտոր գորգ, որոնց վաճառքից գոյացած հասոյթը նպաստել է որբանոցների աշխատանքներին։

Կիրակի սեպտեմբերի 20-ին, Սկաուտական միութեան խմբի պատասխանատուները եւ գերագոյն կազմի անդամները, 2-րդ կարգի գիտելիքների վերապատրաստման դասընթացների շրջանակում, մասնակցեցին առաջին օգնութեան ցուցաբերման թեմայով դասընթացին, որն ներկայացրեց ԴԽ Գայիանէ Տէր Յովհաննիսեանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացւեց աղէտների ժամանակ, զինւած հակամարտութիւնների գօտում եւ այլ վտանգաւոր իրավիճակներում տուժածներին առաջին օգնութեան ցուցաբերման միջոցները:

Երէկ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան ուրբաթօրեայ աշխատանքը:
Կորոնավիրուսի պայմաններում Սկաուտական միութեան աշխատանքներն իրականացւում է հակահամաճարակային կանոններին հետեւելով, եւ սահմանափակ թւով:
Աշխատանքները անցկացւում են խմբերի եւ միութեան մակարդակում:
Օրւայ առաջին ժամերին իւրաքանչիւր խմբի, առանձին աշխատանքներ իրականացնելու առիթ է տրւում, այնուհետեւ միութեան բոլոր խմբերը մասնակցում են Գերագոյն կազմի անդամների միջոցով ներկայացւող դասընթացներին:
Երէկ ներկայացւած դասընթացների թւում էին՝ Հ.Մ.Ա.Կ.-ի կանոնագիրը, տարբեր կողմնորոշիչների միջոցով, ինչպէս նաեւ առանց կողմնացոյցի կողմնորոշման ձեւերը, եւ քայլագնացութեան թեմաները:

Հ.Մ. Ա.Կ.֊ի Արւետից միութեան Արարատ պարախումբը երկարատև հեռակայ փորձերից յետոյ, միանգամեայ  բացօթեայ փորձ վարեց մարզաւանում:

Երէցների միութեանը կից գործող Գրական շրջանակի 11-րդ ու 12-րդ տեսահանդիպումները կայացան օգոստ. 15-ին եւ սեպ. 5-ին։

Երկու հանդիպումներն էլ ընթացան ազատ նիւթի օրակարգով եւ 7-8 մասնակիցներով։ Ընկերները կարդացին չափածոյ եւ արձակ գործեր' Յովհ. Գրիգորեանի, Թումանեանի, Շիրազի, Չարենցի, Տէրեանի, Իսահակեանի, Վ. Դաւթեանի, Սիմոն Սիմոնեանի եւն. ստեղծագործութիւններից։ Իրանահայ գրող, ՀՄԱԿ-ի համահիմնադիր
Յակոբ Կարապենցի ծննդեան 95 -ամեակի առթիւ, ընկերներ Սեդա Թարվերդեանն ու Կարինէ Դրորը կարդացին նրա կենսագրականն ու հատւածներ "Անկատար" գրքից։
Ստորեւ այդ հատւածներից մէկը:

Ուրբաթ օգոստոսի 28-ին վերսկսեց Սկաուտական միութեան ուրբաթ օրեայ աշխատանքները, որն իրականացւում է սամանափակ թւով եւ հակահամաճարակային առողջապահական կանոններին հետեւելով:
Նշենք, որ կորոնավիրուսով պայմանաւորւած սկաուտական միութեան աշխատանքներն իրականացւում էր հեռավար կարգով:

Երէցների միութեանը կից գործող Գրական շրջանակի 10-րդ տեսահանդիպումը կայացաւ շաբաթ, օգոստ. 8-ին։
Գրական օրակարգից առաջ, Սեւրի դաշնագրի 100-ամեակի առիթով, իրաւաբան ընկեր Սեդա Թարվերդեանը
տեղեկութիւններ փոխանցեց Դաշնագրի ստորագրման օրօք տարածաշրջանում տիրող իրադարձութիւնների եւ Դաշնագրում հայութեանը վերաբերող կէտերի մասին։ Բացատրեց նաեւ վիլսոնեան իրաւարար վճռի մասին, որը կնքւել է ԱՄՆ-ի պետական կնիքով, որով այդ երկիրը յանձնառու է եղել Դաշնագիրը կեանքի կոչելու։
Ապա անդրադարձ եղաւ 4 օգոստոսին Բէյրութի ահաւոր պայթիւնին, որը խլեց մեծ թւով զոհեր ու պատճառեց վիթխարի աւերածութիւն։
Ընկերները ցաւով արտայայտեցին դէպքի մարդկային ու նիւթական մեծ կորուստների, այդ թւում նաեւ հայ համայնքի կորուստների մասին։
Այդ երկու իրադարձութեանց անդրադարձը առիթ չթողեց զբաղւելու բուն նիւթով, ուստի գրականութեան օրակարգը յետաձգւեց յաջորդ շաբաթ օրւայ, օգոստ. 15-ի արտահերթ տեսահանդիպումին։
Տեսակապի աւարտին ընկեր Կարինէ Դրորը կարդաց Յովհ. Շիրազի " Կտակ" տպաւորիչ բանաստեղծութիւնը։
Ստորեւ այդ բանաստեղծութիւնը.

Շաբաթ՝ յուլիսի 25-ին, մեկնարկեց Հ.Մ.Ը.Մ-ի խմբապետական ընդհանուր խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Սկաուտական միութեան սկաուտապետը, Արենուշների եւ Արիների հատւածի պատասխանատուները:
Խոհրդաժողովին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը ներկայացել է համապարփակ զեկուցով, որի ընթացքում անդրադարձ է կատարւել վերջին տարիների ընթացքում միութեան աշխատանքներին եւ առաջիկայ ծրագրերին:
Նշենք, որ խոհրդաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրամասերից Հ.Մ.Ը.Մ-ական խմբապետներ:
Նրանք խորհրդաժողովի ընթացքում քննարկելու են հայկական սկաուտական աշխատանքների զարգացման ամենատարբեր թեմաներ, այդ թւում՝ սկաուտական միաւորների մարտահրաւէրները, եւ համա-Հ.Մ.Ը.Մ.ական-ի ԺԲ բանակումի ծրագիրը: