Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Յունւարի 18 եւ 19-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խմբի գիշերայինը եւ ուրբաթօրեայ աշխատանքը:

Սկզբում սկաուտները միասնաբար խաղացին, այնուհետեւ տօնեցին խմբի աստիճանաւորներից մէկի տարեդարձը:

Տօնակատարութեանը  յաջորդեց դասարան, որը տիեզերական գիտութիւնների մասին էր, դասարանից, յետոյ սկաուտները մասնակցեցին ֆիզիքական աշխատանքներին, որտեղ սովորեցին գետնային ֆիզիքական աշխատանքների հնարքները:

Յատկանշական է որ, յաջորդ օրը՝ ուրբաթ  աշխոյժ արենուշները միասնաբար պատրաստեցին ձեռքի աշխատանքներ, ինչն էլ մեծ ոգևորութեան առիթ դարձաւ: 

Երէցների միութեան «ԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ»-ի 2018 թւականին  առաջին հանդիպումը տեղի ունեցաւ շաբաթ յունւարի 27-ի երեկոյեան   ժամը 20:00-ին մարզաւանում:

Նիւթ՝ «Պարոյր Սևակ»

 Այսու տեղեկացնում ենք,որ տղայոց բասկետբոլի Ա լիգայի Օմիդ խմբերի մրցաշարում ,այսօր յունւարի 27-ին մրցման արդիւնքը եղաւ "Արարատ" 78 – 83 "Փեթրո Շիմի Բանդար էմամ "

Յաջողոթիւն ենք մաղթում մեր բասկետբոլիստներին:

Կայացաւ Սկաուտական միութեան Աստիճանաւորական գիշերայինը

 

 

Հինգշաբթի յունւարի 26-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան աստիճանաւորական գիշերայինը, որը նպատակ ունէր միութեան Աստիճանաւորների մօտ զարգացնել ե՝ւ գիտելիքները ե՝ւ փոխյարաբերութիւնը:

Աշխատանքը  մեկնարկեց բացման արարողութեամբ, այնուհետեւ սկաուտները բաժանւեցին 4 խմբակների, որոնք էին՝ Արշակունեաց, Կիլիկիա, Արտաշէսեան եւ Ռուբինեանը:

Խմբակների բաժանւած սկաուտները, օրը շարունակեցին ռենջերային խաղով, որը ժամանցային լինելուց բացի սովորեցնում էր ռենջերային գործողութիւններ եւ ինքնապաշտպանութեան հմտութիւններ:

Միւս աշխատանքը ՝ Խ. Արին Մկրտչեանի դասախօսութիւնն էր:  

Սկաուտապետը  փոխանցեց խմբային աշխատանքների կարեւորութեան հիմնակէտերը, եւ նրա զարգացման ուղիները: Վերջում մասնակիցները սկաուտապետին ուղեցին իրենց յուզող հարցերը, որոնց լրացուցիչ պատասխաններ տւեց դասատուն:

Սկաուտական գիշերային աշխատանքների թւում էր, նաեւ հետախուզականը, որտեղ սկաուտները Արարատի ողջ տարածքում  նախօրօք տեղադրւած նամակները փնտրեցին դառնալով իրական հետախոյզներ: Նրանք պատասխանելով նամակներում տրւած հարցումներին զարգացրին իրենց սկաուտական երկրորդ կարգի գիտելիքները:

Հետախուզականում սկաուտներին սպասւում էր հետաքրքիր նւէրներ՝ պատասխանելով հարցերին, նրանք ստանում էին սննդամթերք  եւ սննդի պատրաստման պարագաներ: Վերջում, իւրաքանչիւր խմբակ պատրաստեց ընթրիք, որի ժամանակ ջերմ խարոյկի բոցավառւած կրակի շուրջ հաւաքւելով երգեցին մինչեւ ուշ գիշեր:

Ուրախութեամբ տեղեկացնում ենք,որ բասկետբոլի Ա լիգայի Օմիդ խմբերի մրցաշարում ,այսօր ժամը 16֊ին մարզաւանում, մրցման արդիւնքը եղաւ "Արարատ" 69-47 "Մողաւէմաթ Մինաբ"
Շնորհաւորում ենք Արարատի բասկետբոլիստներին:#Մարզական