Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երեքշաբթի ապրիլի 17-ին  «Արարատ»ի բասկետբոլի Պատանեկան  խումբը Թեհրանի պատանեկան երկրորդ կարգի լիգայի մրցումների շարանի եզրափակիչ խաղում 63-55 հաշւով յաղթելով «Աքադեմի Շէքքալի»խմբին կանգնեց Առաջին պատւանդանին:

Արշաւ դէպի «Մարանջաբ»

Մարտի 9-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի մէկօրեայ արշաւը դէպի «Մարանջաբ» անապատ։

Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խմբի թիւ 4 խմբակի 2018 թւականի խմբակի բանակումը տեղի ունեցաւ Արարատ մարզաւանում մարտի 20-ից 23-ը։

Բանակումի նպատակն էր խմբակի անհատներին ծանօթացնել միասնական կեանքի և սկաուտական գիտելիքների հետ։

Ուրբաթ մարտի 16-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 խմբի աշխատանքը: Սկաուտների օրը մեկնարկեց տողանցքով, որից յետոյ խաղացին սկաուտական խաղեր: Խաղերին յաջորդեց դասարանը, որի թեման էր՝ ծովային փրկարարութիւնը: Օրւայ երկրորդ կէսում սկաուտները միացան ծառատնկութեան աշխատանքին որն նւիրւած էր Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին:
Վերջում արիները խնամեցին եւ ջրեցին մէկ ամեայ ծիրանի ծառը, որն անցեալ տարի տնկւել էր հէնց իրենց միջոցով:

2018 թ.մարտի 15-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 խմբի , խմբակ 2-ի գիշերայինը: Գիշերայինի աշխատանքը նպատակ ունէր սկաուտների մօտ զարգացնել  խմբակային համագործակցութիւնը : Սկաուտները աշխատանքը մեկնարկեցին աշխոյժ մարզանքով այնուհետեւ մասնակցեցին սկաուտական միութեան կառոյցի թեմայով դասարանին: Յատկանշական է որ սկաուտների գիշերային աշխատանքի մաս էր կազմում ազատ զրոյցն ու հետաքրքիր խաղերը:

Մարտի 9-ին Արիների հատւածի թիւ 1 խումբը հատւածի պատասխանատուի հետ յաճախեցին «scape room»:
Ինտելեկտուալ կենտրոնում սկաուտները բաժանւելով խմբակների խաղացին տարբեր հետաքրքիր խաղեր եւ լուծեցին դժւար գլուխկոտրուկներ:

Մարտի 16-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբի Սկաուտական աշխոյժ աշխատանքը: Սկաուտները բարձր տրամադրութեամբ աշխատանքները մեկնարկեցին կապի դասարանով եւ սովորեցին սկաուտական  տարբեր  կապեր, որի միջոցով փորձեցին աշտարակներ կառուցեն: Իսկ յետոյ նախաճաշեցին, այնուհետեւ միանալով միւս սկաուտներին մասնակցեցին Հայաստանի հանրապետութեան 100- ամեակին նւիրւած ծառատնկութեանը:

Մարտի 15-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 3 խմբի , խմբակ 1-ի եւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբի խմբակ 2-ի միասնական Գիշերային աշխատանքը: Սկաուտները իրենց աշխատանքը մեկնարկեցին առողջ սնունդ թեմա ունեցող դասարանով, այնուհետեւ օջախի վրայ պատրաստեցին ընթրիք: Սկաուտները ընթրելուց, յետոյ մասնակցեցին զումբայի դասարանին, ինչն էլ ոգեւորեց նրանց:
Ռւրբաթ արիները ունեցան աշխոյժ աշխատանքներ նրանք խաղացին հետաքրքիր խաղեր եւ վերջում միացան Հայաստանի հանրապետութեան 100-ամեակին նւիրւած ծառատնկութեանը:

Մարտի 16-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը ունեցաւ հերթական «STREET ART» աշխատանքը: Այս անգամ արենուշները մրցեցին միմեանց հետ, որի արդիւնքում կատարեցին երկու գեղեցիկ աշխատանք։ Նոյն օրը արենուշները ամբողջ միութեան հետ մասնակցեցին Հայաստանի Հանրապետութեան անկախացման 100 -ամեակին նւիրւած ծառատնկութեան միջոցառմանը եւ իրենց ձեռքերով տնկեցին մի ծառ յիշեալ առիթով։

Ուրբաթ մարտի 16-ին տեղի ունեցաւ Կրտսերների հատւածի թիւ 1 խմբի բացառիկ աշխատանքը, որում կրտսերները այցելեցին «Կինոթատրոնի քաղաքը»։ Կրտսերները ծանօթացան Թեհրան քաղաքի ներկայ և հին տարիների թաղամասերի հետ, որոնց թւում՝ Լալեզար պողոտան, հայկական խանութները, պատերազմի վայրերը և մի քանի տրանսպորտային հանրակառքերի հետ ,որոնք օգտագործւում են ներկայ ֆիլմերում։ Այս այցելութիւնը կրտսերներին նաև փոխանցեց հետաքրքիր գիտելիքներ և աշխոյժութիւն։
Վերադառնալուց անմիջապէս յետոյ կրտսերները մասնակցեցին Հայաստանի հանրապետութեան 100 –րդ ամեակին նւիրւած ծառատնկութեան արարողութեանը։