Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի եւ Գրական խմբի միջոցով, հոկտեմբերի 18-ի երեկոյեան միութեան «Արցախ» սրահում կազմակերպւել էր գեղարւեստական-բանախօսական միջոցառում Թարգմանչաց տօնին նւիրւած:
Սոյն միջոցառմանը հայկական ազգային ազգագրական ոգեշնչող երգերով հանդէս եկաւ
Հ. Մ. «Արարատ»
կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» երգչախումբերը, խմբավարութեամբ՝ Արփի Սիմրոջեան-Նազարեանի եւ դաշնակահար՝ Արեգ Մարգարեանի։
Ծրագրի աւարտին երգչախումբը հիւրընկալւեց «Նայիրի» միութեան յարկի տակ։
Հինգշաբթի, հոկտեմբերի 17-ին Արենուշների հատւածի թիւ 1 խմբի խմբակ 4 և 5-ը ունեցան շատ հաճելի Գիշերային աշխատանք ։
Արենուշները խաղացին տարբեր խաղեր, խարոյկի վրայ պատրաստեցին պատառներ ու ընթրեցին, Իսկ յետոյ ունեցան բարձախաղ և կարմրամորթների մասին դասարան։
Ուրբաթ, հոկտեմբերի 18-ին Արենուշների Հատւածի թիւ 1 խումբը ունեցաւ զւարճալի և ադռենալինով լի խմբակային արշաւներ։ Արենուշ թիւ 1 խմբի խմբակ 2 ը արշաւեցին դէպի escape way և խաղացին Գանձ խաղը, որտեղ ծովահէններ դարձան։
Խմբակ 3-ը արշաւեց դէպի Դանիալ քարթինգ, որտեղ մրցարշավարորդներ դարձան, իսկ խմբակ 4-և 5-ը միասնական արշաւեցին Սէուլ հրացանաձգութեան կենտրոն, որտեղ հմուտ հրաձիգներ դարձան։
1954 թւականից, 70 տարի է ինչ Արենուշների հատւածի թիւ 3 խումբն իր վերելքն է ապրել և իր աշխուժութեամբ աչքի ընկել մտային և ֆիզիքական մրցութիւններում, ու խորհրդանիշ ունենալով՝ «Բարձրացիր Բարձացրու»-ն շարունակում է իր յառաջադէմ ընթացքը։
Մենք նախքին և ներկայ սկաուտների հետ տօնեցինք 70 տարիների մեր անցած ճանապարհը։
Արենուշների հատւածի թիւ 2 խումբն ուրբաթ, յուլիսի 12-ին աշխատանքն սկսեց սարքաւորումով և գերաններով պատրաստեց սեղան որի վրայ վայելեց օրւայ սնունդը, աշխատանքի ընթացքում իրենց օժանդակեց Դ.Խ Թալին Աշուղեանը և Դ.Խ. Էմին Միրզախանեանը:
Աշխատանքը շարունակւեց միասնական սկաուտական խաղով Արիների հատւածի թիւ 1 և Արենուշների հատւածի թիւ 4 խմբերի հետ:
Սոյն թւականի յուլիսի 12-ի ժամը 10։00-ին տեղի ունեցաւ Հ․Մ․Արարաատ
Կազմակերպութեան հիմնադրութեան 80-ամեակին նւիրւած «Մանկական նկարչութեան
Փառատօն»-ը թւով 54 երեխաների մասնակցութեանբ, որոնց մաս էին կազմում Հ․Մ․Ա․Կ-ի Սկաուտական միութեան Կրտսերները։
Աշխատանքը տեղի ունեցաւ «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում։Նախ յանձնախմբի անունից ընկ․
Քաթրին Քարիմեանը ողջոյնի խօսք ուղղեց սիրելի ներկաներին։ Ապա երեխաները
յանձնախմբի և Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի պատասխանատուի և
Աստիճանաւորական կազմի ուղեկցութեամբ շրջեցին մարզաւանի շուրջ բոլորը ,
ընթացքին ընկ․ Ալենուշ Թորիկեանի միջոցով բացատրութիւն տրւեց 80-ամեայ Արարատի
պատմութիւնը մանկական լեզւով ,երեխաները մօտկից ծանօթացան Սկաուտական
մասնաբաժնի, Սուրբ Խաչ Մատուռի, Թենիսի դաշտի, ֆուտբոլի դաշտի, Սասունցի Դաւիթ
սրահի, ժայռամագլցման պատի, նախասրահում տեղադրւած մարզաւանի մանրակերտի և
գրասենեակների հետ, ապա երեխաները կրկին մուտք գործեցին «Վաչիկ Ղարաբէգեան»
սրահ նախ հիւրասիրւեցին օշարակով և խմորեղէնով այնուհետև իրենց տրամադրւեց
սպիտակ ստւարաթերթիկ, գունաւոր մատիտ, ջրաներկ, գոհաշ և սկսւեց ամենասպասւած
և հաճելի պահը աւելի քան 1։30 ժամ տևողութեամբ երեխաները իրենց
պատկերացումները թղթին յանձնեցին 80 - ամեայ «Արարատ»ից ։
Վերջում բոլորը ստացան յուշանւէրներ և գնահատագրեր ։Գնահատագրերը բաշխւեց Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկ․ Սոֆի Ջաղարբէգեանի, ընկերներ Ալենուշ Թորիկեանի և Թիէդրա Զոհրաբեանի միջոցով , ծրագրին ներկայ էին 80-ամեակի հիմնադրութեան կենտրոնական յանձնախմբի փոխ նախագահ ընկ․ Լիդա Վարդանեանը և յանձնախմբի հետ կապ ընկ․ Դիանա Տէր Յովսէփեանը։
Միջոցառման ընթացքում տիրում էր աշխուժութիւն և մանկական անհոգ ու քաղցր մթնոլորտ ։
Այս գունագեղնկարչութիւնները պահպանւելու է և պատեհ առիթով ցուցադրութեան է դրւելու։
Ուրախութեամբ յայտնում ենք, որ երկար դադարից յետոյ կազմւել է Արարատի կրտսեր-պատանեկան բասկետբոլի օրդ խումբը, մարզիչն է Նարէ Արտաշեանը,
խոումբը յառաջիկայում մասնակցելու է Թեհրանի երկրորդ կսրգի լիգայի մրցաշարին։
Ուրբաթ Յունիսի 21 ին, ՀՄԱԿ ի Երէցների միութեան վարչութեան և օժանդակ ընկերների նախաաձեռնութեամբ տեղի ունեցաւ Սալադ Բար և ընթրիք երեկոյ նւիրւած 80 ամեակին։ ներկաները վայելեցին զով երեկոյ և 80-ականների հաճելի երաժշտութիւն։
Շաբաթ յունիսի 22-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան վարչութիւնը, Կենտրոնական Վարչութեան ընկերները, «Արարատ» պարախմբի ուսուցիչները եւ աշակերտները փորձից յետոյ հրաժեշտ տւեցին փորձավար՝ ընկեր Էլին Դանիէլեանին եւ մի յուշանւէր յանձնեցին իրեն մաղթելով բարի երթ եւ յաջողութիւն սիրելի Էլինին իր ապագայ ծրագրերում։
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան վարչութիւնը եւ պարի յանձնախումբը երեքշաբթի, յունիսի 18-ի երեկոյեան Արարատ մարզաւանի Ս. խաչ մատուռի շրջափակում հիւրընկալեց սիրելի պարուսոյցներին, ծնողներին եւ աշակերտներին շնորհակալութիւն յայտնելով իրենց մշտական օժանդակութեան համար։
Երեկոյի ընթացքին ծնողները տեղեկացւեցին պարի յառաջիկայ ծրագրերի մասին եւ ծափողջոյնների ներքոյ ուսուցչական կազմին յանձնւեց «Հայկական ժողովրդական պար» վերապատրաստման վարպետութեան դասընթացներին մասնակցած իրենց հաւաստագրերը։
Ներկաները առիթը պատեհ համարելով բարի երթ եւ յաջողութիւն մաղթեցին պարուսոյցի օգնական՝ ընկեր Էլին Դանիէլեանին իր ապագայ ծրագրերում։
Երեկոն աւարտւեց ուրախ մթնոլորտում եւ ներկաները դրական լիցքերով հրաժեշտ տւեցին միմեանց։