Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խումբը փետրւարի 9-ին ունեցաւ դասարան « ջղերի լարւածութեան սահմանները» թեմայով ,որտեղ բոլոր անդամները փորձեցին իրենց կանգուն պահել թոկի վրայ եւ բարձրացնել կենտրոնանալու կարողութիւնը:
Այնուհետև խումբը ունեցաւ հաղորդակցութեան դասընթաց Դ.Խ. Ադանա Աբեդեանի միջոցով: Դասրանում պէտք էր ձեռք բերած գիտելիքներով յաղթահարէին նամակախաղի փուլերը:
Խումբն ունեցաւ շատ աշխոյժ , գիտելիքներով և փորձառութիւններով լի օր:
Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւել էր ընկերական մրցոյթ «Արարատ»ի Երէց վոլիբոլի և Քալիմիների խմբերի միջև իրենց ներկայացուցիչների ներկայութեամբ:
Շաբաթ փետրւարի 10-ի ժամը 8:30 -ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ վոլիբոլի մրցութիւն Արարատ երէցների և Քալիմիների վոլիբոլի խմբերի միջև:
Արդիւնք ՝ «Արարատ»Երէց 1 - 3 «Քալիմի»
Մրցոյթի աւարտին տեղի ունեցաւ հիւրընկալութիւն:
2018 թւականի Երէցների Միութեան Բուն Բարեկենդանի «Խրախճանք –երեկոյ»-ն տեղի ունեցաւ կիրակի փետրւարի 11- ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում :
Ժրաջան յանձնախմբի միջոցով զարդարւած էր սեղանները, պատրաստւել էր աւանդական հարիսան և փարինջով փլաւը:
Մեծ խանդավառութեամբ մեղրահամ ղափաման երգ ու պարի ներքոյ մատուցւեց ներկաներին, կրպակում աչքի էր ընկնում աւանդական պասւայ ուտեստները :
Տարազներ կրող ներկաները նւէրներ ստացան:
Խրախճանքը տեւեց մինչ ուշ գիշեր , ներկաները բարձր տրամադրութեամբ ու գոհունակութեամբ թողեցին մարզաւանը:
Երեքշաբթի փետրւար 6-ի 2018թ. ժամը 8:30-ին Մարզական միութեան վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ գնահատման ընթրիք երեկոյ:
Սկզբում ողջոյնի խօսք արտայայտեց վարչութեան ընկեր Անուշաւան Իսաղուլեանը ապա հրաւիրւեց արտայայտւելու Կազմակերպութեան նախագահ ընկ. Գէորգ Վարդանը, նա իր խրախուսական և խրատական խօսքերը ուղղեց մարզիկ-ուհիներին :
Ապա արտայատւեց Մարզական միութեան նախագահ ընկեր Հարմիկ Շահնազարեանը և վերջում արտայայտւեցին ընկերներ Մէլիք Սարգսեանն ու Հենրիկ Տէր Ղուկասեանը:
Միջոցառմանը ներկայ էին նաև բասկետբոլի յանձնախմբի անդամները որոնք ևս իրենց շնորհակալական խօսքերը յայտնեցին յանձնախմբի նախկին անդամներին ,յաջողութիւն մաղթելով նորընտիրներին:
Մտերմիկ մթնոլորտում գնահատւեցին՝
Բասկետբոլի աղջիկների Երիտասարդական խումբը,որոնք Թեհարանի միջակումբային խաղերին երկրորդ տեղն են գրաւել:
Աղջիկների թիւ 1 խումբը ,որոնք Թեհրանի 3-րդ կարգի Միջակումբային խաղերին գրաւել են առաջին տեղը:
Տղաների բասկետբոլի խումբը Օմիդ լիգայի մրցումներում յաջող հանդէս գալով անցել է եզրափակիչ փուլ:
Հարկ է նշել որ եզրափակիչ խաղերը տեղի են ունենալու՝ երեքշաբթի փետրւարի 20 , շաբաթ փետրւարի 24 և կիրակի փետրւարի 25 ին :
Համեստ հիւրընկալութեամբ ծրագիրը շարունակւեց մինչև ուշ գիշեր:
Երկուշաբթի, փետ. 5-ին կայացաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Մեծարւեց Հ.Մ.Ա.Կ-ի վաստակաւոր անդամ՝ ընկեր Սեզա Թամրազեանը եւ յուշանւէր յանձնւեց իրեն:
Հրաւիրւել էր կինօռեժիսոր Անահիտ Աբադը, ում «Եւա» ֆիլմը շուտով ցուցադրւելու է սինեմաներում: «Եւա»-ն Իրան-Հայաստան միասնական արտադրութիւն է եւ նկարահանւել է Արցախում:
Ռեժիսորը պատասխանելով ընկեր Հարմիկ Զովէլեանի հարցումներին, ներկայացրեց «Եւա» ֆիլմի մտայղացման, նախնական աշխատանքների ու նկարահանման ընթացքի մասին: Ցուցադրւեցին ֆիլմի աշխատանքային պահերից եւ գովազդային հոլովակներ:
ֆիլմի մասին արտայայտւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բէգլարեանը: Օրւայ առիթով յուշանւէր յանձնւեց ռեժիսոր Անահիտ Աբադին եւ ներկաները բուռն ծափողջոյններով նրան գնահատեցին:
Վերջում ներկաները հիւրասիրւեցին ու նշւեց ամսւայ տարեդարձները: