Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

2018 թ. մայիսի 4-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի մէկ օրեայ դաշտային աշխատանքը:

Ծրագիրը ներառում էր դաշտային աշխատանքներ եւ քայլարշաւ դէպի Իրանի «Գազարի դաշտ», որտեղ մասնակիցները կարողացան դիտել տեղի բնութիւնը եւ վայելել չքնաղ տեսարանները:
Դաշտում արենուշները ունեցան ամենատարբեր մտային եւ ֆիզիքական սկաուտական աշխատանքների ուսուցում և միասնաբար անց կացրան հաճելի հանգստի պահեր:
Ծրագիրը, մեծապէս նպաստեց խմբի անհատների մերձեցմանը, նրանց անհատական, մտաւոր եւ ֆիզիկական զարգացմանը: Դաշտային աշխատանքը լի էր հետաքրքիր տեղեկատւութեամբ, դրական յոյզերով եւ լաւ յիշողութիւններով:

Սիրելի ընկերներ,

Երէցների միութեան Յունիս ամսւայ ընդ. հանդիպումը տեղի է ունենալու յառաջիկայ երկուշաբթի, յունիսի 11-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Վաչիկ Ղարաբէգեան»սրահում :
Հանդիպման թեման՝ «Ջաւախք, անցեալ և ներկայ» նիւթը ներկայացնում է պրն. Գրիգոր Ղազարեանը:

 

 

 

Հայ ժողովրդի յաղթանակի բանաձևը սեփական ուժերի վրայ յոյսը դնելու ու յաղթանակին հաւատալու մէջ է:

 

Պատկերներ՝
ԱՐԻ, ՊԱՐԻ ՔՈՉԱՐԻ համահայկական ֆլեշմոբի ծրագրից մայիսի 18, 2018թ.

Պատկերներ՝
Արւեստից միութեան նախաձեռնութեամբ ՆԱԽԱՃԱՇ մայիսի 18-ին «Այգեստան»ում

 

Երէկ՝չորեքշաբթի մայիսի 16-ի երեկոյեան ժամը 19:00-ին «Վաչիկ Ղարաբէգեան»սրահում տեղի ունեցաւ Մարզական միութեան նախաձեռնած՝  ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԵԿՈՅ ,որտեղ ներկայ էին Մարզական միութեան վարչութիւնը  և  միւս միութիւնների վարչութիւնների ներկայացուցիչները  ,Հանրութեան հետ  կապի կազմը , մարզական խմբերը մարզիչները ,պատասխանատուները  նաև հրաւիրւած էին «Արարատ»-ի ֆուտբոլի  այն խումբը որոնք մասնակցել էին Գարնանա՛ին խաղերին   յանձնախմբի  և մարզչի հետ :

Մարզիկները գնահատւեցին և գնահատագիր ստացան ՝ 42-րդ Համադպրոցական ,Գարնանային խաղերի,Երկրի և Թեհրանի  մասշտաբում ձեռք բերած յաջողութիւնների առիթով :

Գնահատւեցին օրդ. վալիբալի խումբը, տղաների բասկէտբոլի Պատանեկան խումբը, տղաների բասկէտբոլի խումբը, օրդ.բասկէոտբոլի երիտ. խումբը, տղայոց և օրդ. սեղանի թէնիս, 42-րդ  Համադպրոցական խաղերի յանձնախումբը և օժանդակող անհատներ

Խումբ առ խումբ լուսանկարւելուց յետոյ տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն և  խմբերը մեծ ոգևորութեամբ թողեցին սրահը:

Հ.Մ.«Արարատ»Կ.

Ուրբաթ, 2018 թ.-ի մայիսի 11-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան կազմակերպած Համբարձման դաշտահանդէսը մեր սիրելի հայրենակիցների մասնակցութեամբ:

 

 

Ուրբաթ մարտի 16, 2018թ.-ին Հ.Մ.«Արարատ»կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակում մտերմիկ հարցազրոյց ունեցանք 42-րդ Համադպրոցական խաղերի ընդհանուր պատասխանատուի հետ, որը Ձեզ ենք ներկայացնում ամբողջութեամբ:

 

1- Խնդրեմ ներկայացնել Ձեզ և Ձեր միութենական անցեալը:

Հարմիկ Սարգսեանն եմ ծնւել եմ Խուզեստան գաւառի Ահւազ քաղաքում որը Իրաք-Իրան պարտադրեալ պատերազմի ժամանակ եղաւ Իրանի հարաւային շրջանի միակ քաղաքը որտեղ եկեղեցի և հայկական դպրոցի միջոցով կրօնական, մշակութային և ինչու չէ մարզական դաստիրակչութեամբ սնւեցին հայորդիներ։ Միութենական և մարզական կեանքս եմ սկսել հէնց իմ ծննդավայրում  Ահւազի Մասիս մարզա-մշակոյթային միութիւնում, որտեղ պատիւ եմ ունեցել տարիներ մաս կազմել միութեան վարչութեանը  որպէս նախագահ և այս առումով բազմիցս ներկայ եմ եղել Համահայկական խաղերին Թեհրանում, սկզբում որպէս սեղանի թենիս մարզաճիւղի մարզիկ իսկ վերջին տարիներին որպէս ընդհանուր պատասխանատու:

Թեհրան փոխադրւելուց յետոյ մասնակից  եմ եղել Արարատ կազմակերպութեան զանազան  յանձնախմբերին, իսկ ներկայիս զբաղեցնում եմ «Արարատ»-ի Մարզական միութեան վարչութեան  փոխ նախագահի պաշտօնը: Մարզական միութեան յանձնարարութեամբ ստանձնել եմ 42-րդ Համադպրոցական խաղերի պատասխանատւութիւնը:

Կրթական ասպարէզում աւարտել եմ  Շինարարութեան ճարտգ. գերլիսանս մակարդակը և այժմ շարունակում եմ ուսանել Քարիւղի ճարտարագիտութեան ոլորտում:

2-Խնդրեմ բացատրէք խաղերի նւիրւածութիւնը, մասնակցութեան թիւը և ներկայացրէք Համադպրոցական խաղերի անձնակազմը:

Տնօրինութեամբ Թ. Հ. Թ. Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ Սարգսեանի, համաձայն Արամ Ա. Կաթողիկոսի կոնդակի, տարին նւիրւած է Հայաստանի Առաջին հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակին, ուստի Համադպրոցական խաղերը ևս նւիրւել էր այդ անւանակոչութեան:

42-րդ Համադպրոցական խաղերին մասնակցել էին շուրջ 700 մարզիկ աշակերտ-ուհիներ, որոնք իրենց մասնակցութիւնը բերեցին անհատական և խմբային մարզաճիւղերում:

Անձիս առաջարկութեամբ և մարզական միութեան հաստատումով կեանքի կոչւեց 42-րդ Համադպրոցական խաղերի յանձնախումբը հետևեալ կարգով  ընկերներ՝

 

Հարմիկ Սարգսեան         Նախագահ

Լուդւիկ Նազարեան        Փոխ նախագահ

Ալինա Թադէոսեան         Քարտուղար և գրասենեակի պատասխանատու

Արա Ռոստամլու             Նիւթականի պատասխանատու

Մայիս Մինասեան           Խաղերի պատասխանատու

Արբի Զոհրաբեան             Բացման հանդիսութեան  պատասխանատու

Արսինէ Կարապետեան   Խորհրդատու և մարզաւանի վարիչ մարմնի կապ

 

Աշխատանքը առաւել սահուն ընթանալու նպատակով օժանդակութեան են հրաւիրւել միութեան վարչութեան ընկերներ՝ Ալբերտ Յարութիւնեանը, Հերոս Աւանէսեանը և Ադրինէ Կարապետեանը, որոնք իրենց լիարժէք դերակատարութիւնն են ունեցել աշխատանքի իրագործմանը:

Խաղերի կազմակերպական աշխատանքը մշակելու և իրականացնելու նպատակով կեանքի է կոչւել մարզաձևերի պատասխանատուական կազմ ըստ հետևեալի՝

1-Թենիս՝  Գառնի Խեչումեան, Արմէն Թահմասեան

2-Բասկետբոլ՝  Թալին Թահմասեան

3-Սեղանի թենիս՝  Արսէն Գէորգեան

4-Թեթև ատլետ՝ Վանիկ Նազար մասիհի, Զեփիւռ Ասատրեան

5-Ժայռամագլցում՝  Արա Ջահանեան

6-Հեծանւավազք՝  Ալբերտ Յարութիւնեան

7-Ֆուտբոլ՝ Հենրիկ Պետրոսեան

8- Տասնամարտ՝  Նարին Նազարեան

          Որոնք անվերապահ և նւիրեալ մասնակցութիւն են նւիրաբերել 42-րդ Համադպրոցական խաղերին։   

          Ինչպէս լաւատեղեակ ենք չի իրականանայ որևէ մրցութիւն առանց կազմակերպիչ մարդուժի և ինչու չէ իրաւարարների կազմի, որը Մարզական միութեան քաղաքականութեան համաձայն իրաւարարները նշանակւեցին մեր երիտասարդներից առաւել թրձելու և քաջալերելու համար նրանց շարունակելու այդ ուղին, որը կազմակերպութիւնը ծարաւ է նրանց ընդունելու և պատիւ իրենց, նրանք ստանձնած պատասխանատւութիւնը լաւագոյն կերպով, նրանք 9-ը  շաբաթ շարունակ նւիրւած աշխատանք տարեցին մրցութիւններն իրականացնելու համար:

Վերոյիշեալ կազմը ունեցել է ենթայանձնախմբեր ըստ հետևեալի՝

1-Բասկետբոլ՝ Անդիկ Իպրանոսեան, Մելանի Աղաջանի, Թենի Ասատրեան, Շարոն Ղահրամանեան, Լիլիտ Ղարիբեան, Նինարէ Զաքանի, Նայիրի Մարտիրոսեան, Էլին Յարութիւնեան, Լէսլի Թահմասեան, Արւին Բաղրամեան, Գեղարդ Թահմասեան, Ռանւիկ Բաղդասարեան:

2-Հեծանւավազք՝  Ալեքսանդր Աւանէսի, Թադէ Յարութիւնեան, Գագիկ Ինջիրղուլեան, Գեղարդ Ալլավերդեան, Սիլւա Իսէֆի, Սելին Յարութիւնեան, Թալին Յարութիւնեան:

3-Ֆուտբոլ՝ օժանդակ և իրաւարարների կազմ՝ Թէոդի Զոհրաբեան, Էդիոն Ախտար, Արգիշտ Աբուլեան, Ռուբիկ Ք.Օհանեան, Արթին Մինասեան:

4-Սեղանի թենիս՝ Մինելի Գէորգեան

             5-Տասնամարտ՝ Լուդւիկ Նազարեան, Արբի Զոհրաբեան, Վարդան Աւանէսեան, Ալինա Թադէոսեան, Մինէ Նազարեան, Քալին Սարգսեան, Քաթրին Սարգսեան, Անի Նազարեան, Վարազդատ Խէչոյեան, Թալի Յարութիւնեան, Սելին Յարութիւնեան, Միգանուշ Ղարախանեան, Փիէռ Քսաչիկեան, Արիգա Ղուրչեան, Անէտ Միրբէգեան, Ռոբերտ Կարապետեան, Վերա Մովսիսեան, Նէլի Շահնազարեան, Լանա Չհարմահալեան, Անիլկա Վալիջանեան, Էլին Պետրոսեան, Փրենի Ղարիբեան:

6-Թեթև ատլետ՝  Արգին Մասիհի, Սիլւա Յովսէփեան, Արտաւազդ Նազարեան, Անդիկ Ֆուլադի, Ռոբերտ Գիւլումեան:

7- Թենիս՝  Գառնի Խեչումեան, Արմէն Թահմասեան

8- Գրասենեակի աշխատանքներ ՝  Ալինա Թադէոսեան, Նարին Նազարեան, Լիոդա Ղուկասեան, Դալիթա Սինանեան, Փարելի Սարգսեան, Անդրոմիդա Վարդանեան

 

 

3- Ինչպիս՞ի են կազմակերպւում խաղերի կազմակերպչական բաժինը:

Սկզբից Մարզական միութիւնը նշանակում է  ընդհանուր պատասխանատու, որը իր կազմն է առաջարկում միութեան վարչութեանը, կազմը հաստատւելուց յետոյ ժողովի են հրաւիրւում ընկերները, կայանում է  անդրանիկ նիստը և կատարւում  պաշտօնների բաշխում: Յանձնախումբն իր աշխատանքը սկսելով կեանքի կոչեց մարզաձևերի պատասխանատուների ենթայանձնախմբերը, որոնք իրենց հերթին օժանդակ խմբեր են կեանքի կոչել, այսպիսով Հանրութեան հետ կապի հետ  շուրջ 90 հոգի, 2 ամիս  սիրողաբար նւիրւենլ են այս աշխատանքին :

Յանձնախմբի առաջնահերթ գործերից է ծրագրի կմախքի կազմումը և նախահաշւի հաստատումը  դա ևս կատարւեց առաջին օրերում նաև զուգահեռ որոշւեց խաղերի նւիրւածութիւնը  և պատրաստւեց համապատասխան գծագրւած  գերբը և տպագրութիւնները: Որոշւեց դպրոցների հետ ,հանդիպման թւականը և հրաւէր նամակ յղւեց Կրթական խորհրդին  համադրութիւններ կատարելու նպատակով ապա նամակներ յղւեց դպրոցներին՝ ներկայանալու համար խորհրդակցական ժողովին:

Կայացել է  խորհրդակցական հանդիպումներ դպրոցների Ծնողական խորհուրդների և մարզանքի պատասխանատուների հետ թւով 3 անգամ, որտեղ եղել են բացատրութիւններ և մտքերի փոխանակումներ ինչու չէ առաջարկներ աշխատանքը սահուն ընթանլու նպատակով:

Արձանագրութիւնները տեղի են ունեցել կայքէջով, որից յետոյ մշակւել է մարզական ընդհանուր ծրագիրը որոնք օր առաջ ներկայացւել է դպրոցներին:

 

4- Ամփոփ բացատրել բացման հանդիսութեան մասին:

Բացման ծրագիրն իր իւրահատուկ կարեւորութիւնն է ունենում այս աշխատանքում:

Պատասխանատուն իր աշխատանքի մտայղացումը  ներկայացնելով և ծրագրերի հաստատումը ստանալով կազմում է նախահաշիւ  և հրաւիրում է գեղարւեստական խմբեր, ու համապատասխան ներկայացումներ:

Այս տարի ծրագիրն սկսւեց Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական ու Կազմակերպութեան հիմներով մեկնարկեց խաղերի բացման հանդիսութիւնը, «Արարատ»-ի սկաուտները ծածանեցին Իրանի եւ Կազմակերպութեան դրօշները: Բացման շքեղ հանդիսութիւնը զուգորդւած էր ելոյթներով, գեղարւեստական կատարումներով, մարզական ցոյցերով, մասնակից աշակերտ-աշակերտուհիների շքերթով եւ խաղերը խորհրդանշող ջահի բոցավառմամբ:

Օրւայ պատշաճ արտայայտւեցին  ԻՀՀ դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը ,Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը  և Մարզական միութեան վարչութեան նախագահ ընկեր Հարմիկ Շահնազարեանը և իր հայրական խօսքը յղեց ներկայներին Սրբազան հայրը:  

Գեղարւեստական կատարումներով հանդէս եկաւ «Զարթօնք» պարախումբը, Լորետա Աւետիսեանի, «Արարատ» պարախումբը՝ Անահիտ Աւետեանի եւ «Մարիամ» հաստատութեան երգչախումբը՝ Գիտա Փիազաքի ղեկավարութեամբ: Իսկ մարզական ցոյցերը իրականացրին «Գիւլբենգեան» դպրոցի պատանի եւ երիտասարդ տեկւանդոյի մարզիկները եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան ժայռամագլցողները:

Բացման ձեռնարկին օժանդակել են հետևել ընկերները՝ Արտոյտ Զոհրաբեան, Դերիկ Թեքդեան, Էւլին Ղազարեան, Նինարէ Աբրահամեան, Արութին Աբրահամեան, Արգամ Արիստակէսեան, Ուրֆա Յարութիւնեան, Արագած Սիմոնեան:

Հաղորդավարներ՝ Արգին Արիստակէսեան, Թէնի Աւագեան:

 

 

5-Դուք ինչպիսի՞ էք գնահատում Համադպրոցական խաղերի ժամկէտային փոփոխութիւնը:

Պետք է մատնանշել որ նախապէս այս մարզական-դպրոցական մեծ աշխատանքը կատարւում էր Նովռուզի արձակոււրդների առաջին շաբաթւայ ընթացքին, սակայն մեր հայ համայնքի ճամբորդութիւնների ու արձակուրդից օգտւելու պատճառով արդեն 3 տարի է ինչ խաղերը սկսում ենք Յունւարի վերջից և աւարտում  Մարտի վերջը, այս տարի խաղերը սկսւեց 24 յունւարին և աւարտւեց 15 մարտին: Այն տեսակէտից, որ ընտանիքների և պատասխանատուների արձակուրդը չի խանգարւում ու նաև հինգշաբթի և ուրբաթ օրերը շուրջ 2 ամիս մեր պատանի աշակերտները անց են կացնում մարզաւանում և ապրում են մարզանքով ու ընկերական միջավայրում, դրական փոփոխութիւն է, սակայն ունի որոշ դժւարութիւններ օրինակ  խաչաձևումներ Կրթական խորհրդի կազմակերպւած փառատօների և արշաւների հետ նաև աշակերտութեան երթևեկը դէպի Արարատ 2 ամիս ծանրաբեռնում է ծնողներին և սա ծարաւ է համադրութեան:

Թէպետ կազմս փորձեց սկզբում հանդիպել Կրթական խորհրդի հետ նախօրօք համադրութիւններ կատարելու համար սակայն զուգադիպելով խորհրդի նոր ընտրութեան շրջանին չյաջողեցինք հանդիպել ժամանակին և դա իրականացաւ  3 շաբաթ խաղերի բացումից յետոյ, որը թէպետ շատ դրական հանդիպում էր բայց իր դերակատարութիւնը խաղերի ծրագրաւորմանը չնպաստեց:

 

6- Ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպել աշխատանքի ընթացքում:

Մեր հիմնական դժւարութիւններից վերաբերմունքի տեսակին է կապւած, Կազմակերպութեան նպատակը՝ առողջ և ընկերական մարզական մթնոլորտի առաջացնելն է առանց սուր մրցակցութեան բախումների, մեր պատասխանատուները և իրաւարարները խաղերի ընթացքում մրցակցութեան օրէնքներից բացի, ուսուցանում  և պահպանում են ընկերական իրավիճակը, որը երաշխիքը պիտի հանդիսանայ ընկերութիւնների, սակայն տեսնում ենք որոշ մեր պատասխանատուների և ինչու չէ հազւագոյտ ծնողներ թիւրիմացութեան մէջ լինելով առաջացնում են այնպիսի մթնոլորտ, որը արմատաւորում է թշնամութեան սերմեր մեր մատաղ սերունդի հոգում ու սրտում և սա հակառակ է մեր նպատակին:

Նաև դժբախտաբար նկատելի  է  որ, մատնահաշիւ ընտանիքներ անցնելով դաստիրակչական  նորմերից, տեսնելով իրենց զաւակի ցուցաբերած անփորձ խաղը վիրաւորում  ու անյարգում են այնպէս, որ խաղադաշտում  երեխան անյարմար վիճակի է մատնւում իր ընկերների մօտ այս երևոյթները պահանջում են լուծումներ:

Միւս մեր հիմնական դժւարութիւններից է խմբային հաւաքախմբերի նւազումը յատկապէս տարրական օղակում այնպէս, որ արդեն դժւարանում ենք մրցումներ մշակել որոշ մարզաձեւերում օրինակ  Վոլիբոլ և բասկետբոլ իսկ անհատական մարզաճիւղերում անփորձ լինելու բերումով ցածր նիշեր է արձանագրւում, սա պահանջում է  դպրոց-միութեան   կապերի առաւել ակտիւացման, որը պիտի նեցուկ հանդիսանայ  աշակերտ-ուհիներին  մարզական դաստիրակչութեան ասպարէզում :

Դժւարութիւններից են իրաւարարական կազմը: Միութիւնը վստահում է ներքին ուժերին, որոնք յաճախ չունեն համապատասխան վկայագրեր այդու մրցման ընթացքին ունենում ենք  բացթողումներ: Մասնագէտ իրաւարար հրաւիրելու համար պէտք են նիւթական մեծ ներդրումներ: Այստեղից ցանկանում եմ  խրախուսել, որ մեր հայ երիտասարդները մասնակցեն իրենց սիրած մարզաձևի իրաւարարական դասընթացներին վկայագիր ստանալու նպատակով:

 

Եթէ այլ ասելիքներ կան խնդրեմ

Առաջարկում եմ հնարաւորինս խաղերի թւականը առաջաձգել և փորձնական փուլերը կազմակերպել հէնց դպրոցների տարեսկզբին ի մասնաւորի խմբային մարզաձևերում, որը պահանջում է առաւել աշխատանք նաև առաջարկում եմ օր առաջ վերանայելով համայնքի աշակերտ-ուհիների մարզական իրավիճակը նախքան Համադպրոցական խաղերի կայանալը, և' խմբային և' անհատական մարզաձևերում իրականացնել փորձնական մրցութիւններ զարկ տալու մարզական մակարդակը:

Հարկ է նշել, որ այս կապակցութեամբ արդէն խորհրդակցութիւններ է կատարւել Կրթական խորհրդի հետ և առաջարկւել է որպէսզի մարզաւանի հնարաւորութիւններից օգտւեն դպրոցները տարեշրջանի ընթացքին:

Շնորհակալ եմ Ալիք օրաթերթին, որ խաղերի լուրերը և լուսանկարները ամէն շաբաթ հրատարակելով, համայնքին իրազեկ պահեց ընթացքից, բոլոր ծնողական խորհրդներին, դպրոցների տեսուչ-տեսչուհիներին, մարզանքի պատասխանատուներին և ծնողներին, որոնք համագործակցելով կազմիս հետ յաջող աւարտի հասցրին 42-րդ Համադպրոցական խաղերը Նաև շնորհակալութիւն եմ յայտնում Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան, Մարզաւանի Վարիչ մարմնին իրենց ամէնօրեայ աջակցութեան համար և ասում՝ վարձքներդ ի կատար:

Շնորհակալ եմ Արարատի Հանրութեան հետ կապին, գրասենեակի երկու պատասխանատուներին և իրենց սիրողաբար լուսանկարիչներին, որ այս 9 շաբաթների ընթացքին համախմբւելով, ամէն շաբաթ ծրագրերը, արդիւնքները և լուսանկարները տեղադրել են կազմակերպութեան պաշտօնական կայքերում և յանձնել Ալիք օրաթերթին:

Շնորհակալ եմ «Արարատ»-ի Հանրութեան հետ կապին, հարցազրոյցի առիթ տալու համար:

Յոյսով եմ մեր մարզիկ աշակերտ-ուհիները որպէս լաւ ընկերներ միւս տարի աւելի մարզւած ու փորձառւած կը մասնակցեն 43-րդ Համադպրոցական խաղերին:

Երկուշաբթի ապրիլի 16-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը։ Միութեան նախագահ ընկ. Հարմիկ Զովելեանի բացման,ողջոյնի խօսքի և մի շարք յայտարարութիւններին յաջորդեց օրւայ բանախօս՝ պրն. Արամ Շահնազարեանի նիւթի ներկայացումը՝ Եղեռնի 103-րդ տարելիցի աշխատանքները և տարածաշրջանի վերջին զարգացումները ։
Ծրագրի երկրորդ բաժնում տեղի ունեցաւ ընդունելութիւն և ամսւայ տարեդարձների նշումը