Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

        

       Չորեքշաբթի 5 սեպտեմբերի, ժամը 16:00-ին, ըստ նախապէս յայտարարւածի, առաջին անգամւայ համար Համահայկական խաղերում ներկայացւեց «Sport Dance» մարզապարային տեսակը, որին մասնակցեցին 62 հոգի, հետևեալ պարախմբերից՝ «Զարթօնք» պարուսոյց՝ Լորետա Աւետիսեան, Հ.Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախումբ պարուսոյց՝ Լորետա Աւետիսեան  և «Կակաչ» պարուսոյց՝ Արուս Աւագեան:

    Այս առիթով Հայաստանից հրաւիրւել էին՝ Պարի և Սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար՝ Մարիաննա Մամեանը և Երևանի Խաչատուր Աբովեանի անւան Պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի  պարային ամբիոնի դասախօս, կատարողական արւեստի համաշխարային ասոցացիայի սպորտի տնօրէն, միջազգային կարգի մրցավար՝ Արսէն Մելքոնեանը, որոնք շուրջ երկու ժամ իրաւարարի կարգում դատեցին մրցումը:

     Ծրագրի աւարտին, հրաւիրեալ իրաւարարները և «Sport Dance»-ի բաժնում Համահայկական մրցումների  յանձնախմբին օժանդակող՝ Լորետա Աւետիսեանը հիւրընկալւեցին Կենտրոնական վարչութեան գրասենեակում, եղան դրւատանքի և գնահատանքի արտայայտութիւններ: Այնուհետև իրաւարարները մտերմիկ զրոյց ունեցան Հանրութեան հետ կապի գրասենեակում:

         Սոյն թւականի սեպտեմբերի 4-ին, ԻԻՀ Հայաստանի դեսպանութիւն այցելեցին, Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան, Իրանի 50-րդ համահայկական խաղերի յանձնախմբի ներկայացուցիչները  ,Արցախից և Ջավախքից Թեհրան ժամանած մարզիկների պատասխանատու կազմերը:                  

        Հանդիպումը կայացաւ  ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան Պրն. Արտաշէս Թումանեանի և դիւանագիտական կազմի հետ:

Թեհրանի նահանգապետ պրն. Մողիմին Համահայկական խաղերի էութիւնը համարելով մեծ ձեռքբերում, շտապեց ուրախացնել իրանահայութեանը յայտարարելով, որ իրանահայ միութիւններից մէկի համար ծագած խնդիրն իր հանգուցալուծմանն է մօտենում: Նա նոյն կապակցութեամբ նշեց, որ յարուցւած գործը իր լուծումն է գտնում իրանահայ պատգամաւորի՝ դոկտ. Կարէն Խանլարեանի ջանքերով: Յայտարարութեանը ծափողջոյններով արձագանգեց ներկայ ժողովուրդը:

Համահայկական խաղերի ջահակիր Մարգար Աղաջանեան

Ջահի օրհնութեան եւ բոցավառման արարողութիւնը կատարւեց «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ

մատուռում, ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, օգոստ. 27-ին: