Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

Արենուշների հատւածի թիւ 2 խմբի Խմբակ 1 եւ 2-ը մարտի 2-ին խմբակի աշխատանք ունեցան Արիների հատւածի թիւ 2 խմբի հետ , որի ժամանակ նախաճաշեցին եւ շինեցին սկաուտական սարքաւորում:
Իսկ խմբակ 4-ի անհատներն էլ իրենց հերթին, կանանց եւ աղջիկների միջազգային օրւայ առիթով ձեռքի աշխատանք պատրաստեցին։

Ուրբաթ մարտի 9-ին տեղի ունեցաւ Կրտսերների հատւածի թիւ 1 խմբի աշխատանքը, որը լի էր աշխոյժ աշխատանքներով ,որոնց թւում ՝ բնապահպանութեան վերաբերեալ աշխատանքները։ Կրտսերները ծառատնկութեան օրւայ առիթով ծառ տնկեցին Արարատում և նաև իւրաքանչիւր անհատ դասընթացներ անցկացնելուց յետոյ սերմ ցանեց ծաղկամանում, որի նպատակն էր բնապահպանութեան պայմանների հետ ծանօթացումը:
Այս իւրօրինակ աշխատանքի կողքին կրտսերները նաև ունեցել են խաղերի ստեղծման վերաբերեալ դասարան։
Նշենք, որ աշխատանքները նպաստեց եւ՜ կրտսերների ընդհանուր գիտելիքների զարգացմանը եւ՜ իրենց սէրը բնութեան հանդէպ զարգացրեց:

"Արարատ" երգչախմբի անդամ -ուհիները իրենց շաբաթական փորձերին զուգահեռ տօնում են հայկական տօներն ու պահպանում աւանդութիւնները։
Վերջին փորձից յետոյ նրանք հատեցին Միջինքի գաթան։

  Երէցների միութեան վարչութեան հրաւէրով ուրբաթ 9 մարտի 2018 թ.-ին տեղի ունեցաւ Իրանի Բասկետբոլի Առաջին լիգայի Օմիդ խմբերի Արարատի բասկետբոլիստների գնահատման երեկոն իրենց հարազատ Արարատի օջախում:

Արենուշների հատւածի թիւ 3 խումբը Մարտի 1-ին ունեցաւ գիշերային աշխատանք, որն լի էր  հետաքրքիր աշխատանքներով ու դասարաններով: Արենուշներին դասարանով ներկայացաւ ընկ. Ռադիկ Արթունեանն, որի թեման էր «pioneering»-ը: Արենուշները դասարանի արդիւնքում սովորեցին նորանոր սարքաւորումներ շինելու մեթոդները, այնուհետեւ սկաուտները կառուցեցին զիփլայն եւ կատարեցին՝ զիփլայն թռիչք: Հաճելի ծրագրերը շարունակւեցին նաև մարտի 2-ին, որտեղ էլ նշւեց երկու սիրելի անհատների ծնունդը:

Մարտի  2-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 խմբի աշխատանքը։ Սկաուտները իրենց օրը սկսեցին սկաուտական շարքայինով, այնուհետեւ մասնակցեցին օր. Նարինէ Դաւթեանի դասախօսութեամբ  դասարանին ,որի թեման էր՝ «Շինարարութիւն»-ը: Դասարանի վերջում սկաուտները պատրաստեցին բետոնէ աթոռներ:  

Արենուշների հատւածի թիւ 1 խումբը մարտի 2-ին, ունեցաւ միասնական աշխատանք Արիների հատւածի թիւ 2 խմբի հետ: Սկզբում սկաուտները պատրաստեցին խարոյկ ու նախաճաշեցին, այնուհետև ունեցան դասարան , որի թեման էր՝ «Աշխարհի ամենահետաքրքիր եւ բարձր եկամտով աշխատանքները» օրւայ վերջում սկաուտները խաղացին սկաուտական քոնսէ խաղը։

Մարտի  2-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբի աշխոյժ աշխատանքը։ Սկաուտները իրենց օրը սկսեցին զումբայի մարզանքներով, որից յետոյ օջախ վառեցին ու սնունդ պատրաստեցին:

Վերջում, սկաուտները միասնական խաղ,  խաղացին  Արիների հատւածի թիւ 3 խմբի հետ:

 

Երկուշաբթի, մարտի 5-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Հանդիպումը նւիրւած էր Կանանց ու գեղեցկութեան օրւան, որի ընթացքին ներկայացւեցին ու մեծարւեցին Կազմակերպութեան եւ երկրի մակարդակում արժանաւոր մի քանի կանայք: